Մամուլի տեսություն 22-09-2016
ԱՄՆ-ն հայտնվել է Սիրիայի մեծ ճահճում ու չգիտե ինչպես դուրս գալ այդ ճահճից:
Ղոդս
Միացյալ Նահանգները Սիրիայի ճահճում
Ղոդս օրաթերթը հղում անելով «Ռայ Ալյոմ» օրաթերթին գրում է․-«Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»։
ԱՄՆ-ն հայտնվել է Սիրիայի մեծ ճահճում ու չգիտե ինչպես դուրս գալ այդ ճահճից : Նա համոզված է,որ հրադադարի մասին համաձայնության ձախողումը ճահճից դուրս գալու ելքերից մեկն է համարվում։ Լոնդում լույս տեսնող «Ռայ Ալյոմ» օրաթերթի արաբ վերլուծաբան Աբդոլ Ալբարի Աթվանը իր խմբագրական հոդվածում նշել է․-«Նախքան ԱՄՆ-ի՝ Իրաքի վրա իրականացրած հարձակումը, այդ երկրի պաշտպանության նախկին նախարար՝ Դոնալդ Ռամսֆելդը օգտագործելով արևմտյան ու արաբական քարոզչական հնարավորությունը մի հարցազրույցի ժամանակ ասել է․-«Ամերիկյան հետախուզական արբանյակները,որ Իրաքի երկնքում խցան են առաջացրել, կարող են նույնիսկ Իրաքի տապալված նախագահ՝ Սադդամի հագուստի չափսը գրանցել, բացահայտել նրա ինքնությունը»։
Հոդվածագիրը հստակեցրել է․-«Քանի դեռ իրավիճակն այսպես է և մենք ամերիկացիների խոսքերը հակառակ մեր ներքին ցանկության ճիշտ ենք համարում ապա հարց է առաջանում, որ այդ դեպքում ինչու ամերիկյան չորս կործանիչներ ռմբակոծեցին «Դեյր Էլ-Զոր»-ի օդանավակայանի մոտ գտնվող Սիրիայի բանակի կենտրոնը, սպանեցին 80 սիրիացի զինծառայողների և վիրավորեցին ավելի քան 100-ի ու վերջում էլ հայտարարեցին ,որ դա «սխալմունք» է եղել։ Ենթադրենք,որ այդպես է, ու ամերիկյան ինքնաթիռները իրոք սխալվել են,ապա այդ սխալն ինչու Ֆալուջա, Թիքրիթ ,Ալ-Ռամադի և Մոսուլ քաղաքներում իրաքցի զինծառայողների կամ ռուս, քուրդ կամ թուրք զինվորների նկատմամբ տեղի չի ունենում»։ԱՄՆ պաշտպանության նախարարության անօդաչու թռչող սարքերը նպատակ ունեն տապալել այն հրադադարը ,որի շուրջ տաս օր առաջ համաձայնություն կայացավ Լավրովի ու Քերիի միջև: Նրանք ռմբակոծեցին Սիրիայի բանակի դիրքերը որպեսզի զայրացնեն Սիրիային կամ ՌԴ-ին ու արդյունքում հրադադարը տապալված հայտարարվի: Բայդ դա տեղի չունեցավ: Քանզի ռուսական ու սիրիական կողմերը հավատարիմ մնացին հրադադարին ու ինքնազսպվածություն դրսևորեցին:
Այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Քերիի ու Լավրովի և նույնիսկ Պուտինի ու Օբամայի հանդիպումները կարող են ճակատագրական լինել հրադադարի փրկության համար: Հրադադարի փրկությունը կնշանակի Ռուսաստանը նահանջում և փոխոխվում են համաձայնության կետերը, ինչն ԱՄՆ-ի ցանկությունն է,իսկ հրադադարի տապալումը կնշանակի,որ երկու կողմերը պնդում են իրենց դիրքորշումների վրա:
«Դժվարին օրեր են առջևում և փաստորեն հրադադարի համաձայնությունը գտնվում է վերակենդանացման բաժանամունքում»եզրափակում է հոդվածագիրը:
---
Tert.am
The Telegraph-ի անդրադարձն Անկախության 25- ամյակի առթիվ
Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ օտարերկրյա ընթերցողի համար ներկայացնելով 11 տպավորիչ փաստեր հայերի և Հայաստանի մասին.
1. Հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած՝ աշխարհում առաջին ազգն են:
2. Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է:
Պարբերականը նկատում է, որ Հայաստանում վանքերն ու եկեղեցիներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց շարքում ընտրել լավագույնը: Սակայն աղբյուրն առանձնացնում է Տաթևի վանական համալիրը՝ նկատելով՝ «դրա գեղեցկությունն ուղղակի ապշեցնող է»:
3. Շախմատը ներառված է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում։
The Telegraph-ը նկատում է, որ հայերը շատ ուժեղ են շախմատում՝ հիշեցնելով այս մարզաձևում մեր երկրի ներկայացուցիչների արձանագրած խոշոր նվաճումների մասին:
4. 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ 1.5 մլն հայ է սպանվել
«1915թ. Օսմանյան կայսրությունը կազմակերպել և իրագործել է 1.5 մլն հայերի համակարգված ոչնչացումը, որը հայտնի է որպես «Հայոց ցեղասպանություն»: Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ժխտում է Ցեղասպանության փաստը, սակայն աշխարհի 28 պետությունների կառավարությունները դարասկզբին տեղի ունեցած դեպքերը ճանաչել են որպես ցեղասպանություն»,-գրել էաղբյուրը:
5. Հայաստանի սահմաններից դուրս շատ ավելի հայ է ապրում, քան երկրում։
«1915թ. դեպքերը ստիպել են միլիոնավոր հայերի գաղթել արտասահման ու հետագայում այնտեղ խոշոր համայնքներ ստեղծել»,-գրում է պարբերականը՝ հավելելով, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է մոտ 5.6 մլն հայ:
6.Հայաստանը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի՝ Շերի, Անդրե Աղասիի ու Սերժ Թանկյանի պատմական հայրենիքն է:
7. Հայերը հավատում են, որ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան կատարին՝ չնայած, որ իրականացված բազմաթիվ գիտարշավների արդյունքում տապանն այդպես էլ չի հայտնաբերվել:
8. Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկը Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռն է, որը հայերը համարում են սրբազան:
9. Հայաստանն ունի աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը :Պարբերականը գրում է, որ Երևանը համարվում է աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկը, որը Հռոմից 29 տարով մեծ է:
10.Հայկական հացը՝ լավաշը, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների համաշխարհային ժառանգության ցանկում:
11. Հայաստանում այբուբենին նվիրված հուշարձան կա:
--
Armradio.am
ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կարևոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում. Լատվիայի նախագահ
Լատվիայի համար ռազմավարական առաջնահերթություններից մեկն է մնում Եվրոպայի արևելյան հարևանների կայունությունն ու անվտանգությունը։ Հակամարտությունների կարգավորումը Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում պետք է կարևոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում։ Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, հայտարարել է Լատվիայի նախագահ Վեյոնիս Ռայմոնդսը՝ փոխանցում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
Նա ընդգծել է, որ բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, պետք է իրականացնեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում և հարգեն ինքնիշխան պետությունների սահմանները։
«Լատվիան ամբողջ միջազգային հանրության հետ նախկինի պես կաջակցի Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ռայմոնդսը։
Նա ընգծել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ կողմերը պետք է հետևեն Մինսկի պայմանավորվածություններին։ Ռայմոնդսը նաև նշել է, որ Լատվիան աջակցում է Ուկրաինային բարեփոխումների անցկացման ճանապարհին և տրամադրում նրան մարդասիրական օգնություն։