Մտահոգություններ՝ պաղեստինցի գերիների նկատմամբ Իսրայելի ռեժիմի անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ
Սիոնիստական ռեժիմը խստացրել է իր անմարդկային քայլերը՝ պաղեստինցիների նկատմամբ կիրառելով «Վարչական ձերբակալությունների» և « Պարտադիր կերակրելու» դաժան օրենքները:
Ռեժիմի սահմանած օրենքները խախտում են մարդկային և միջազգային բոլոր իրավունքները, ինչն էլ առթել է համաշխարհային շրջանակների բողոքը:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների վարչական ձերբակալություններն անօրինական են:
Իսլամական համագործակցության կազմակերպության խմբի նախագահ և ՄԱԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչ՝ Մանսուր Ալ Աթիբին սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած ուղերձում անդրադառնալով հացադուլ հայտարարած երեք գերիների ծանր վիճակին, որոնք առանց դատավարության վարչական կալանքի տակ են գտնվում, նշել է.«Հացադուլի դիմած գերիների նկատմամբ ցանկացած բռնություն կհանգեցնի Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում լարվածության սրմանը»:
Պաղեստինցի գերիները Իսրայելի բանտերում տիրող ծանր պայմանների դեմ բողոքելով, հացադուլ են հայտարարել: Սակայն բանտապահները բռնի կերակրելու միջոցով խոշտանգում են նրանց: Սիոնիստական ռեժիմի այդ օրենքը վտանգում է Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիների առողջությունը:
Իսրայելցի բանտապահների կողմից պաղեստինցիների պարտադիր կերակրելը իրականացվում է խողովակների միջոցով: Խողովակը մտցնում են նրանց քթանցքներր միջոցով ,որտեղից էլ սնունդը անցնում է կերակրափողի և ստամոքսի մեջ: Նման անմարդկային վերաբերմունքն ուղղակի տանջանք է և կարող է վտանգել հացադուլի դիմած գերիների կյանքը:
ՄԱԿ-ը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի այդ անմարդկային օրենքը : Որոշ ժամանակ առաջ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիայի խոսնակ՝ Ռամինա Շամդազանին մտահոգություն հայտնելով Իսրայելի կողմից պաղեստինցիների ձերբակալման կապակցությամբ, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի այդ քայլերը խախտում են մարդու իրավունքները և Ժնևի չորրորդ կոնվեցիան, ուստի պետք է անհապաղ դադարեցնել այդ քայլերը:
«Վարչական ձերբակալությունը» առանց դատավարության ու մեղադրանքի բանտարկելն է, ինչը իսրայելցի պաշտոնյաներին թույլ է տալիս պաղեստինցիներին վեց ամսով պահել բանտերում և այնուհետև ինչքան որ ցանկանում են երկարաձգել նրանց ազատազրկման ժամկետը: Փաստորեն պաղեստինցի գերիները առանց որևէ մեղք գործելու, հայտնվում են այդ ռեժիմի բանտերում:
Սիոնիստական ռեժիմը մշտապես փորձում է ոտնահարել պաղեստինցիների իրավունքները, մինչդեռ ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, ռեժիմը պարտավոր է ազատ արձակել պաղեստինցի գերիներին:
Նման պայմաններում միջազգային շրջանակները պետք է չբավարարվեն բանավոր դատապարտումներով ,այլ քայլեր ձեռնարկեն պաղեստինցի բռնահարված գերիներին պաշտպանելու համար: