ԻԻՀ նախագահի հայեցակետերը Չմիավորման շարժման գագաթնաժողովում
Մեկնարկել է Չմիավորման շարժման 17-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ հերթական նախագահությունն Իրանը փոխանցել է Վենեսուելային:
Սեպտեմբերի 17-ին, Վենեսուելայի Մարգարիտա կղզում, Չմիավորման շարժման գագաթնաժողովի բացման հանդիսության ժամանակ ունեցած ելույթում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին կարևորել է շարժման անդամ պետությունների միջև համագործակցությունն ու համերաշխությունը:
Իր ելույթում նախագահ Ռոհանին երկու կարևոր կետ է մատնանշել: Առաջինը՝ Չմիավորման շարժման կարողությունների պարզաբանումն է. հարց առաջ քաշելով, թե արդյոք շարժումը կարող է հասնել իր ճշտած նպատակներին, թե դեռ բազմաձայն ստվերներ են ճնշում շարժմանը և արգելք հանդիսանում իդեալների իրագործման ճանապարհին:
Երկրորդ կետը, որին անդրադարձել է Իրանի նախագահը Չմիավորման շարժման դերն ու դիրքն է, որպես մի ամբողջություն, որին անդամակցում է ՄԱԿ-ի անդամների շուրջ երկու երրորդը և փաստորեն պետք է անհերքելի դերակատարություն ունենա համաշխարհային մարտահրավերների կարգավորման գործում, սակայն այդպես չի լինում:
Ինչպես Իրանի նախագահն է ասել, այդ սկզբունքներին հետևելով կարելի է լավագույն կերպով կարգավորել առկա ճգնաժամերն ու մարտահրավերները:
Վերջին տարիների ընթացքում, ահավոր դեպքեր են տեղի ունեցել Սիրիայի, Եմենի, Իրաքի և Լիբիայի ժողովուրդների համար, այն դեպքում երբ գերտերություններն անպատասխանատու կեցվածք են դրսևորել միջազգային հարցերի նկատմամբ:
Գերտերությունները ոչ միայն չեն նպաստել այդ ճգնաժամերի կարգավորմանը, այլև դերակատար են եղել դրանց առաջացման հարցում: Ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ ԻԼԻՊ-ն ու Ալղաիդան ֆինանսական ու սպառազինական աջակցություն են ստացել ահաբեկչության դեմ կեղծ պայքար մղող պետություններից և միջազգային հանրությանը չի հաջողվել վերջ դնել զավթողականությանը:
Այսօր համաշխարհային մարտահրավեր են ահաբեկչական սպառնալիքները, ծայրահեղականությունն ու զավթողականությունը և Չմիավորման շարժմանը չի հաջողվել իր հնարավորություններից օգտվել այդ ճգնաժամերը սանձելու համար:
Չմիավորման շարժման 17-րդ նստաշրջանը կայանում է այն պայմաններում, երբ շարժումն առավել քան երբևէ միասնության, ասոցացման ու համերաշխության կարիք ունի:
Այս նստաշրջանի համար ընտրված «Խաղաղություն, իշխանություն և համերաշխություն հանուն զարգացման» կարգախոսն ընդգծում է Չմիավորման շարժման նպատակները:
Անցյալ չորս տարիների ընթացքում, Իրանն իր հերթին փորձել է աշխուժություն առաջացնել շարժման մեջ և ինչ որ չափով հաջողել է այդ հարցում:
ԻԻՀ-յունը Չմիավորման շարժման նախագահության ծանր պարտականությունը փոխանցել է Վենեսուելային:
Այդ փոխանցումը նոր սկիզբ է լինելու: Իրանը համոզված է, որ Չմիավորման շարժումը մեծ հնարավորություններ ունի ՄԱԿ-ի շրջանակում իր գաղափարների առաջմղման համար: ԻԻՀ նախագահը մեկ անգամ ևս Իրանի պատրաստակամությունն է հայտնել Չմիավորման շարժման նպատակների իրագործման ուղղությամբ համագործակցել շարժման բոլոր անդամների, հատկապես Վենեսուելայի հետ: