Իլհամ Ալիևի ելույթը և Բաքվի սպառազինական ցուցահանդեսի բացումը
Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է.«Եթե 1991 թվականին իմ հանգուցյալ հայրը լիներ իշխանության ղեկին, Ղարաբաղյան հակամարտությունը տեղի չէր ունենա»:
Ադրբեջանի «Ազար Թաջ» պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սումգայիթ քաղաքում «Հեյդար Ալիև»-ի անվան կենտրոնի բացման ելույթում, Իլհամ Ալիևը նշել է.«Եթե 1991 թվականին Հեյդար Ալիևը լիներ իշխանության ղեկին, երբեք Ադրբեջանը խնդիրների առջև չէր հայտնվի, քաղաքացիական պատերազմ տեղի չէր ունենա այս երկրում և մեր տարածքները չէին օկուպացվի»:
Բաքվի կառավարությունը համոզված է, որ 1991 թվականին երկու հարևան և թշնամի երկրների անկախությանը հաջորդած տարիների ընթացքում չնայած Հայաստանի հետ Ադրբեջանի բախումներին, այդ երկրի անվտանգության ապահովումը այն էլ մեկ միլիոն քաղաքացիների տարագրությամբ, հնարավոր չէր: Սակայն Հեյդար Ալիևը կարողացավ ապահովել Ադրբեջանի անվտանգությունը, թեև շատերը Բաքվի այդ տեսակետը չափազանցված են համարում:
Հարկ է նշել ,որ Ադրբեջանի տարածքների մի մասը Հեյդար Ալիևի նախագահության օրոք է գրավվել Հայաստանի կողմից: Հեյդար Ալիևն իր կենդանության օրոք հօգուտ իր իշխանության, վերջ տվեց երկու ներքին պատերազմների:
Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել ադրբեջանական պաշտպանական արդյունաբերության երկրորդ միջազգային ADEX-2016 ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցել են 34 երկրի 216 ընկերություններ և 19 երկրի 25 բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանն այդ ցուցահանդեսում ի ցույց է դրել 260 տեսակ զինտեխնիկա:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ցուցահանդեսի բացման խոսքում ասել է.«Բաքվի կառավարությունը աշխարհի սպառազինական խոշոր ընկերությունների հետ բանակցություններ է վարում 280 կմ հեռահարությամբ հրթիռներ արտադրելու նպատակով:
Անդրադառնալով Ադրբեջանի «Զարբե» կոչվող անօդաչու թռչող սարքի շնորհանդեսին , Յավեր Ջամալովը նշել է.« Այս սարքը դարձել է մղձավանջ Հայաստանի համար:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը պատվիրել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր արտադրել և առաջիկա օրերին կստորագրվի համապատասխան պայմանագիրը:
Ավելի վաղ Ադրբեջանի բանակի հրետանային ու հրթիռային միավորնռրի հրամանատար՝ Գեներալ Զահեդ Հոսեյնովը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում 500 կմ հեռահարությամբ բալիստիկական հրթիռներ գնելու համար:
Փորձագետները հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանի կողմից սպառազինական գնումները բնական են համարում: Որոշ փորձագետներ ասում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ապարդյուն բանակցությունները Բաքվին մղում են պատերազմի:
2003 թվականին Իլհամ Ալիևի իշխանության գալուց ի վեր, Բաքվի կառավարությունը ամեն տարի ավելացրել է իր ռազմական բյուջեն: Նման պայմաններում կարելի է ասել ,որ փաստորեն Բաքուն իր միլիտարիզմով ոչ մի ելք չի թողնում Երևանի համար, միթե Հայաստանն էլ քայլեր ձեռնարկի իր ռազմական ամրապնդման ուղղությամբ: