Ադրբեջանի Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն Ալիևի գոյատևմանն ուղղված ջանք է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36256-Ադրբեջանի_Սահմանադրական_փոփոխությունների_մասին_հանրաքվեն_Ալիևի_գոյատևմանն_ուղղված_ջանք_է
Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սկսվել է Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2016 15:41 Asia/Tehran
  • Ադրբեջանի Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն Ալիևի գոյատևմանն ուղղված ջանք է

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սկսվել է Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն:

Սա անկախությունից հետո այդ երկրում անցկացվող չորրորդ հանրաքվեն է: Երկրի տասը միլիոն  բնակչությունից հանրաքվեին մասնակցելու պայմաններին համապատասխանում են շուրջ հինգ միլիոն 93,289 հոգի: Սահմանադրական փոփոխությունների մասին Ադրբեջանի նախագահի ներկայացրած նախագծում նախատեսվում է 23 հոդվածների փոփոխություն և վեց նոր կետերի ավելացում:  

Չնայած ընդդիմադիր կուսակցությունների և հատկապես արևմտամետ և իսլամական կուսակցությունների բողոքներին հանրաքվեն մեկնարկել է: Բաքվի իշխանությունները երկրի ակտիվ կուսակցություններին հարկադրել են հրապարակային բողոքի ակցիաներում ներգրավել միայն համախոհ քաղաքացիներին: Ադրբեջանի կովկասի մուսուլման հոգևորականների վարչությունը վերջերս մի հաղորդագրության մեջ  շեշտել է, որ կուսակցությունները չպետք է ընթացք տան բողոքի ակցիաներին մասնացնելու ադրբեջանցի  քաղաքացիների կոչին,որովհետև նրանցից շատերը  տարբեր կուսակցությունների անդամներ են և նույնիսկ Բաքվի իշխանավորներ, որոնք չպետք է մասնակցեն բողոքի ակցիաներին: Ամեն դեպքում , ընդդիմադիր ՝ հատկապես արևմտամետ կուսակցությունների բողոքի համահավաքներն անցել են  այնպիսի պայմաններում , որ նույնիսկ այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպան արևմտյան կառույցները լռություն են պահել և հրաժարվել են Բաքվի կառավարության դեմ դիրքորոշվելուց: Եվրախորհրդարանը լուրջորեն չի արձագանքել Ադրբեջանում հանրաքվեի անցկացմանը և միայն գրավոր է բողոքել այդ քայլի դեմ:

Ընդդիմադիրների կարծիքով, Ալիևի առաջարկած Սահմանադրական փոփոխությունները կարող են Ալիևի ընտանիքում արմատավորել իշխանությունը: Որոշ փոփոխությունների արդյունքում, Իլհամ Ալիևի որդի ՝ Հեյդար Ալիևի համար նման հնարավորություն է ստեղծվելու : Այդ փոփոխությունների երկու բաժիններում, նախատեսվում է պատգամավորական թեկնածության տարիքային սահմանը ՝ 25 տարուց  պակսեցնել 18 տարի: Իսկ նախագահի թեկնածության համար տարիքային շեմը լինելու է  18 տարեկանը: Մեկ այլ փոփոխության համաձայն, նախագահի պաշտոնավարման ժամանակը հինգ տարուց ավելանալու է ՝ հասնելով յոթ տարվա: Բաքվի կառավարության ընդդիմադիրների խոսքերով, երբ Հեյդար Ալիևը հասնի 22 կամ 23 տարեկանի երկրում տեղի են ունենալու նախագահական և մի քանի տարի անց ՝ 2020 թվականին Մելիի Մեջլիսի ընտրությունները: Ամենայն հավանականությամբ Սահմանադրական փոփոխությունները հաստատվելու, իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու հինգ միլիոն 93,289  քվեարկողների կեսից ավելիի ձայները: Ընդդիմադիրների խոսքերով, իշխանությունը և իշխանամետ թևը հայտարարել են, որ հիշյալ փոփոխություններն ապագայի ուսյալ երիտասարդներին նոր հնարավորություններ են ընձեռնելու , ինչը համարվում է իշխանական բարեփոխման հիմնական նպատակներից մեկը: Ալիևի որդի ՝ Հեյդար Ալիև կրտսերը համարվում է Ադրբեջանի նախկին նախագահի թոռը, ով այսօր սովորում է Ադրբեջանի դիվանագիտության ակադեմիայում: