Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայության հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32419-Սիրիայի_հյուսիսում_Թուրքիայի_ռազմական_ներկայության_հետևանքները
Լրատվական աղբյուրներy հայտարարել են, որ Սիրիայի տարածում քուրդ զինյալները գրոհել են Թուրքիայի բանակայինների վրա. սպանվել է մեկ թուրք զինծառայող և երեքը վիրավորվել են: Թուրքակական լրատվամիջոցները ևս հաստատել են այդ լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2016 16:28 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայության հետևանքները

Լրատվական աղբյուրներy հայտարարել են, որ Սիրիայի տարածում քուրդ զինյալները գրոհել են Թուրքիայի բանակայինների վրա. սպանվել է մեկ թուրք զինծառայող և երեքը վիրավորվել են: Թուրքակական լրատվամիջոցները ևս հաստատել են այդ լուրը:

Քրդական զինվորական միավորումները ոչնչացրել են թուրքական բանակի երկու տանկ: Ասվում է, թե Սիրիայի հյուսիսում, քրդերի դիրքերի դեմ Սիրիայի ազատ բանակի ահաբեկիչների և Թուրքիայի հատուկ ուժերի համատեղ հարձակումներն սկսվելով, քրդական զորամիավորումները ևս կորուստներ ու վնասներ են պատճառել Թուրքիայի բանակայիններին:

Օգոստոսի 24-ին ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների և քրդական ուժերի դեմ պայքարի պատրվակով «Եփրատի վահան» օպերացիան իրականացնելու համար Սիրիա մուտք գործած թուրքական բանակն ունեցել է իր առաջին կորուստը:

Այդ լուրերը տարածվելուց հետո, տարածաշրջանի լրատվամիջոցները հաղորդել են, որ հրթիռային հարձակում է իրականացել Դիարբեքիրի օդանավակայանի վրա:

 Չորս հրթիռ է ընկել և այնուհետև պայթել ոստիկանական անցակետի տարածքում: Դիարբեքիրի օդանավակայանը Թուրքիայի հարավ-արևելելյան տարածքում ամենամեծ օդանավակայանն է համարվում, որը ծառայում է նաև ռազմական նպատակների համար: Սակայն չպետք է մոռանալ, որ այդ օդանավակայանի վրա աննախադեպ հարձակումը Սիրիայում Թուրքիայի բանակայինների ռազմական ներկայության և քրդական ուժերի դեմ հարձակումների հետևանքն է:

Հարց է ծագում, թե Թուրքիայի հանրային կարծիքը ինչպես կարձագանքի Սիրիայի հյուսիսում թուրք բանակայինների սպանվելուն և արդյոք Թուրքիայի ժողովուրդը կհանդուրժի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության չբացատրված նպատակների համար, օտարի հողում իր սիրելիների սպանվելը:

Սիրիայում թուրքական ուժերի ներկայությունը միասնություն է առաջացրել Սիրիայի և Թուրքիայի քրդական ուժերի միջև՝ Թուրքիայի անվտանգությունը թիրախ դարձնելու համար:

Թուրքիայում տիրող անապահովությունը, ՔԲԿ-ի զինյալների գործողությունները և Թուրքիայի բանակայինների ու քաղաքացիների սպանվելն այն գինն է, որ թուրք պետայրերը վճարում են Սիրիայի հյուսիսային շրջաններ զինուժ գործուղելու համար:

Հատկապես, որ ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները կարճաժամկետում չեն վերածվի ԻԼԻՊ-ի նման վտանգավոր մի խմբավորման և գլխացավանք չեն դառնա թուրք պետայրերի համար:

Չնայած լրատվական շրջանակները չեն հավատում Թուրքիայի այն հայտարարությունը, թե իր երկրի սահմաններից դուրս ճնշում է ԻԼԻՊ-ին և Թուրքիայի հողում ձերբակալել է ահաբեկչական այդ խմբավորման մի շարք անդամների, սակայն Անկարայի ղեկավարներն այնպես են ձևացնում, որ միջազգային հոսանքի հետ համաքայլ պայքարում են ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խմբավորման դեմ:

Չնայած այս կեղծ հայտարարություններին, բոլորին հայտնի է ԻԼԻՊ-ին ցուցաբերվող Թուրքիայի ղեկավարների գաղտնի ու բացահայտ աջակցության քաղաքական, տնտեսական և անվտանգության խոշոր ծախսերը: Այդ ծախսերի մեջ այսօր ներառվել են թուրք բանակայինների կորուստներ և այդ երկրի ռազմական սարքավորումների ոչնչացում: