ԻԻՀ նախագահ. Ահաբեկչությունն արևմուտքի քաղաքականության հետևանքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i35842-ԻԻՀ_նախագահ._Ահաբեկչությունն_արևմուտքի_քաղաքականության_հետևանքն_է
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-Ի ԳԱ 71-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ներկայացնելով տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում Իրանի սկզբունքային քաղաքականությունները, անդրադարձել է Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում աճող ահաբեկչությանն ու բռնարարքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2016 08:14 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Ահաբեկչությունն արևմուտքի քաղաքականության հետևանքն է

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-Ի ԳԱ 71-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ներկայացնելով տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում Իրանի սկզբունքային քաղաքականությունները, անդրադարձել է Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում աճող ահաբեկչությանն ու բռնարարքներին:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-Ի ԳԱ նստաշրջանին մասնակցող երկրների ղեկավարների հավաքում ունեցած ելույթում  անդրադարձել է Միջին Արևելքում բռնարարքների արմատներին:  «15 տարի է անցել Նյու Յորքում տեղի ունեցած  սարսափելի ահաբեկչական գործողությունից»:

Ռոհանին նշել է, որ այդ օրը որևէ մեկը չէր կարող պատկերացնել, թե այդ իրադարձությունը Միջին Արևելքում առավել մեծ աղետների ու ավերիչ պատերազմի, իսկ աշխարհում անապահովության տարածման հող է նախապատրաստելու: ԻԻՀ նախագահը խոսքն ուղղելով Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցած տբոլոր երկրների ղեկավարներին հավելել է. «Նյու Յորքում ահաբեկչությամբ ու բռնարարքներով սկսված դարը չպիտի  թշնամական մրցակցություններով և Միջին Արևելքում պատերազմի հրահրմամբ շարունակվի»:

ԻԻՀ նախագահն անդրադարձել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին: Այդ օրը Ալ Ղաիդայի ահաբեկիչները հարձակում իրականացրեցին ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական կարևոր կենտրոնների վրա: Այս իրադարձությունը լուրջ փոփոխություն առաջացրեց ԱՄՆ-ի քաղաքականություններում: Դեպքի հետոԱմնեն պատերազմներ սկսեց Իրաքում և  Աֆղանստանում: Ամերիկացի քաղաքական ու ռազմական պաշտոնյաները համարում էին, որ ահաբեկիչների դեմ  հարձակման դիմելը  ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը երաշխավորելու միակ ուղին է: Սպիտակ տան դաշնակիցներն էլ ահաբեկչական հարձակումների թիրախ չդառնալու վածից միացան ԱՄՆ-ին: 11-սեպտեմբերյան դեպքերն Ասիայի արևմուտքում նոր պատերազմների սկիզբ դրեցին , որոնց կլանում են ամեն ինչ ու սահման չեն ճանաչում: Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմը սկսվեց ահաբեկիչների վրա հարձակում իրականացնելու նպատակով, սակայն  արմատախիլ լինելու  փոխարեն , ահաբեկչությունը տարածվեց ողջ աշխարհում:

Այսօր,  սեպտեմբերի 11-ի դեպքերից 15 տարի անց, աշխարհն առավել անապահով է դարձել: Ահաբեկչությունը տարածվել է Ասիայի արևմուտքից մինչև Աֆրիկայի հյուսիս և դրա սարսափը ստվեր է տարածել աշխարհի վրա:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներն իրականացրեցին  Ալ Ղաիդայի 19 ահաբեկիչներ: Սակայն ահաբեկչության դեմ պայքարում արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների արդյունքում, այսօր հազարավոր վարձկան մարդասպաններ ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ճակատի, Բոքոհարամի  ու այլ խմբերի կազմում ահաբեկչական գործողություններ են իրականացնում աշխարհի տարբեր կողմերում:

Ուստի աշխարհում ահաբեկչության տարածման պատճառը կարելի է փնտրել սեպտեմբերի 11-ից հետո արևմուտքի վարած քաղաքականություններում: Հասան Ռոհանին  ընդգծել է, որ  ահաբեկչությունը կարելի է համարել վերջին 15 տարիների ընթացքում գերտերությունների պաշտպանական ռազմավարության արդյունքը: Սեպտեմբերի 11-ի հարձակումներից 15 տարի անց աշխարհում տիրող իրավիճակը  ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդների համար ապացույց է, որ   աշխարհի որևէ կետում անապահովություն առաջացնելու միջոցով մեկ այլ կետում անվտանգություն ստեղծելու արդյունքը կարող է լինել  անապահովության առավել սրումը: