Իրանն ահաբեկչության դեմ պայքարում կանգնած է Սիրիայի կողքին
ԻԻՀ-ն ընդգծում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Իսկ ահաբեկչության դեմ պայքարն ու անվտանգության հաստատումը համարում է իր առաքելությունը: Իրանը հավատացած է, որ սահմանների փոփոխությունը տարածաշրջանի շահերից չի բխում:
Երեքշաբթի օրը, Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Խալաֆ Աբբասի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Դժբախտաբար այսօր իսլամական շատ երկրներ ենթակվել են թշնամիների սադրանքներին: Արդյունքոմ, տարբեր եկրներում սկիզբ են առել պատերազմներ»:
«Իրանը հավատարիմ է իր սկզբունքներին և ահաբեկչության դեմ պայքարում սատարում է Սիրիայի ժողովրդին»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:
ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորուանմը խանգարող գործոններին, Հասան Ռոհանին նշել էր. «Երբ տարածաշրջան են մտնում գեներալները, չի կարելի ակնկալել, որ նրանց ընդառաջ կգնան դիվանագետները»: Սա նույն նախազգուշացումն է, որին ուշադրություն չդարձրեցին արևմտյան երկրները և այսօր Սիրիայի ճգնաժամը վերածվել տարածաշրջանի ճգնաժամի:
Վերջին օրերին ՄԱԿ-ի ԱԽ փորձեց վերացնել Սիրիայում հրադադար հաստատելուն խոչընդոտող գործոնները, սակայն ահաբեկիչներին պաշտպանելու ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքում այդ ջանքերը ձախողեցին:
Ներկա պայմաններում մեծ նշանակություն ունի Սիրիայի ժողովրդին աջակցելն ու ահաբեկչության դեմ պայքարում սատարելը: Եվ դրա համար անհրաժեշտ է պայքարել բոլոր տեսակի ահաբեկչական խմբավորումների դեմ:
Այսօր Սիրիայի բանակը հաղթաներ է տանում ահաբեկիչների նկատմամբ: ԶԼՄ-ները հայտարարում են, որ Հալեպի դեմ Սիրիայի բանակի ցամաքային ուժերի անցած շաբաթվանից սկսված հարձակումն այդ քաղաքի դեմ իրականացված ամենամեծ հարձակումն է: Սակայն պետք է տեսնել, թե Սիրիայի բանակի առաջխաղացումը և ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հարցում մեծ նշանակություն ունեցող Սիրիայի օդային տարածքում թռիչքային արգելված գոտի սահմանելու դեմ Սիրիայի ու Ռուսաստանի հստակ դիրքորոշումներն ԱՄՆ-ի կողմից ի՞նչ արձագանք են ստանալու:
Անկասկած Սիրիայի օրինական կառավարությունը միակ կառույցն է, որ կարող է որոշում կայացնել այդ երկրի ճակատագրի մասին: Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը կարող է նպաստել նաև սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների դրական արդյունքը:
ԻԻՀ-ն շարունակելու է սատարել Սիրիային` ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում անվտանգության հաստատելու հարցում:
Իսկ եթե ԱՄՆ-ն իրապես նպատակ ունի սատարել Սիրիայի ժողովրդին, պետք է իրական պայքար տանի ահաբեկչության դեմ: