Ընդդիմադիրների կոչը Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33301-Ընդդիմադիրների_կոչը_Ադրբեջանում
Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիրների ազգային խորհրդի կոալիցիան Ադրբեջանի ժողովրդին կոչ է արել  ակտիվ մասնակցություն բերել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին Բաքվում անցկացվելիք հակակառավարական ցույցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2016 15:22 Asia/Tehran
  • Ընդդիմադիրների կոչը Ադրբեջանում

Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիրների ազգային խորհրդի կոալիցիան Ադրբեջանի ժողովրդին կոչ է արել  ակտիվ մասնակցություն բերել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին Բաքվում անցկացվելիք հակակառավարական ցույցերին:

Ադրբեջանի «Իսլամ» կուսակցության բանտարկված առաջնորդ՝ Դոկտոր Մոհսեն Սամադովը հայտարարել է, որ   Ադրբեջանի  Սահմանադրության մեջ սպասվող փոփոխությունների դեմ  ի նշան բողոքի , հացադուլ է հայտարարել: Ադրբեջանի կառավարության ընդդիմադիր Ազգային խորհուրդը հայտարարել է, որ պլանավորում է սեպտեմբերի 11-ին Բաքվում ցույց կազմակերպել Ադրբեջանի Սահմանադրության մեջ սպասվող փոփոխությունների դեմ:

Հարկ է նշել որ, ժողովրդի բողոքների համար Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ՝ Ալի Քերիմլիի  ներկայացրած շրջանակը շատ ընդհանուր ու համապարփակ է լինելու: Մի կողմից բողոք է Սահմանադրության մեջ սպասվող փոփոխությունների և մյուս կողմից Բաքվի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդի ունեցվածքի յուրացման դեմ:

Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխությունները, որոնք պլանավորվում է դիտարկել սեպտեմբերի 26-ի հանրաքվեի ժամանակ, ենթադրում են մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն և երկարաձգել նախագահի լիազորությունները երկարաձգել 5-ից 7 տարի:

 «Ենի Ազրբայջան« իշխող կուսակցությանը կից լրատվամիջոցներն  ընդգծում են ,որ հանրաքվեից հետո իշխանությունը պատրաստվում է  նախագահական վաղաժամկետ ընտրություններ անցկացնել:

Փորձագետների կարծիքով՝ Բաքվի իշխանությանը կից լրատվամիջոցներում հրապարակված որոշակի լուրերը ցույց են տալիս ,որ Ալիևների ընտանիքի երկարատև նպատակների իրականացման  համար , Իլհամ Ալիևը մեծ ռիսկի է դիմել: Այնուամենանիվ հանրաքվեից հետո նպատակների ճշտումը խոսում է այն ճշմարտության մասին ,որ Բաքվի իշխանությունները վստահ են ,որ ժողովուրդը դրական կարձագանքի  Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին:

Ամեն դեպքում Ադրբեջանում հանրաքվեի անցկացումը կարող է այդ երկրին մեկ քայլ ևս մղել դեպի հզոր պետություն: Ընդսմին բողոքարարների մեծ մասը սեպտեմբերի 11-ին կայանալիք ցույցերում կպարզեն թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ձայներ կշահի թե՞ ոչ:

Ադրբեջանի Սահմանադրությունը 1995 թ.-ի նոյեմբերին առաջին անգամ հանրաքվեի դրվեց: Այնուհետև 2002 թվականին օգոստոսին և 2009 թ. հոկտեմբերին Սահամանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացվեց: 2002 թ.-ից ի վեր Ադրբեջանի Սահմանադրական բոլոր փոփոխություններն այն դեպքում են իրականանում ,երբ Իլհամ Ալիևը  դրանց կարիքն է ունենում: Փաստորեն 1995 թվականի հանրաքվեից բացի, մնացած բոլոր սահմանադրական փոփոխություններն ուղղված են եղել Իլհամ Ալիևի իշխանության ղեկին մնալուն : Այլ խոսքով «Ենի Ազրբայջան» իշխող կուսակցության համար Ալիևների ընտանիքում իշխանության պահպանումը հույժ կարևոր է թվում: