Սրբազան պաշտպանության շաբաթը՝ սխրանքի ու պարծանքի օրերի հիշատակում
Սեպտեմբերի 21-ը, Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմը սկսվելու տարելիցն է:
1980 թվականի սեպտեմբերին, /իրանական Ծահրիվար ամսվա 31-ին/ Սադդամի բանակի ռազմական ինքնաթիռները միաժամանակ ռմբակոծեցին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանն ու Իրանի ութ այլ քաղաքներ:
Սադդամն այդ ոտնձգությունից անմիջապես հետո, հայտարարեց որ շուտով կգրավի Թեհրանը: Իրաքի ժամանակի վարչապետ Թարեղ Ազիզը հայտարարեց որ ելնելով Իրանի ներքին իրավիճակից և տարածաշրջանի պայմաններից Իրաքը հաղթելու է պատերազմում: ԱՄՆ-ն վերականգնեց խզված դիվանագիտական հարաբերությունները Իրաքի հետ, այդպիսով ցույց տալով իր հովանավորությունը Սադդամի ռեժիմին:
Այսօր 36 տարի է անցել այդ ոտնձգությունից: Եվ չնայած իր բոլոր բարդություններին, դառնություններին ու ավերածություններին, պատերազմում իրանի ժողովուրդը գործեց սխրանքներ, որոնք մինչ օրս հպարտության առիթ են համարվում երկրի համար:
Իրանը երբևէ հարևանների, տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք չի եղել ու ապագայում էլ չի լինելու: Սակայն Իրանը չի հանդուրժել ու չի հանդորժելու որևէ սպառնալիք կամ անվտանգությանն ուղղված որևէ քայլ: ԻԻՀ ռազմական հզորության տեսակետից գտնվում է այնպիսի դիրքում, որ տարածաշրջանի անվտանգության հավասարություններում և կայունության ու անվտանգության պահպանման ուղղությամբ կարևոր կշիռ է ներկայացնում:
Իրաքում ու Սիրիայում Իրանի խորհրդատվական ներկայությունը և ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարում մասնակցությունը վկայում են, որ ԻԻհ կանխարգելիչ ուժը երկրի սահմաններից դորս նույնպես կարող է ապահովել անվտանգություն:
Օգտվելով Սրբազան պաշտպանության փորձից, Իրանն ընդլայնել է իր ռազմական ուժը և կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային իրադարձություններում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ և ԶՈՒ գլխավոր հրամանատար ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իրանի ռազմական արդյունաբերության ցուցահանդես կատարած այցի ժամանակ ընդգծելով պաշտպանական կարողության ընդլայնման ուղին շարունակելու անհրաժեշտությունն, ասել է <Այն աշխարհում, որտեղ տիրապետում են բռնակալ պետությունները, որոնք չեն վարանում այլ երկրների վր ահարձավելու և անմեղ մարդկանց սպանելու հարցում, պաշտպանական ու հարձակողական արդյունաբերության ընդլայնումը կարևոր է>:
ԻԻՀ-ն իր ռազմական դոկտրինայի համաձայն և որպես տարածաշրջանային ուժ, իրեն պատասխանատու է զգում տարածաշրջանի անվտանգության հարցում: Իրանը համազոր պատասխան կտա ցանկացած ոտնձգությա:
Եվ Սրբազան պաշտպանության շաբաթվա առաջին օրը կայացած ԻԻՀ զինված ուժերի շքեղ շքերթը հստակ ուղերձ է ԻԻՀ-ի թշնամիներին ու բարեկամներին: