Ադրբեջանում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36316-Ադրբեջանում_Սահմանադրական_բարեփոխումների_վերաբերյալ_հանրաքվե_է_անցկացվել
Սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե:
(last modified 2026-09-09T16:14:54+00:00 )
Սեպտեմբեր 27, 2016 09:13 Asia/Tehran
  • Ադրբեջանում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե է անցկացվել

Սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե:

Ադրբեջանի ընտրական կենտրոնական հանձնաժողովի հայտարարությամբ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է 3 միլիոն 671 հազար 707 մարդ:  Հանրաքվեին կարող էր մասնակցել ընտրության մասնակցելու պայմանները լրացնող 5 միլիոն 267 հազար 111 մարդ: Մասնակցողների 69,7 տոկոսը կողմ է քվեարկել նախագահի առաջարկած փոփոխություններին: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Մազահեր Փանահովը հայտարարել է, որ հանրաքվեի մասնակիցների 91.2 տոկոսը կողմ է  նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի, գործող 5-ի փոխարեն:

Իլհամ Ալիևը Սահմանադրական դատարանին առաջարկել է նաև հանել նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը և ավելացնել նախագահի առաջին տեղակալի և տեղակալների պաշտոնը:

Ադրբեջանի սահմանադրության փոփոխություններում ներառված են նախագահի կողմից ազգային միջլիսի լուծարման պայմաններն ու եղանակը, միջպետական ու միջազգային պայմանագրերի կնքման իրավունքը, քաղաքային խորհուրդների պարտականությունն ու իրավասությունը:

Սեպտեմբերի 26-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդ կապակցությամբ անցկացված չորրորդ հանրաքվեն: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհայտարարվեն  հոկտեմբերի 21-ին:

Չնայած, որ հայտարարվել են հանրաքվեի նախնական արդյունքները և ժողովրդի 70 տոկոսանոց մասնակցությանը, Մուսավաթ կուսակցության հասարակության հետ կապի վարչությունը  հայտարարել է, որ ժողովուրդը չի մասնակցել հանրաքվեին: Վարչությոնը տարածել է իր հայտարարությունն ապացուցող տեսանյութ: Կուսակցությունը հայտարարել է, որ չնայած ընտրական շտաբներում քար լռություն է տիրել, սակայն քվեատուփերը լեցուն են քվեաթերթիկներով: Սեպտեմբերի 26-ին, հանրաքվեի անցկացման հետ միաժամանակ, Թբիլիսում բնակվող ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել այդ հանրաքվեի անցկացման դեմ:

Փորձագետների կարծիքով, Ադրբեջանում Սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեի անցկացմամբ, հիմնովին փոխվելու է իշխանության կառուցվածքը, ներքին կառավարման վարչությունը և երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Ակնհայտ է, որ այս փոփոխություններով փոխվելու է նաև Ադրբեջանի մուսուլման ժողովրդի ճակատագիրը: Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի լիազորություններն այնքան են մեծացել, որ կարելի է նրան շահ կամ սուլթան անվանել: Վերջին տարիների ընթացքում, հավատացյալ մուսուլմաններին կալանավորելուց բացի, չնայած ժողովրդական բողոքներին, Իլհամ Ալիևն ընդլայնել է սիոնիստական զավթիչ ռեժիմի հետ հարաբերությունները: Իսրայելի ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության համագործակցությունը երկարաժամկետում կարող է ծանր հարված պատճառել Ադրբեջանի մուսուլման ժողովրդին: