Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36700-Ռուսաստանը_պատասխանել_է_ԱՄՆ_ի_միջուկային_սպառնալիքին
Հինգշաբթի օրը, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2016 08:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքին

Հինգշաբթի օրը, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքներին:

Հաղորդագրության մեջ նշվել է  ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշթոն Քարթերի երկուշաբթի օրը հրապարակած հայտարարությունը և ընդգծվել է, որ դա Ռուսաստանի դեմ միջուկային զենքերով հարձակման սպառնալիք է :

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել էր, որ Ռուսաստանին  միջուկային սպառնալիք է ներկայացնում և այդ երկրին սաստելու համար անհրաժեշտ է միջուկային զենք: :

Քարթերը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Պենտագոնը միջուկային սպառազինությունից չօգտվելու ռազմավարությունից հրաժարվելու  ծրագիր չունի:

Թվում է, որ չնայած որպես միջուկային գլխավոր ուժերից մեկն աշխարհում միջուկային զինապահեստների ծավալների կրճատման կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությանը, այդ երկիրն իր միջուկային զինապահեստների ընդլայնման ու արդիականացման համար ծավալուն ծրագրեր ունի:

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Բաբ Վորքը 2015 թվականի հունիսին ընդգծեց, որ այդ երկրի անվտանգության համար անհրաժեշտ է միջուկային հզոր կանխարգելիչ  ուժ , որը համարվում է Պենտագոնի   գերակայությունը:

Ռուսների ընդգծմամբ, չնայած միջուկային սպառազինության կրճատման համար գործադրված ջանքերին, հակտապես միջուկային սպառազինության տարածումն արգելող պայմանագիր Էն Փի Թի-ի, որոնք վավերացվել ու գործադրվում են նպատակ ունենալով միջուկային սպառազինության ոչնչացումը, ԱՄՆ-ն շարունակում է պահպանել իր միջուկային զինապահեստը:

Այդ քայլերն իրականացվում են ԱՄՆ-ի մրցակից կամ թշնամի երկրներում, այդ թվում Ռուսաստանում ու Չինաստանում միջուկային սպառազինության արդիականացման պատրվակով, որոնք երկուսն էլ, հատկապես Ռուսաստանը, իրենց ռազմավարական միջուկային ուժի արդիականացմանը մեծ գումարներ են հատկացրել:

  ԱՄՆ-ն մինչև 2020 թվականն արդիականացնելու է իր ռազմավարական միջուկային սպառազինության ավելի քան 70 տոկոսը: Այդուհանդերձ ԱՄՆ-ն Ռուսաստանի համեմատությամբ իր միջուկային արդիականացման համար առավել ընդարձակ ծրագիր է իրականացնում:

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոն 2015 թվականի օգոստոսին հրապարակած զեկույցում հայտարարեց, որ միջուկային սպառազինության արդիականացման համար ԱՄՆ-ի կառավարության 25-ամյա ծրագրի համար անհրաժեշտ է  ավելի քան 293 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի վաղեմի քաղաքականությունն է իր միջուկային հովանու տակ առնել բարեկամ ու դաշնակից երկրներին, որպեսզի այդպիսով կանխվի պատերազմի ու բախման վտանգը:

Քարթերի համոզմամբ, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները, որպես այլընտրանք իրենց են վերապահում միջուկային կանխարգելիչ հարձակման իրավունքը:

Իրականում ԱՄՆ կառավարությունը բացահայտ կերպով սպառնում է այլ երկրներին և հայտարարում, որ իր և իր դաշնակիցների ազգային անվտանգությունը պաշտպանելու համար կարող է միջուկային կանխարգելիչ հարձակման դիմել:  Ռուսաստանը հայտարարել է, որ Դաշնության   ռազմական դոկտրինայում միջուկային զենքը նկատի է առնվել երկրի վրա հավանական հարձակոմները կանխելու համար: