ՕՊԵԿ-ի որոշումը. Լավ կամ վատ
ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարները որոշել են սառեցնել նավթի արդյունահանումը օրական 32.5 մլն բարելի մակարդակի վրա:
Այդ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 28-ին Ալժիրում կայացած Էներգետիկ միջազգային ֆորումի շրջանակում: ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարների չորս ժամ տևած նիստը կայացավ խորհրդակցության նպատակով,բայց շարունակվելով այն դարձավ արտահերթ նիստ ,որպեսզի նիստի արդյունքում ընդունվող որոշումներն օրենքի ուժ ստանան:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի նավթի ու էներգետիկայի նախարարների չորս ժամ տևած խորհրդակցական նիստը կայացել է չորեքշաբթի օրը` Ալժիրում, Էներգետիկ միջազգային ֆորումի նստաշրջանն ավարտվելուց անմիջապես հետո:
Իրանի նավթի նախարար` Բիժան Նամդար Զանգանեն գոհունակություն է հայտնել ՕՊԵԿ-ի խորհրդակցական նիստում ընդունված որոշման կապակցությամբ: Նա ասել է, որ չորեքշաբթի օրը ՕՊԵԿ-ում բացառիկ որոշում ընդունվեց: «2.5 տարի անց , ՕՊԵԿ-ը շուկայի կարգավորման շուրջ համաձայնության հանգեց»,հավելել է նա:
2008 թվականից ի վեր առաջին անգամ է ,որ ՕՊԵԿ-ի անդամ երկրները համաձայնության են գալիս նավթի արդյունահանման ծավալի շուրջ: Նավթային հարցերով փորձագետների կարծիքով նավթի շուկայում Սաուդյան Արաբիայի մենաշնորհը թուլացել է և աշխարհի նավթ արտահանող ամենախոշոր երկիրը ՕՊԵԿ-ում իր ավանդական դերը փոխանցել է Իրանին:
Սաուդյան Արաբիան 2014 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ին պարտադրեց ավելացնել նավթի շուկայում իր արդյունահանման բաժնեմասը : Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախկին նախարար՝ Ալի Աբոլնաիմիան այս քաղաքականությունը որդգրելուց մեկ ամիս անց ասել էր ,որ վաղ թե ուշ մրցակիցները կհայտնվեն ֆինանսական խնդիրների առջև և Սաուդյան Արաբիան կարող է այդ իրավիճակը երկար ժամանակով հանդուրժել: Նա հավելել էր, որ երկու տարի անց, Սաուդյան Արաբիան չի համաձայնվի անմշակ նավթի արդյունահանման ծավալի նվազման շուրջ բանակցության սեղանի շուրջ նստել: Այսօր Ալժիրում կայացած նիստում, նույն երկիրը համաձայնել է իր նավթի արդյունահանման ծավալը օրական 10 միլիոն 700 բարելից իջեցնել 10 միլիոն 200 բարելի:
Սաուդյան Արաբիայի տնտեսական աճը զգալիորեն նվազել է և հասել է մեկ հարյուրերորդական տոկոսի, մինչդեռ Իրանի տնտեսական աճը ավելացել է` կազմելով չորս հարյուրերորդական տոկոս:
Սաուդյան Արաբիան այս տարի կանգնել է բյուջեի երկնիշ դեֆիցիտի առջև,մինչդեռ Իրանի առևտրային հաշիվը համարյա հավասարակշված է:
Իրանը երբեք Սաուդյան Արաբիայի չափ կախված չի եղել նավթային եկամտից և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո ԻԻՀ տնտեսական հեռանկարը բարելավել է:
Նման պայմաններում Սաուդյան Արաբիան գիտի, որ համաձայնությունը խնդիրների կարգավորման բանալին է:
Երկու գործոն կարող են նպաստել ՕՊԵԿ-ի այս որոշման կայունությանը: Առաջին ՝ ընդունել այս փաստը,որ ՕՊԵԿ-ը համերաշխության կարիք ունի:Երկրորդ՝ աշխարհի նավթի շուկաների դրական արձագանքն է ալժիրյան նիստի որոշմանը:
Հարց է առաջանում ,թե ՕՊԵԿ-ի ընդունած որոշումը 12 անդամ երկրների համար լավ է թե ոչ: Պետք ասել ,որ սա հարաբերական համաձայնություն է ,և ինչ-որ չափով ժամանակավոր ,այդ իսկ պատճառով, ՕՊԵԿ-ի որոշ անդամ երկրներ դեմ են այս համաձայնությանը; Բայց հանուն ՕՊԵԿ-ի համերաշխության ,այս որոշումը ճիշտ էր,ինչի պատճառով Իրանը որոշեց այդ քայլերին դեմ չարտահայտվել: