Հռոմի Պապը զգուշացրել է փախստականների ճգնաժամի հետևանքների կապակցությամբ
ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանն անցկացվելու է սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՝ կազմակերպության նյույորքյան նստավայրում, որի շրջանակում քննարկվելու է զանգվածային գաղթի հարցը: Նստաշրջանի անցկացման սեմին, Հռոմի Պապը նշել է, որ ներգաղթյալների մարդկային ամենածանր ճգնաժամն է:
Անդրադառնալով Սիրիայում և հարավային Սուդանում բախումների ծավալմանը, Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է այդ հարցում պատասխանատվության անհրաժեշտությունը: Նյու Յորքում գաղթականների զանգվածային տեղափոխմանը նվիրված նիստը կայանում է այս խնդրի համար արդյունավետ լուծում գտնելու նպատակով: Սիրիայում և Իրաքում պատերազմն ու բախումները շարունակվում են, Լիբիայում մեծանում է ԻԼԻՊ-ի ներթափանցումը, իսկ գաղթականները պատերազմից պաշտպանվելու համար շարժվում են դեպի եվրոպական երկրներ, նաև Թուրքիա: Հաշվի առնելով ներգաղթյալների խնդիր լրջությունը, ՄԱկ-ն այս հարցի նկատմամբ կրկնակի ուշադրություն է ցուցաբերում: 2016 թվականի հունիսի զեկույցում փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ 2015 թվականի վերջերին աշխարհում գաղթականների թիվը հատել է 65 միլիոն հոգու սահմանը: Զեկույցում որպես փախստականների աննախադեպ հոսքի ծավալման երկու պատճառներ նշվել են ռազմական բախումները և ներքին լարվածությունները: Իրականում գաղթականների հարցն աննախադեպ դրսևորում ու ծավալում է ունեցել: Որոշ վերլուծաբաններ ենթադրում էին, որ Սառը պատերազմի ավարտից հետո , միջազգային հակամարտությունները, կպակասեն: Սակայն գործնականում աշխարհն ականատես եղավ վերջին 25 տարիների ամենածանր տարածաշրջանային հակամարտություններին ու ներքին բախումներին: Այսօր այդ երևույթը լուրջ խնդիր է դարձել համաշխարհային մասշտաբով : Թողնելով իրենց երկիրն ու հայրենիքը, փախստականները հիմնականում շարժվում են Եվրոպայի ապահով տարածքներ, ինչն էլ իր հերթին ավելին է կարևորում ճգնաժամը կարգավորելու նպատակով միջազգային համագործակցությունները: Այսօր ճգնաժամի պատճառ դարձած երկրների անհամադրված քայլերի հետևանքով, աշխարհը նոր խնդրի առջև է հայտնվել: Թուրքիայի և Միջերկրական ծովի տարածքով Եվրոպա մեկնող փախստականների հոսքը վկայում է այդ մասին: Այդ գաղթականների թիվն անցել է 2015 թվականի մեկ միլիոն 200 հազարից : ԵՄ-ը հայտնվել է նոր խնդրի առջև: Աշխարհում միլիոնավոր գաղթականների ճգնաժամը համարվում է երկրորդ աշխարհամարտից հետո համաշխարհային ամենածանր խնդիրը: Այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ քանի դեռ միջազգային հանրությունը ճիշտ պատկերացում չունի գաղթականների ու փախստականների հարցի մասին , հնարավոր չի լինելու խնդրի համար նպատակահարմար լուծում գտնել: