Մամուլի տեսություն 28-09-2016
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները միմյանց մեղադրում են Սիրիայում ոճրագործություն կատարելու մեջ:
Ղոդս
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բախման վտանգ կա
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները միմյանց մեղադրում են Սիրիայում ոճրագործություն կատարելու մեջ: Այս երկու երկրները լայն ներկայություն ունեն Սիրիայում: Չնայած Սիրիայում և նույնիսկ Իրաքում թաքֆիրական ահաբեկիչների դեմ պայքարի հավակնության, ԱՄՆ-ն ոչ միայն նրանց դեմ զգալի քայլեր չի կատարել,այլ ընդհակառակը նրանց օգնել է:
Գերմանիայում լույս տեսնող Ֆոկուս պարբերականը վկայակոչելով «Ալ Նուսրա ճակատ» պարագլխին գրել է.«ԱՄՆ-ն մեզ հրթիռ տվեց, մենք շնորհակալ ենք նրան մեզ աջակցելու համար,բայց ամերիկացիների համագործակցությունը Ալ Նուսրա ճակատի սրտով չէ»:
Ինչպես տեսնում եք «Ալ Նուսրա ճակատ»-ի պարագլուխը գոհ չէ ԱՄՆ-ի օժանդակությունից: ԱՄՆ-ի կողմից թաքֆիրական ահաբեկիչներին ցուցաբերվող հովանավորությունը պատճառ է դարձել ,որ նրանց դեմ պայքարի գործընթացը դանդաղի: Փաստորեն եթե ԱՄՆ-ն աջակցություն չցուցաբերեր ահաբեկչական խմբավորումներին ,ապա հեշտությամբ հնարավոր կլիներ նրանց ոչնչացնել:
Ներկայումս միայն Ռուսաստանը, Լիբանանի Հեզբոլլահը և ահաբեկչության զոհ դարձած երկրներն են , որ լրջորեն պայքարում են ահաբեկիչների դեմ: Իսկ ԱՄՆ-ն դեմ է՝ թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում ՌԴ-ի և Իրանի կողմից կատարվող քայլերին:
Ամերիկացիները նույնիսկ այն ժամանակ,երբ Սիրիայում հրադադար էր հաստատվել հարձակվեցին այդ երկրի բանակային ուժերի վրա և սպանեցին ու վիրավորեցին տասնյակ զինծառայողների: Օրըստօրե խորանում է ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի առճակատումը: Երկու երկրի պաշտոնատարների միջև լեզվակռիվ է ծագել:Նրանք միմյանց մեղադրում և նույնիսկ սպառնում են: ԱՄՆ Պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերը չի բացառել ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառազինության օգտագործման փորձը:
Այն դեպքում է Քարթերը նման հայտարարությամբ հանդես եկել ,երբ ԱՄՆ-ն , նրա դաշնակից եվրոպական երկրներն ու Սիոնիստական ռեժիմն ամենաշատ ատոմական ռումբերն ունեն աշխարհում և փաստորեն սպառնում են աշխարհի անվտանգությանը:
Ռուսաստանը և ԱՄՆ-ն հայտնվել են մրցակցային առճակատման մեջ:Սիրիայում լինել կամ չլինելը պատվո խնդիր է դարձել յուրաքանչյուրի համար: Այդիսկ պատճառով նրանք չեն կարողանում ճիշտ որոշում ընդունել կարևոր հարցերի շուրջ, հատկապես ,որ ԱՄՆ-ն Սիրիայի կառավարության տապալման համար շատ գումար է ծախսել: Արևմտյան Ասիայում պատերազմը ծավալելու վերաբերյալ մտահոգությանն ավելանում է Սիրիայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև բախումներ ծագելու մտահոգությունը:
---
Armradio.am
Զորահանդեսին զինատեսակների՝ նաեւ «Իսկանդերի» ցուցադրությունը զսպող նշանակություն կունենա
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ Անկախության 25- ամյակին նվիրված զորահանդեսում ռուսական նոր զինատեսակի՝ «Իսկանդերի» ցուցադրությունն իհարկե որոշակի զսպող դեր կունենա ղարաբաղյան խնդրում, սակայն ավելի շուտ կդրդի Բաքվին նոր զինատեսակներ ձեռք բերելու և ավելի հուժկու հարվածի մասին խոսելու:
Ի դեպ՝ արդեն նշվում է, որ Ադրբեջանն «Իսկանդերին» հակազդելու նպատակով իսրայելական արտադրության զինատեսակ է պատրաստվում ձեռք բերել։ Սակայն հայ փորձագետները վստահեցնում են՝ այդպիսով Բաքուն կկարողանա դիմակայել միայն հին սերնդի օպերատիվ տակտիկական հրթիռների, ոչ թե «Իսկանդերին»: Այսօր էլ Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել:
ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանի պարզաբանմամբ՝ սեպտեմբերի 21-ին, ի թիվս այլ զինատեսակների, նաև «Իսկանդերի» ցուցադրումը , որը տրամադրել էր Հայաստանին ՌԴ-ն, զսպող նշանակություն կունենա:
«Իսկանդերի» հատկացումը Հայաստանին առաջինը բխում է ռազմավարական հարաբերությունների էությունից: Դրա հետ մեկտեղ դա նաև զսպման պաշար է, որը հնարավորություն է տալիս պատերազմի վերսկսումը , դրա պատասխանատվությունը ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին: Սա զսպիչ ռեսուրս է»,- ասում է Քոթանջյանը։
Քառօրյա պատերազմի դասերը, նրա կարծիքով, ճիշտ է գնահատվել ու քննարկվել դաշնակից Ռուսաստանի հետ։ «Դասերը իսկապես բազմաշերտ են, և հնարավորություն են տալիս և միջին հեռահար, և հեռահար տեսանկյունից տեսնել մեր հարաբերությունների ապագան: Ինձ թվում է այս քննարկումը օգտակար ընթացքի մեջ է: Հաշվեկշռի դինամիկայի մասին է խոսքը: Դա մեր գերխնդիրներից մեկն է: Ինձ թվում է՝ նոր կառավարությունը և մեր պաշտպանական համակարգի ղեկավարությունը կշարունակի խելացի ուժի կիրառմամբ այս խնդիրը լուծել»,- ասում է։
Այսօր, իհարկե, ղարաբաղյան լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը փոքր է, քանի որ Իլհամ Ալիևը մտածում է իշխանությունն իր որդուն փոխանցելու մասին։ Սահմանադրական փոփոխությունները, ըստ Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի, նպատակ ունեն նախագահության համար վերացնել տարիքային սահմանափակումը։
---
Armedia.am
Սիրիական ճգնաժամը դեռ երկար ժամանակ չի հանգուցալուծվի. Արաքս Փաշայան
«Արմեդիա» ՏՎԳ-ն Սիրիայում տիրող իրավիճակի և սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Ռուսաստան և ԱՄՆ-ի միջևբանակցությունների շուրջ զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ:
Արաբագետը պատասխանելով Ինչո՞վ էր պայմանավորված Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի հերթական տապալումը» հարցին ասել է: Սիրիայում ցանկացած հրադադարի կամ քաղաքական որևէ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություն շատ փխրուն է, և հազիվ թե հնարավորլինի Սիրիայի հարցի շուրջ հասնել տևական և շուտափույթ կարգավորման: Խնդիրն այն է, որ սիրիական ճգնաժամի մեջ ներգրվված են բազմաթիվ կողմեր՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետություններ, ուժային կենտրոններ, որոնք բոլորն ուզում են իրենց բաժինը: Նրանք բոլորն էլ ունեն իրենց հետաքրքրությունները, և քանի դեռ դրանք բավարարված չեն, սիրիական պատերազմը կշարունակվի: Միևնույն ժամանակ Սիրիան դարձել է մի հարթակ, որտեղ բախվում են տարբեր պետությունների շահերը: Նույնիսկ եթե այսօր էլ պատերազմը վերջանա, բռնությունը Սիրիայում չի դադարելու, քանի որ այն արդեն նախադեպ ունի:Ծանր ու կեղեքիչ պատերազմի տարիներին Սիրիայում ձևավորվել են միմյանց հետ թշնամական ու մրցակցային հարաբերությունների մեջ հայտնված կրոնադավանական ու սոցիալական հանրույթներ: Այնպես որ, սիրիական ճգնաժամը դեռ երկար ժամանակ չի հանգուցալուծվի:
«Ի՞նչ խնդիրներ լուծեցին ԱՄՆ-ը և Ռուսաստանն այս հրադադարով, և ռազմական գործողությունների վերսկսումն ի՞նչ նպատակ է հետապնդում» հարցին ի պատասխան Արաքս Փաշայանն ասում է.« Չնայած ԱՄՆ –ի և Ռուսասատնի միջև սիրիական հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական քայլեր են՝ միտված սիրիական հարցի խաղաղ կարգավորմանը, ու նաև շահեկան են երկու գերտերությունների միջև համագործակցության առումով, այնուամենայնիվ, սիրիական հակամարտության տարբեր ասպեկտների հարցում նրանք տարաձայնություններ ունեն: Օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից չափավոր ընդդիմություն համարվող ուժերը Ռուսաստանի համար ծայրահեղական ահաբեկիչներ են և այլն: Կողմերի միջև հստակեցված չեն նաև Բաշար Ալ-Ասադի հեռանալու կամ չհեռանալու հետ կապված հարցերը: Բացի այդ, սիրիական հարցում ներգրավված են նաև Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, որոնց հետ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը նույնպես տարաձայնություններ ունեն: Շատ դեպքերում ներգրավված կողմերը կամ նրանց կողմից հովանավորվող ուժերը գործում են ինքնուրույն, իրականացնում ոչ կառուցողական քայլեր և այլն: Կարելի է ասել, որ սիրիական հարցում տոտալ համաձայնություն դեռևս գոյություն չունի, ինչը երկարաձգում է հակամարտությունը: