Անվտանգությունը և դրա պահանջներն՝ Իրանի մեծարգո առաջնորդի տեսակետից
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը զինվորական հրամանտարների հետ հանդիպման ժամանակ կարևորել է անվտանգությունը և զգուշացրել գերտերությունների քաղաքականություններից բխող վտանգների կապակցությամբ:
Մեծարգո առաջնորդն ասել է.«Պահակազորի պարտականություններից է՝ ներքին ու արտաքին անվտանգության ապահովումը: Եթե արտաքին անվտանգություն չլինի և թշնամու առաջխաղացումը երկրի սահմաններից դուրս չկանխվի, ներքին անվտանգությունը նույնպես կվտանգվի: Իրանը դիմագրավում է տարբեր խնդիրներ,որոնք օտարերկրյա ուժերի կողմից պարտադրվել են տարածաշրջանին: Եվ Իսլամական Իրանը հիմնվելով հեղափոխության գաղափարների վրա,պայքարում է դրանց դեմ: Իսկ հեղափոխության գաղափարներից է գերտերությունների իշխանությունից հեռու անվտանգ աշխարհի ուղղությամբ շարժվելը»:
Տարածաշրջանի ներկա պայմանները ցույց են տալիս, որ միջազգային համակարգում տիրող անվտանգության իրավիճակը մտահոգիչ է: Համաշխարհային հարաբերություններում, տարածամոլական նկրտումներն օրըստօրե խորանում են: Պատերազմներ շղթայազերծող երկրների քաղաքականությունները, տարածաշրջանի երկրների ներքին հարցերում բռնության ավելացումը, բխում են միայն որոշ երկրների իրենց իշխանությունը տարածելու քաղաքականությունից:
Տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի հորդորները հիմնված են այս կարևոր հարցի վրա: Մեծարգո առաջնորդը խոսքն ուղղելով տարածաշրջանի որոշ երկրներին ասել է, որ եթե զգոն չլինեն և չըմբռնեն ԱՄՆ-ի հնարքներն ու խաբվեն նրանց կեղծ ժպիտից , 50-100 տարով հետ կգնան: Նման պայմաններում անվտանգության պահպանումը առաջին գերակայությունն է: Անվտանգությունը պահպանելը մի շարք պարտավորությունների արդյունք է, որոնցից մեկը՝ուժի բարձրացումն է, և զուգահեռաբար շրջապատող միջավայրի և սպառնալիքների ճանաչողումը: Այս ճանաչողությունը ելնելով նախկին փորձերից աճել և վերածվել է Իրանի իսլամական հանրապետության փափուկ ուժի:
Իրանի գերագույն առաջնորդը խոսքն ուղղելով Իսլամական հեղափոխության Պահակազորի հրամանատարներին, հայտարարել է.«Թշնամու առաջադիմություններին ու տեղաշարժերին զուգահեռ,Պահակազորը չպետք է բավարարվի գիտության ու տեխնոլոգիայի բնագավառներում արձանագրած իր հաջողություններով և դադարեցնի իր առաջընթացը»:
Նշելով, որ ԱՄՆ-ի նկատմամբ բացարձակ անվստահությունը խոհեմության ու փորձի արդյունք է, Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած երկար տարիներին, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը, միջուկային բանակցությունները և այլ խնդիրները ցույց են տվել, որ այդ երկրի հետ բանակցությունը ոչ միայն անօգուտ է, այլ նաև վնասակար»:
Այդ պատճառով է, որ անվստահությունը դարձել է Իրանի փափուկ ուժի աղբյուրը՝ հանուն անվտանգության պահպանման: Այն պետք է դառնա անվտանգության ամրապնդման դրական ու ազդեցիկ բաղադրիչը:
Ինչպես Հեղափոխության մեծարգո առաջնորդն է նշել.«Արևմտյան Ասիայի, հատկապես Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և Եմենի հարցով Իրանի հետ բանակցել ցանկանալով, ԱՄՆ-ն մտադիր է կանխել որպես տարածաշրջանում իր ձախողումների գլխավոր գործոն՝ ԻԻՀ ներկայությունը»:
«Այսօր չնայած սպառնալիքներին ու շրջափակումներին, Իրանի ժողովրդի շարժումըն օրըստօրե ավելի թափանցիկ ու խիզախ է դառնում և ավելի է ամրանում իսլամական հեղափոխության անարատ ու երանելի ծառը»,հավելել է մեծարգո առաջնորդը: