Եմենի հրաժարված նախագահի բարեփոխումների իրագործումը՝ թուլության դրսևորում
Ահմեդ Օբայդ Բեն Դաղարի կառավարության կազմում Եմենի հրաժարված նախագահի բարեփոխումների իրագործումը գրավել է միջազգային շրջանակների ուշադրությունը:
Վարչապետ՝ Ահմեդ Օբայդ Բեն Դաղարի կառավարությունում Եմենի հրաժարված նախագահ՝ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի բարեփոխումներն ընդգրկում են ֆինանսների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և հրիտակների նախարարությունները: Հադիի հրամանով, Եմենի կենտրոնական բանկի ղեկավար կազմը նորից է ձևավորվելու և գրասենյակը Սանաայից փոխադրվելու է Ադեն:
Եմենում քաղաքական ու անվտանգության ճգնաժամ է տիրում: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հարձակվել է Եմենի վրա` այդ երկրին պատճառելով մարդկային ու նյութական մեծ վնասներ:
2014 թ. ամռանից, Եմենում ծավալվեցին ժողովրդական բողոքի ցույցեր` ուղղված Մանսուր Հադիի կառավարության դեմ: Ակցիաները կայանում էին Անսարալլահ շարժման գլխավորությամբ: Նույն տարվա սեպտեմբերին համաձայնություն կայացավ Անսարալլահ շարժման և Մանուր Հադիի կառավարության միջև: Սակայն կառավարությունը չհարգեց այդ համաձայնությունը և երկրում քաղաքական ճգնաժամ սկսվեց:
Անսարալլահին ճնշելու նպատակով նախագահի պաշտոնից Մանսուր Հադիի հրաժարականն ընդունվեց այն պայմաններում, երբ իր ավարտին էր մոտենում նրա նախագահության մեկ տարով երկարաձգված շրջանը: Անսարալլահ շարժումը ոչ միայն չճնշվեց, այլև նախագահական խորհուրդ կազմեց և իր վերահսկողության տակ առավ Ադեն հարավային քաղաքը:
Մանուր Հադին Սաուդյան փախավ Արաբիա, ինչից հետո Սաուդյան վարչակազմը հարձակում սկսեց Եմենի վրար: Եմենում տիրող քաղաքական ճգնաժամը և Մանսուր Հադիի կառավարության քայլերը հանգեցրին անվտանգության ճգնաժամի առաջացման:
Մանսուր Հադին փորձեց Սաուդյան վարչակազմին ապավինելով մնալ իշխանության ղեկին, սակայն Սաուդյան Արաբիայի հարձակումից հետո դա նրան չհաջողվեց: Իսկ Անսարալլահն ու Ժողովրդական կոնգրես կուսակցությունը Աբդոլլահ Սալեհի գլխավորությամբ քաղաքական գերագույն խորհուրդ ձևավորեցին և պաշտոնապես վերջ դրեցին Մանսուր Հադիի նախագահությանը:
Անսարալլահի և Ժողովրդական կոնգրեսի այդ քայլին ընդդիմանալու նպատակով, Մանսուր Հադին բարեփոխումներ իրականացրեց վարչապետ՝ Ահմեդ Օբայդ Բեն Դաղարի կառավարության կազմում, որպեսզի իր վրա սևեռի հանրային կարծիքի ուշադրությունը և ցույց տա թե ինքը դեռ Եմենի նախագահն է:
Սակայն նրան չհաջողվեց իրականացնել իր նպատակները: Քանի որ բարեփոխումներով Մանսուր Հադին գործնականում ևս պետք է պատասխանատու լինի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների ժողովրդի նկատմամբ, սակայն այդպես չէ: Մյուս կողմից, առերես կատարվող այդ բարեփոխումները վկայում են այն մասին, որ Մանսուր Հադիի դիրքերը շատ թույլ են :