Ահաբեկչական պայթյունները ստվերել են ԱՄՆ նախագահական ընտրությունները
Վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ստվերել են այդ երկրում տիրող ընտրական միջավայրը:
Հանրապետական կուսակցության սկանդալային թեկնածու ՝ Դոնալդ Թրամփը հակադարձել է Նյու Յորքում տեղի ունեցած ռումբի պայթյունին և նշել է, որ պետք է կտրականապես հակազդել նման քայլերի: Մյուս կողմից, Դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ Հիլարի Քլինթոնն ընդգծել է , որ հարձակումներն ահաբեկչական քայլ են եղել և պետք է սպասել պատասխանատուների կողմնորոշմանն ու պատասխանին:
Այդ հարցում ԱՄՆ նախագահական ընտրությունների զույգ թեկնածուները տարբեր տեսակետներ ունեն: ԱՄՆ-ում ընդդիմադիրների գլխավոր կուսակցությունը ներկայացնող ՝ Թրամփի կարծիքով, կառավարության հակաահաբեկչական քաղաքականություններն ազդեցիկ չեն և անկարող են ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը: Թրամփը , նաև հանրապետական ու պահպանողական թևը համոզված են , որ վերջին ութ տարիներին Բարաք Օբամայի կառավարությանը չի հաջողվել դիմակայել ահաբեկչական սպառնալիքի տարածմանը: Հարցն այնքան է լրջացել, որ ահաբեկչական ակտեր են իրականացվում հենց ԱՄՆ-ի տարածքում: Նման սպառնալիքները վնասազերծելու նպատակով, նրանք կարևորում են երկաթե բռունցքի քաղաքականության որդեգրումը, որի մեջ են ընդգրկվում սահմանային արգելապատնեշի կառուցումը, մուսուլմանների ԱՄՆ մուտքի արգելումը, նաև Միջին Արևելքում ԻԼԻՊ-ի դեմ տակտիկական ատոմային ռումբերի կիրառումը:
Մյուս կողմում է Հիլարի Քլինթոնը, ով որպես Օբամայի ուղին շարունակող քաղաքական գործիչ, կարևորում է ինքնազսպվածությունը և ահաբեկչական հարձակումների հարցում հապճեպ քայլերից խուսափումը: Դեմոկրատական թեկնածուն փորձում է չքննադատել գործող կառավարության հակաահաբեկչական քաղաքականությունը, քանզի մինչև չորս տարի առաջ, ինքը համարվում էր Բարաք Օբամայի կառավարության գործադիր բաժնի անդամներից մեկը: Ուստի Քլինթոնը անցնում է նույն ճանապարհով, որը մինչ օրս անցել է Օբամայի կառավարությունը:
Ակնկալելի է, որ ԱՄՆ-ում երբ տիրում է ահաբեկչական հարձակումների սարսափը , հանրային կարծիքը կողմ է լինելու այն անհատին կամ խմբին, որը մյուսների համեմատությամբ ավելի շատ է խոստանալու անվտանգություն հաստատել երկրում: Այդ սկզբունքով, կանգնելով անվտանգության անցանկալի իրավիճակի քննադատի դիրքում, Թրամփը կարողանալու է ահաբեկչության դեմ պայքարում վճռական և հզոր անհատի դերում հանդես գալ: Մինչդեռ Քլինթոնը որպես առկա իրավիճակը խորհրդանշող դեմք, տուժելու է ԱՄՆ ժողովրդի դժգոհության պատճառով:
Կարելի է ակնկալել, որ մնացած ճակատագրական շաբաթների ընթացքում ԱՄՆ հասարակության հավանական անապահովությանը զուգահեռ, ծանրանալու է Դոնալդ Թրամփի նժարը, միթե այն դեպքում , երբ մնացած շաբաթների ընթացքում Բարաք Օբամայի կառավարությանը հաջողվի վերադարձնել ու վերականգնել ԱՄՆ անվտանգության ծառայության հանդեպ վստահությունը: