Իսրայելի ոճրագործությունը և ԱՄՆ-ի հովանավորությունը
Անտեսելով միջազգային քննադատությունները, Իսրայելն ԱՄՆ-ի հովանավորությամբ շարունակում է իր ոճրագործությունները բռնագրավյալ տարածքներում:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հայտարարել է, որ Պաղեստինի բռնագրավյալ տարածքների վարչությունը վավերացրել է Երուսաղեմում Ալ-Աղսա մզկիթի և Այն Սալվանի միջև մեծ թունելի կառուցման և մզկիթի ներքևում հրեական զբոսաշրջային քաղաքի կառուցման բյուջեն:
Իսրայելի և անմարդկային ոճրագործությունների կապն անքակտելի է, որովհետև այդ ռեժիմը կեղծ է: Իսրայելը գտնվում է Ասիայի արևմուտքում, սակայն վարչակազմը ղեկավարում է բռնագրավյալ տարածքներում:
Բռնագրավյալ տարածքներում ապրող հրեաների մեծ մասն այդ տարածք են գաղթել այլ երկրներից, սին հույսերով:
Իրականում, հայրենիք, ժողովուրդ, պետություն և իշխանություն չորս կարևորագույն գործոններից Իսրայելը չունի երկուսը՝ ժողովուրդ և հայրենիք:
Իսրայելի կառավարությունը հրեական քաղաքատիպ ավաններ կառուցելով մտադիր է զավթողականությամբ վերացնել հայրենիք չունենալու խնդիրը և ենթահող ստեղծել այլ երկրներում ապրող հրեաների միգրացիայի համար:
Հետևաբար անտեսելով միջազգային կառույցների, մի շարք երկրների և քաղաքական դեմքերի քննադատությունենրը, Իսրայելը շարունակում է քաղաքատիպ ավանների կառուցումը:
Այդ շրջանակում, 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, «Peace Now» մարդու իրավունքների պաշտպանության խմբավորումը հայտարարել է, որ 2016 թ. առաջին կիսամյակում Իսրայելը սկսել է 1195 բնակարանների կառուցումը, ինչը 2015 թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ 40 տոկոս աճ է արձանագրել: Կազմակերպությունը հավաստիացրել է, որ ընթացիկ տարվա սկզբից Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին արտոնել է ևս 2623 բնակարանների կառուցումը:
1967 թվականից ի վեր, Իսրայելի ռեժիմը բռնագրավյալ տարածքներում կառուցել է ավելի քան 230 քաղաքատիպ ավաններ, որոնց մեջ ապրում է ավելի քան կես միլիոն մարդ:
Չնայած Իսրայելի քաղաքատիպ ավանների կառուցման դեմ խիստ քննադատություններ են ուղղված, սակայն մինչ օրս ԱՄՆ-ի բազմակողմանի հովանավորության պատճառով դրանք ապարդյուն են եղել: 2016 թ. սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ը Իսրայելի հետ կնքել է ռազմական ամենամեծ պայմանագիրը:
Այդ պայամանագրի համաձայն, 2018 թվականից հետո Իսրայելը տասը տարով տարեկան երեք միլիարդ 800 միլիոն դոլար, ընդհանուր հաշվով 38 միլիարդ դոլար օգնություն է ստանալու ԱՄՆ-ից: Այն դեպքում, երբ մինչ օրս ԱՄՆ-ը տարեկան երեք միլիարդ 100 միլիոն դոլար ռազմական օգնություն է տրամադրում Իսրայելին:
Հիշյալ պայմանավորվածության համաձայն, Իսրայելի բանակն օժտվելու է ողկուզային ռումբերով, արդիական ռադարներով, «k- 46» և F-35 տիպի ինքնաթիռներով, որոնք մինչ օրս ԱՄՆ-ը ոչ մի երկրի չի տրամադրել:
Պատմական ու աննախադեպ բնութագրելով այդ համաձայնությունը, Իսրայելի ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն դրվատել է Օբամային և կեղծ հայտարարությամբ, նշել է, որ աննախադեպ այդ համաձայնության շնորհիվ գալիք տասնամյակում պահպանվելու է Իսրայելի ռազմական գերակայությունը: