Սալեհիի Բրյուսել կատարած այցը և միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունների ընդլայնումը
ԻԻՀ նախագահի տեղակալ և երկրի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրյուսել՝ հանդիպելու Բելգիայի ու Եվրամիության պաշտոնյաների հետ:
Սալեհիի Բրյուսել կատարած եռօրյա այցը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին: Այցը կատարվել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատարի և Բելգիայի պաշտոնատարների հրավերով: Բելգիան հանդիսանում է Եվրամիության կենտրոնակայանը: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո, Իրանի միջուկային գործունեության ծրագիրը իր բնական հունով է ընթանում:Այս շրջանակում են տեղի ունենում Բելգիայի պաշտոնյաների հետ Սալեհիի բանակցությունները: Բանակցությունների թեմաններն են կազմում Իրան-Եվրամիություն համագործակցությունները և Իրան-Բելգիա հարաբերությունները:
Ակնկալվում է ,որ այցի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթեր ստորագրվեն Թեհրան-Բելգիա հարաբերությունների ընդլայնման ոլորտում:
Սալեհիի այցը տեղի է ունեցել այն պայմաններում ,երբ մեկ տարի է անցնում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրումից և այս մեկ տարվա ընթացքում այս համաձայնությունը ամրապնդվել է: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման հարցում կան և՛ թերություններ և՛ առավելություններ, բայց որ անկյունից էլ որ նայենք կնկատենք ,որ համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն ընդգրկում է երկկողմ պարտավորություններ ու հանձնառություններ,որոնք պետք է իրագործել:
Իրանը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում կատարել է իր բոլոր տեխնիկական պարտավորությունները,ինչը կրկին անգամ հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն՝ Յուկիա Ամանոյի վերջին զեկույցում,որը հրապարակվել է մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ վերջերս որոշ արևմտյան լրատվամիջոցներ փորձում են Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ անհիմն հայտարարություններով հակաքարոզչություն կատարել այս համաձայնության դեմ: Նրանք փորձում են համոզել, թե Իրանը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակներում գաղտնի համաձայնագիր է կնքել ,որը նրան թույլ է տալիս անցնել միջուկային համաձայնության կարմիր գծերը: Այս անհիմն հայտարարությունը հերքվել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Սալեհիի կողմից:
Ալի Աքբար Սալեհին Ճապոնական «Կիոտո Նյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է.«Միջուկային բանակցությունների շրջանակում Իրանի իսլամական հանրապետությունը որևէ գաղտնի համաձայնություն կամ համագործակցություն չի ունեցել Արևմուտքի հետ»:
Նշելով ,որ նման հայտարարությունները բխում են սխալ տեղեկություններից, Սալեհին հավաստիացրել է,որ Իրանը միջուկային ոլորտում որևէ համաձայնագիր չի ստորագրել:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնություն չէ, այլ վեց երկրների՝ ԱՄՆ-ի , ՌԴ-ի, Չինաստանի, Բրիտանիայի , Ֆրանսիայի ,Գերմանիայի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ ձեռք բերված համաձայնություն է: Ուրեմն անհեթեթություն է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում գաղտնի համաձայնության հարցը ,որը առաջ է քաշվել ԱՄՆ-ի ներքին շրջանակների կողմից: Իհարկե դա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆոնին է առաջ քաշվել և ներքին սպառում ունի ու ոչ մի առնչություն չի կարող ունենալ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հետ:
Սալեհիի Բրյուսել կատարած այցը վկայում է ,որ Իրանն աչալրջորեն հետևում է միջուկային էներգիայի խաղաղանպատակ օգտագործմանն ուղղությամբ իր իրավունքներին և թույլ չի տա Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ստորագրող կողմերի հանձնառությունները շեղված հարցերի հակակշռի տակ դրվեն: