Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործություններն ու ձախողումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34417-Եմենում_Սաուդյան_Արաբիայի_ոճրագործություններն_ու_ձախողումները
Ալե Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի կոտորածը շարունակվում է: Վերջին օրերի ընթացքում Եմենի դեմ իրականացվող Սաուդյան Արաբիայի ավիահարձակումները հանգեցրել են ավելի քան 100 խաղաղ բնակիչների մահվանն ու վիրավորվելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2016 16:50 Asia/Tehran
  • Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործություններն ու  ձախողումները

Ալե Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի կոտորածը շարունակվում է: Վերջին օրերի ընթացքում Եմենի դեմ իրականացվող Սաուդյան Արաբիայի ավիահարձակումները հանգեցրել են ավելի քան 100 խաղաղ բնակիչների մահվանն ու վիրավորվելուն:

Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտին սկսեց Եմենի վրա իր հարձակումները: Սաուդացիներն այդ հարձակումների ընթացքում բազմիցս ռմբակոծել են դպրոցները, հիվանդանոցները , բնակելի շրջանները, ճանապարհները , շուկաները և փախստականների ճամբարները:

ՄԱԿ-ը բազմիցս ընդգծել է,որ Եմենի դեմ, հատկապես այդ երկրի  կենսական նշանակություն ունեցող կենտրոնների վրա  Սաուդյան Արաբիայի հարձակումները,  խախտում են միջազգային օրենքները և դրանք «անընդունելի» քայլեր են:

Ալե Սաուդյան վարչակարգը Եմենի դեմ պատերազմը շղթայազերծեց այդ երկրի վտարանդի նախագահ՝ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու և «Անսար Ալլահ» ժողովրդական շարժմանը թուլացնելու նպատակով: Բայց Ռիադը չհասավ իր հետապնդած նպատակներին : Իր ձախողումներն հակակշռի տակ առնելու նպատակով այդ ռեժիմն ավելի է  ընդլայնել իր  ոճրագործությունները:

Սաուդյան պաշտոնատարները ոչ մի ձեռքբերում չեն ունեցել Եմենում:  Փորձը ցույց է տվել ,որ ռազմական հարձակումների քողի տակ քաղաքական նպատակները միմիայն խորացնում են ճգնաժամը:

Եմենի բնակելի և արդյունաբերական ենթակառույցների թիրախավորումը վկայում է այդ երկրում Սաուդյան Արաբիայի ռազմական նպատակների ձախողման մասին:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ավիահարձակումները չեն կարող իրականացնել Ալե Սաուդյան ոտնձգիչ վարչակարգի տիրակալական նպատակները և «Անսար Ալլահ» ժողովրդական շարժումն ու Եմենի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հովանավորները շարունակում են իրենց ջանքերը հանուն հեղափոխության գաղափարների կատարյալ իրագործման:  

Եմենում պրոքսի պատերազմի մեկնարկից ի վեր Արաբիան եղել է այդ պատերազմի պարտվող կողմը,քանզի  թե՛ Ալե Սաուդյան իշխանությունների միջև  տարաձայնություն է առաջացել այդ պատերազմի պատճառով , թե  Ռիադը պարտություն է կրել  իր հեղափոխության գաղափարները վճռականորեն պաշտպանող  Եմենի ժողովրդից:

Եմենի տարբեր քաղաքներում իրականացվող ամենօրյա զանգվածային ցույցերը և Ալե Սաուդյան վարչակարգի նկատմամբ այդ երկրի հեղափոխական ժողովրդի հայտնած ատելությունը վկայում է Եմենում Ալե Սաուդյան ռեժիմի ձախողման մասին:

Խորհելու տեղիք է տալիս այն փաստը ,որ  Եմենի դեմ իրականացվող  Սաուդյան Արաբիայի  հարձակումների ընթացքում ՄԱԿ-ի կանոնագրի խախտման նկատմամբ այդ  կառույցը հանդես է եկել  պասսիվ կողմնորոշմամբ: ՄԱԿ-ը  Եմենում մարդկային աղետի նկատմամբ հայտնել է իր դիրքորոշումը ,սակայն գործնականում հարթել է Սաուդյան Արաբիայի միլիտարիստական քայլերի ճանապարհը:

Եմենում տիրող ճգնաժամի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ցուցաբերվող անուշադրությունը նշանակում է կանաչ լույս լույս ցույց տալ Սաուդյան Արաբիային միջազգային բոլոր օրենքները շրջանցելու և Եմենում իր ոճրագործություններն սաստկացնելու համար: