Նյու Յորքում լարված մթնոլորտում կայացել է «Սիրիայի բարեկամներ» խմբի նիստը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստի շրջանակներում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստը կայացել է լարված մթնոլորտում:
Նիստը կայացել է Սիրիայում մեկշաբաթյա հրադադարի ժամկետի ավարտից հետո: Այն կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովի նախագահությամբ: Ֆրանսիայի ԱԳ նախարար՝ Ժան Մարկ Էյրոն ասել է .«Նյու Յորքում Սիրիայի հարցով նիստը կայացել է ծանր մթոնոլորտում»: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան Դե Միստուրան հայտարարել է, որ «Հրադադարի հույս դեռևս կա»:
Հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության ստորագրողներ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը և ՌԴ-ի արտգործնախարարը «Սիրիայի բարեկամներ» խմբի նիստից առաջ երկկողմ հանդիպում են ունեցել:
Սիրիայում Քերիի և Լավրովի միջև համաձայնեցված հրադադարի ավարտը ստվեր է նետել նյույորքյան նիստի վրա: ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը միմյանց մեղադրում են դրա ձախողման մեջ:
ԱՄՆ պետքարտուղարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Նյու Նյորքում Սիրիայի հարցով կայացած նիստի մասնակիցները համոզված էին ,որ չնայած բռնությունների շարունակմանը , Քերիի ու Լավրովի միջև կայացած համաձայնության հիմամբ համընդհանուր հրադադարը պետք է շարունակվի:
Քերիի և Լավրովի միջև անցկացված 14-ժամյա բանակցությունների արդյունքում, երկուշաբթի օրը հայտարարվեց, որ Սիրիայի հրադադարը ավարտվել է: Մեկշաբաթյա հրադադարի միակ կայուն գործոնը անվստահությունն էր: Մեկշաբաթյա հրադադարի ընթացքում Սիրիայում իրավիճակը մնաց անփոփոխ, քանզի Հալեպում ահաբեկիչները հրադադարի ընթացքում ևս հարձակվել են Սիրիայի բանակի դիրքերի ու խաղաղ բնակիչների վրա: Հալեպ տանող ճանապարհին հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը ևս հարձակման ենթարկվեց, ինչն ավելի բարդացրեց իրավիճակը: Հարձակումն ահաբեկչական խմբերի տարանջատման արդյոնքն էր:
«Ալ-Նուսրա ճակատ»(Ֆաթհ Ալ-Շամ) խմբավորումը թեև Քերիի և Լավրովի նոր համաձայնության մեջ նշված է որպես ահաբեկչական խումբ, սաայն այդ խմբավոման անդամներին չափավորական զինված ընդդիմադիրներից տարանջատելը դժվար գործ է:
ԱՄՆ-ն այն դեպքում է աջակցում այսպես կոչված չափավորական ընդդիմադիր խմբերին ,երբ վերջիններս Սիրիայում մյուս ահաբեկչական խմբերի հետ միասին միևնույն նպատակն են հետապնդում: Սիրիայի բանակի ուժի թուլացումը և Բաշշար Ասադի կառավարության տապալումն՝ ահաբեկիչների ու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող չափավորական զինված ընդդիմադիրների հետապնդած նպատակներն են համարվում:
Մեկշաբաթյա հրադադարի ընթացքում Սիրիայի բանակի դիրքերի ու Հալեպ տանող ճանապարհին մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակումը և մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար զինված անձանց չարաշահումը ցույց են տալիս որ հնարավոր չէ տարանջատել Սիրիայում զինված մարտնչողներին ,որոնք աշխատում են տարբեր խմբերի անվան տակ:
Սիրիայում տիրող իրավիճակը ցույց է տալիս,որ մինչ այժմ իրական հրադադար չի հաստատվել , իսկ Ջոն Քերին Սիրիայի հարցով Նյու Յորքում գումարված նիստում հուսահատորեն հայտարարել է,որ հրադադարը դեռ չի մեռել: