Բահրեյնում դարձյալ հետաձգվել է Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34810-Բահրեյնում_դարձյալ_հետաձգվել_է_Շեյխ_Իսա_Ղասեմի_դատավարությունը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատական կառույցը կրկին հետաձգել է Բահրեյնի ժողովրդի հեղափոխության հոգևոր հայր, հայտնի հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2016 15:38 Asia/Tehran
  • Բահրեյնում դարձյալ հետաձգվել է Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը

Ալե Խալիֆայի ռեժիմի դատական կառույցը կրկին հետաձգել է Բահրեյնի ժողովրդի հեղափոխության հոգևոր հայր, հայտնի հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:

 

Այսօր Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը հայտարարել է,որ Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը հետաձգվում է: Այսօր նախատեսված դատական նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին:  Ալե Խալիֆայի ռեժիմը Շեյխ Իսա Ղասեմին անտեղի մեղադրել է աղանդավարության ու բռնության տարածման մեջ:

Առավել դրան, Ալե Խալիֆայի ռեժիմը 2016 թ. հունիսի 20-ին շիա մեծ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին զրկել է քաղաքացիության իրավունքից, ինչը առթել է Բահրեյնի  և այլ ազատատենչ  ժողովուրդների զայրույթը: Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիությունից զրկելուց հետո, այդ երկրի մայրաքաղաք՝ Մանամայի արևմուտքում գտնվող Ալ-Դերազ շրջանը վերածվել է Բահրեյնի քաղաքացիների հանրահավաքի վայրի,որտեղ մարդիկ հանրահավաք են կազմակերպում իրենց սրտցավ ու ժողովրդական հոգևորականին պաշտպանելու համար:  
Շեյխ Իսա Ղասեմը մեծ սեր ու հարգանք է վայելում Բահրեյնի ժողովրդի մոտ , ուստի այս հանգամանքը և  հատկապես  հոգևորականի դատավարության վտանգավոր հետևանքները   Ալե Խալիֆայի ռեժիմին կանգնեցրել են կասկածների առջև: Թվում է, որ Ալե Խալիֆայի դատական կառույցը հետաձգելով Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը ,իր օրակարգում է ներառել հանրային կարծիքի տրամադրությունների շոշափումը ,որպեսզի կարողանա կառավարել  շիա հոգևորականի դատական նիստն ու դրա  հետևանքները:Այն ինչ վախեցրել է Ալե Խալիֆայի ռեժիմին դա Շեյխ Իսա Ղասեմի նման մարդկանց ուղեգիծն ու գաղափարն է և նրան քաղաքացիությունից զրկելն ու դատի տալը չի կարող Բահրեյնի ռեժիմին հասցնել իր հետապնդած նպատակներին: Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիությունից զրկելու փորձը դաս եղավ Ալե Խալիֆայի իշխանության համար ,որպեսզի այս հոգևորականի մասին որոշում ընդունելու ժամանակ նորից սխալ թույլ չտա ,ինչը նրան կկանգնեցնի Բահրեյնի  ժողովրդի անվերահսկելի զայրույթի առջև:  

Մոտ երեք ամիս «Ալ Դերազ»-ի տարածքը,որտեղ է գտնվում Շեյխ Իսա Ղասեմի բնակարանը, դարձել է Ալե Խալիֆայի և Շիա հոգևորականի կողմնակիցների առճակատման վայրը: Չնայած Ալե Խալիֆայի ճնշումների ու բռնություններին, դարձյալ մարդիկ հավաքվում են Շեյխ Իսա Ղասեմի բնակավայրի մոտ և բողոքում են Ալե Խալիֆայի դեմ:

Նույնիսկ ուրբաթօրյա հավաքական աղոթքն էլ այդ վայրում են կատարում,ինչը վկայում է Բահրեյնում ժողովրդի և հոգևորականության խոր կապի մասին: Երկրում տիրող ճգնաժամը վերահսկելու համար Ալե Խալիֆայի իշխանությունը դժվար ճանապարհ ունի առջևում :

Հինգշաբթի օրը Բահրեյնում տեղի ունեցան ծավալուն ցույցեր ի պաշտպանություն Շեյխ Իսա Ղասեմի և ի դատապարտում նրա դատավարությամբ զբաղվող դատարանի: Այդ օրը կոչվել է Ցասումի օր: Ժողովրդի բողոքի ցույցերը փաստորեն նախազգուշացնում են Ալե Խալիֆայի իշխանություններին ,որ կրկին անգամ ռազմավարական սխալներ թույլ չտան:

Ալե Խալիֆայի ռեժիմը տրամաբանական որոշումներ ընդունելու հարցում անկարող լինելու և Սաուդյան Արաբիայի ռազմական ճնշումների տակ իր սեփական ժողովրդին հալածելու ուղղությամբ է քայլ վերցնում : Ժողովուրդը 2011 թվականի փետրվարի 14-ից ի վեր փողոցներ դուրս գալով բարձրաձայն կանչում է՝«Վերջ Ալե Խալիֆայի իշխանությանը»: