Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36595-Թուրքիայում_շարունակվում_են_ձերբակալությունները
Թուրքիայի արդարադատության նախարարն ասել է.-«Չստացված հեղաշրջման կասկածյալների նկատմամբ դատական գործընթացը շարունակելու համար, Անկարայի կառավարությունը պետք է կառուցի դատարանների նոր շենքեր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2016 09:20 Asia/Tehran
  • Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները

Թուրքիայի արդարադատության նախարարն ասել է.-«Չստացված հեղաշրջման կասկածյալների նկատմամբ դատական գործընթացը շարունակելու համար, Անկարայի կառավարությունը պետք է կառուցի դատարանների նոր շենքեր»:

Ավելի վաղ նշվել էր, որ  ներկայումս Թուրքիայում ձերբակալված է 23 հազար կասկածյալ:

Հուլիսի 18-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, կալանավորվեցին կամ աշխատանքից ազատվեցին հազարավոր պետական պաշտոնյաներ, բանակի սպաներ,  ԶԼՄ-ների ներկայացուցիչների և դատական իշխանության պաշտոնյաներ: 

Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ-ից պահանջել է  Հիզմեթ շարժման  ղեկավար Ֆաթոլլահ Գյուլենին հանձնել Անկարային: Չստացված հեղաշրջման հաջորդ օրվանից Թուրքիայի պետայրերը Գյուլենին մեղադրում են այն կազմակերպելու մեջ: 

Հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած ինքնադատաստանները առթել են հասարակության վրդովմունքը: 

Սակայն, ներկայումս, շարունակելով Գյուլենի կողմնակիցների ձերբակալությունները, կառավարությունը կանգնել է երկու  տեսակետի  ընտրության առջև: Նախ այն տեսակետը որ դեմ է առանց ապացույցի կասկածյալների ձերբակալմանը, իսկ մյուս տեսակետը որ պնդում է  հեղաշրջման կազմակերպիչների ու Հիզմեթ շարջման կողմանկիցների ճնշման և դատական գործի հարուցման վրա:

Իհարկե Թուրքիայի կառավաությունը կողմ է երկրորդ տեսակետին և ցանկանում է շարունակել Գյուլենի շարժման կողմնակիցներին ճնշելու գործողությունները: Սակայն Անկարայի կառավարությունը այդ նախագիծը գործադրելու համար որոշ սահմանափակումներ ունի: Նախ  կառավարության պաշտոնյաներին մտահոգում է այն հանգամանքը, որ Գյուլենի շարժման կողմնակիցներին ճնշելու պատրվակով ներքին ընդիմադիրների ծրագրավորված ձերբակալությունները կարող են արժանանալ ներքին ու արտաքին քննադատությունների: Թուրքիայի պետայրերը նաև մտահոգված են, որ հեղաշրջման կազմակեպիչների և Գյուլենի շարժման կողմնակիցների դատական գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել: 

Իրավական հիմքերի բացակայության դեպքում ինքնագլուխ ձերբակալությունների շարունակվելն ավելացրել է թուրք դիվանագետների հատկապես դատական իշխանության ղեկավարի մտահոգությունները:

Ներկայումս ընդդիմադիրների   ձերբակալությունները և այդ գործերի կապակցությամբ դատական գործընթացը խնդրի առջև է կանգնեցրել Թուրքիայի կառավարությանը: Հատկապես եթե նկատի առնենք, որ   մեղքի ապացուցման գործընթացը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից  կառավարությունը հայտարարում է թէ հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական գործընթացքը տեղի է ունենում իրավական հիմքերի վրա: Այս հայտարարությունը սակայն չի համապատասխանում իրականությանը:

Հենց այդ պատճռով է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ընդգծել է նոր դատարանների շենքեր կառուցելու անհրաժեշտությունը և նույնիսկ ասել է, որ որոշ պայմաններում ազատ կարձակվեն հեղաշրջաման մեջ մեղադրվող 32 հազար կասկածյալներ: