ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34852-ԵՄ_ն_երկարաձգել_է_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցների_ժամկետը
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բրյուսելում գումարած նիստում կողմ քվեարկեցին Ռուսաստանին՝ Ղրիմի թերակղզու միացումը պաշտպանելու պատճառով 146 ռուս և ուկրաինացի պաշտոնատարների և 37 ռուսական կառույցների դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի վեցամսյա երկարաձգմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2016 06:53 Asia/Tehran
  • ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բրյուսելում գումարած նիստում կողմ քվեարկեցին Ռուսաստանին՝ Ղրիմի թերակղզու միացումը պաշտպանելու պատճառով 146 ռուս և ուկրաինացի պաշտոնատարների և 37 ռուսական կառույցների դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի վեցամսյա երկարաձգմանը:

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և դեպի ԵՄ ուղևորության արգելում:

ԵՄ-ն խիստ քննադատել է Ղրիմի թերակղզին իր տարածքին միացնելու Ռուսաստանի քայլը: Այն  ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները, որոնց դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է գործադրել, մեղադրվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության դեմ քայլեր ձեռնարկելու մեջ: ԵՄ-ն հայտարարել է, որ այս պատժամիջոցները, որոց գործադրումը սկսվել է 2014 թվականից, կշարունակվեն մինչև 2017 թվականի մարտի 15-ը: Ռուսաստանի երկու փոխվարչապետներ Դիմիտրի Կոզակն ու Դիմիտրի Ռագոզինը պատժամիջոցների ցուցակում ներառված պաշտոնատարներից են: Ռուսաստանի տնտեսության դեմ սահմանված շրջափակումների գործադրման ժամկետը կավարտվի 2017 թվականի հունվարի վերջին և այդ պատճառով ԵՄ-ի ղեկավարները մտադիր են իրենց հոկտեմբերյան նստաշրջանում այդ կապակցությամբ որոշում ընդունել:

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինան անկայունացնելու մեջ, մինչդեռ Մոսկվան մերժում է այդ ճգնաժամին իր ցանկացած տեսակի միջամտությունը: Արևմուտքը Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելով նպատակ ունի պարտադրել փոխել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ իր դիրքորոշումը և հատկապես  հրաժարվել Ուկրաինայի արևելքի ընդդիմությանը պաշտպանելուց:  Մոսկվան բազմիցս  հայտարարել է, որ քանի դեռ  Կիևի արևմտամետ կառավարության և ԱՄՆ-ի ու ԵՄ- կողմից իր շահերն ու պահանջները չեն հարգվել,   չի  փոխելու Ուկրաինայի ճգնաժամի հանդեպ իր դիրքորոշումը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը միայն դիտորդի դերում հանդես չի եկել  և փոխադարձ քայլի դիմելով մինչև այսօր պատժամիջոցների մի քանի փաթեթներ է գործադրել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեմ:

Նկատի առնելով , որ մինչև Ուկրաինայի ճգնաժամի սկսվելը ԵՄ-ն համարվում էր Ռուսաստանի առևտրական ամենախոշոր գործընկերը, բնականաբար Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցները մեծ վնաս են պատճառել եվրոպական երկրներին: Դա պատճառ է դարձել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվելու կամ դադարեցվելու հարցով ԵՄ-ում բացահայտ քննադատություններ հնչեն : Իրականում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ երկու ընդհանուր տեսակետ գոյություն ունի: Առաջին խմբի երկրներն ու հատկապես նրանք, որոնք սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ պնդում են, որ մինչև Ուկրաինայի հարցով արևմուտքի պահանջներին ռուսների հանձնվելը, Մոսկվայի դեմ պատժամիջոցների գործադրումը պիտի շարունակվի: Ի պատասխան, ԵՄ անդամ այն երկրները, որոնք մինչև Ուկրաինայի ճգնաժամի սկսվելը առևտրական ու տնտեսական ծավալուն հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ և այդ հարաբերությունների սահմանափակման կամ դադարեցման պատճառով ֆինանսական ու տնտեսական մեծ վնաս են կրել, պահանջում են չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժաիջոցները:Այս երկրները պարտավորվել են իրենց համաձայնությունը տալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի գործադրումը շարունակվելուն, սակայն նրանց դիտանկյունից այս ընթացքն անտրամաբանական է ևպետք է վերանայվի: