Իրանի վերաբերյալ հակասական հայտարարություններ Վաշինգտոնից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i35944-Իրանի_վերաբերյալ_հակասական_հայտարարություններ_Վաշինգտոնից
Այն բանից հետո ,երբ ամերիկյան Boeing և Airbus կորպորացիաները ԱՄՆ-ի իշխանություններից Իրանին ինքնաթիռներ վաճառելու թույլտվություն ստացան, և այդ մասին հայտնեց ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը,  այդ երկրի Ներկայացուցիչների պալատը հանդես եկավ հակաիրանական օրինագծի ընդունմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2016 06:52 Asia/Tehran
  • Իրանի վերաբերյալ հակասական հայտարարություններ Վաշինգտոնից

Այն բանից հետո ,երբ ամերիկյան Boeing և Airbus կորպորացիաները ԱՄՆ-ի իշխանություններից Իրանին ինքնաթիռներ վաճառելու թույլտվություն ստացան, և այդ մասին հայտնեց ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը,  այդ երկրի Ներկայացուցիչների պալատը հանդես եկավ հակաիրանական օրինագծի ընդունմամբ:

Ներկայացուցիչների պալատի ընդունած նոր օրինագիծը  ԱՄՆ-ի կառավարությանն արգելում է առանց Կոնգրեսին տեղեկացնելու, կանխիկ գումար վճարել Իրանին՝ անցյալի ֆինանսական հաշիվները փակելու համար: Նախագծի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատում իշխող  հանրապետականների մեծամասնությունը:

Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ Կոնգրեսում հակաիրանական լոբբիները մի նախագիծ ընդունեց, որի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ամերիկացի օրենսդիրներին տեղյակ պահի արտերկրում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվների վերաբերյալ:  

Իհարկե Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը վետո կդնի Կոնգրեսի ընդունած ցանկացած նախագծի վրա, որը նպատակ կունենա հարվածել Իրանի միջուկային համաձայնությանը:  Ի դեպ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա տրամադրելով ամերիկյան Boeing և Airbus կորպորացիաներին՝ Իրանին ինքնաթիռ վաճառելու համար, կատարել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորություններից մեկը : Թեև մինչև ինքնաթիռների հանձնումը դեռ երկար ժամանակ կա, այնուամեյանիվ թվում է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը հանրային կարծիքի և «5+1» խմբում Վաշինգտոնի քաղաքական դաշնակիցների ճնշման տակ վերանայել է Իրանին ուղևորատար ինքնաթիռներ վաճառելու վրա դրված  40-ամյա էմբարգոն:

Այս օրերին Վաշինգտոնը հանդես է գալիս Իրանի վերաբերյալ հակասական հայտարարութուններով: Մի կողմից ԱՄՆ կառավարությունը կատարում է իր ստանձնած պարտավորությունը, իսկ մյուս կողմից այդ երկրի օրենսդիր իշխանությունը թշնամական քայլեր է իրականացնում  Իրանի ժողովրդի ու կառավարության նկատմամբ:

Իհարկե Իրան-Վեցյակ համաձայնությունները գտնվում են պետական հանձնառությունների շրջանակում ,ուստի Սպիտակ տունը պետք է կատարի իր պարտավորությունները,անկախ այն բանից, թե ով է լինելու երկրի նախագահը: Այնուամենայնիվ ԱՄՆ Կոնգրեսը մեծ դեր ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության , այդ թվում ԻԻՀ-ի նկատմամբ կողմնորոշման հարցում: Ընդսմին ԱՄՆ Դաշնային գերագույն դատարանը հակաիրանական հոսանքների ճնշման ներքո Իրանի դեմ վճիռներ է արձակել:

Թեև Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունների նվազումը չի նշվել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի փաստաթղթում, բայց համաձայնագիրը հիմնված է ԱՄՆ-ի Իրանի դեմ թշնամական քայլերից խուսափելու վրա: Այդիսկ պատճառով ԱՄՆ-ում հակաիրանական հոսանքների կողմից Իրանի դեմ նոր օրենքների ընդունումը կարող է այս կարևոր փաստաթուղթը տապալել և բնականաբար այս խաղի պարտվողը լինելու է Միացյալ նահանգները: