Մամուլի տեսություն 12-09-2016
Չնայած Ռիադը մի քանի միլիարդ դոլար պարտք է ներքին ու արտասահմանցի աշխատավորներին ,սակայն տարածաշրջանում շարունակում է պատերազմն ընդդեմ մուսուլմանների:
Համշահրի
The Independent. Սաուդյան Արաբիան արտասահմանցի աշխատավորների աշխատավարձերը հատկացնում է պատերազմին
Բրիտանական The Independent թերթը հրապարակել է Սաուդյան Արաբիայում աշխատող արտասահմանցի աշխատավորների աշխատավարձերի չվճարման մասին մի հոդված, որում ասված է.« Չնայած Ռիադը մի քանի միլիարդ դոլար պարտք է ներքին ու արտասահմանցի աշխատավորներին ,սակայն տարածաշրջանում շարունակում է պատերազմել ընդդեմ մուսուլմաններին»:
Հոդվածի հեղինակ՝ Ռոբերթ Ֆիսկը նշում է.«Այն օրվանից անցնում է մեկ տարի,երբ Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Սալման Բեն Աբդոլազիզն իր 1000 հոգանոց շքախմբով հանգիստն անց էր կացնում Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտ Ռիվիերայում գտնվող միլիարդներ դոլար արժող իր առանձնատանը: Սակայն այսօր տասնյակ հազար արտասահմանցի աշխատավորներ,որոնք աշխատում են խոշոր նախագծերի վրա, շատ չնչին աշխատավարձ են ստանում , կամ ընդհանրապես չեն ստանում:
Թեև այս փաստը Սաուդյան Արաբիայից դուրս քիչ արձագանք է գտել, բայց շինարարական խոշոր ընկերությունները, և մեծ թվով հնդիկ, պակիստանցի, շրիլանկացի և այլ օտարերկրացի բանվորներ մոտ յոթ ամիս է ,որ իրենց աշխատավարձը չեն ստացել Սաուդյան Արաբիայի կառավարությունից: Նրանք աշխատում են Ռիադի շատ կարևոր նախագծերի վրա:
Հնդկաստանի և Պակիստանի դեսպանատները Սաուդյան Արաբիայի կառավարությանը կոչ են արել վճարել իրենց քաղաքացիների աշխատավարձերը: Բրիտանիայի կառավարությունն ու տնտեսագետները ևս հիշեցնում են ,որ Սաուդյան իշխանությունները կանգնել են նավթի գնի կտրուկ անկման խնդրի առջև: Նրանք նախընտրում են չխոսել աշխարհին հուզող ամենամեծ խնդրի մասին ,որն է՝ Եմենում Սաուդյան Արաբիայի շղթայազերծած խոշոր ու անտեղի պատերազմը: Պատերազմի արդյունքը ի՞նչ եղավ: Փաստորեն աշխարհի նավթի կայուն պաշարների 16 տոկոսի տեր երկիրը հայտնվել է 100 միլիարդ դոլարի դեֆիցիտի առջև և չի կարողանում փակել իր հաշիվները»:
Հոդվածագիրը նշում է.«Պակիստանը , որի զինվորները Սաուդյան Արաբիայի Զինված ուժերի մեծ մասն են կազմում, շատ զայրացած է: Այդ երկրի խորհրդարանի պատգամավորները հարցնում են թե ինչո՞ւ Սաուդյան երեք ընկերություններ ոչ մի աշխատավարձ չեն վճարել աշխատավորներին և նույնիսկ իրենց աշխատողների սնունդն էլ չեն ապահովել:
Անդրադառնալով սաուդացիների կողմից «Ալ-Նուսրա ճակատ», «Ալ-Ղաիդա» և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումներին ուղղված ֆինանսական աջակցություններին, հոդվածագիրը հավելել է.«Ֆիլիպինների, Ֆրանսիայի և Միջին Արևելքում մի շարք այլ երկրների դեսպանատների աշխատակիցները ևս խնդիրներ ունեն Սաուդյան Արաբիայի կառավարության հետ: Սակայն հարցի պատասխանն նույնն է ,ինչ տվել է Սաուդական Օջար ընկերությունը: Նա հայտարարել է.«Ընթացիկ պայմանների պատճառով, մեր աշխատակիցների նկատմամբ մեր մի շարք հանձնառությունները հետաձգվել են: Զարմանալի չէ,որ վերջերս Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել է,որ աշխատավարձերի վճարման ոլորտում պետական բյուջեն նվազելու է»,եզրափակում է հոդվածի հեղինակ՝ Ռոբերթ Ֆիսկը:
----
News.am
Ջեյմս Ուորլիք. Մենք կցանկանայինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում կայանար
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին», որում շարադրել է ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին Վաշինգթոնի տեսակետները:
Պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ հարցին Ուորլիքն ասել է:Մենք հանդիպել ենք նախարար Լավրովի, համանախագահների ու ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում, որը մոտ մեկ ժամ տեւեց, մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: Նախարար Լավրովի հետ մենք քննարկել ենք արտահայտված առաջարկները ու թե ինչպես կարող ենք ազդել գործընթացն առաջ մղելու վրա: Դա արգասաբեր հանդիպում էր: Մենք գնահատում ենք, որ նախարար Լավրովն այսքան շատ ժամանակ հատկացրեց տվյալ հարցի քննարկմանը;
Անհրաժեշտ է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը արդեն երկար տարիներ է քննարկվում է: Կարգավորման առանձին պայմանները կան, սակայն առաջ շարժվելու համար պակասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը: Մենք այդ պայմանները քննարկել ենք Լավրովի հետ ու խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել Պուտինի հետ: Դրանից առաջ Պուտինն էր այցելել Բաքու և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել հետագա քայլերը: Մենք հույս ունենք, որ բոլոր այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման: Եվ լավ նորություն է այն փաստը, որ ապրիլյան «քառօրյա պատերազմին» հաջորդած ամիսներին մենք վերջապես ականատես ենք մի ժամանակաշրջանի, երբ հրադադարի ռեժիմը քիչ թե շատ պահպանվում է: Եվ սա այն մթնոլորտն է, որում մենք մենք կարող ենք առաջընթաց ապահովել բանակցություններում
Դրա համար էլ մենք կցանկանայինք, որ կայանար երկու նախագահների եւս մեկ հանդիպում: Մենք ուզում ենք շարունակել աշխատանքը այդ առաջարկների վրա, որպեսզի շփման կետեր գտնենք նախագահների միջեւ ու վերջապես հասնենք այն հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն արդեն 20 տարի է տեւում:
Արդյոք նոր գագաթնաժողով կազմակերպելու ծրագրեր կա՞ն հարցին ի պատասխան՝ Ուորլիքն ասել է. -«Ծրագրեր կան, բայց դեռ ոչ մի որոշակիություն չկա: Մենք ուզում ենք նախագահների նոր հանդիպում, բայց դեռ հստակություն չկա ոչ ժամանակի, ոչ էլ վայրի վերաբերյալ, որտեղ այն պետք է կայանա: Որպես համանախագահներ մենք կհանդիպենք արտգործնախարարների հետ, որպեսզի դնենք հաջորդ գագաթնաժողովի հիմքը: Հույս ունենք երկու շաբաթից երկու արտգործնախարարներին տեսնել Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Ուզում եմ հուսալ, որ այնտեղ կկայանա նաեւ երկու նախագահների հանդիպումը»: