Գերմանիան պատրաստ է աջակցել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i35803-Գերմանիան_պատրաստ_է_աջակցել_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_խաղաղ_կարգավորմանը
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին :  Ուղերձում Յոահիմ Գաուկը նշել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ցանկանում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2016 16:36 Asia/Tehran
  • Գերմանիան պատրաստ է աջակցել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին :  Ուղերձում Յոահիմ Գաուկը նշել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ցանկանում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը։

Շնորհավորական ուղերձում  Գերմանիայի նախագահը նաև նշել է.«Գերմանիան խրախուսում է Հայաստանի պատրաստակամությունը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական ու տնտեսական մերձեցումը Եվրամիությանը»:

2016 թվականի հունիսի 20-ին Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակ՝ Մարտին Շեֆերը խոսել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու այդ երկրի աջակցության մասին:

Սույն թվականի հուլիսի 2-ին ՌԴ-ի և Գերմանիայի ԱԳ նախարարներ՝ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք  խոսել են հայ-ադրբեջանական հակամարտության և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ:

Հատկանշական է, որ  2016 թվականի ապրիլի առաջին օրերին թեժ  հայ-ադրբեջանական զորքերի միջև թեժ մարտեր ծավալվեցին և երկու կողմերը խոշոր կորուստնեի ունեցան:

Ավելհ ուշ միջազգային միջնորդները  սկսեցին քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որի արդյունքում սույն թվականի հունիսին ՌԴ-ի , ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպում ունեցան Սանկտ Պետերբուրգում: Երեք երկրի նախագահների միջև համաձայնություն կայացավ Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման շուրջ: Ամենայն դեպքում միջազգային միջնորդների քայլերը երբեք չեն կարողացել վերջակետ դնել Ղարաբաղյան հակամարտության ժամանակավոր կարգավորմանը և կայունացնել փխրուն հրադադարի ռեժիմը:

Սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները և հարգել հրադադարի ռեժիմը, որը սակայն հունիսյան հանդիպումից կարճ ժամանակ անց խախտվեց:

Հարավային Կովկասի հակամարտությունը մեկնարկել է 1988 թվականին  և մինչ այժմ շարունակվում է: Մինչ այսօր հակամարտության կարգավորման համար ընդունված բանաձևերը և ձեռքբերված համաձայնությունները չեն իրագործվել : Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն էլ անցել են ապարդյուն: Փաստորեն ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները ցանկացել են ձգձգել Ղարաբաղյան հակամարտությունը ,քանզի դա բխում է  յուրաքանչյուրի  շահերից: Իսկ այժմ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ի հերթական նախագահ, ցանկանում է ներգրավվել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում: Իսկ թե Բեռլինն էլ ինչպես մյուս միջնորդ պետությունները կարճատև կամ երկարատև նպատակներ է հետապնդում ,թե իրոք ձգտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, դա արդեն ժամանակը ցույց կտա: Թեև քաղաքական որոշ շրջանակներ բացառում են, որ Բեռլինը չեզոք դիրքորոշում ընդունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: