ԱՄՆ-ի պետքարտուղարն Իրանի կապակցությամբ Սպիտակ Տան քաղաքականության մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36823-ԱՄՆ_ի_պետքարտուղարն_Իրանի_կապակցությամբ_Սպիտակ_Տան_քաղաքականության_մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը գոհ է 5+1 խմբի հետ միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործման Իրանի ընթացքից, սակայն Թեհրանը ենթադրում է, որ Վաշինգտոնը չի կատարել իր պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2016 08:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետքարտուղարն Իրանի կապակցությամբ Սպիտակ Տան քաղաքականության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը գոհ է 5+1 խմբի հետ միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործման Իրանի ընթացքից, սակայն Թեհրանը ենթադրում է, որ Վաշինգտոնը չի կատարել իր պարտավորությունները:

Ուրբաթ օրը,  Atlantic and the Aspen ինստիտուտում ընթացող համաժողովոևմ ունեցած ելույթում , Քերին ասել է. «Բանակցությունների ժամանակ Իրանի նպատակը  շրջափակումներից ազատվելն էր: Թեհրանը գիտակցում էր, որ  միջուկային զենքի դիմաց շատ ավելհ թանկ է վճարում»:

Ջոն Քերին փորձում է պաշտպանել Օբամայի գործունեությունը  և բնականաբար յուրաքանչյուր  իրադարձություն մեկնաբանում է միակողմանի: Քերին իի հայտարարությամբ փաստորեն հաստատում է, որ կողմերի միջև առկա է անվստահության  մթնոլորտ: 

Սակայն Իրանը ոչ թէ միայն հայտարարում է, որ ԱՄՆ-ն անվստահելի է, այլև փաստերով ապացուցում է , որ այդ երկիրը չի կատարել իր պարտավորությոընները:

Քերին հայտարարում է, որ Վաշինգտոնը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորություններն ու նույնիսկ ավելին: Նրա խոսքերով, Իրանը սակայն  համոզված է հակառակում: 

ԱՄՆ-ն փորձում է արդարացնեկ իր խոստմնադրժությունը և միևնույն ժամանակ Իրանին մեղավոր ներկայացնել տարածաշրջանային իրադարձություններում:

ԱՄՆ-ն քննադատոըմ է Իրանի կողմից Պաղեստինյան դիմադրությանն ու Հեզբոլլահին. ինչպես նաև Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցությունը և հրթիռային կարողության ընդլայնումը: Քերին ընգծել է, որ հրթիռների հարցը, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և ահաբեկչության հանդեպ Իրանի հովանավորության կապակցությամբ մտահոգությունը շարունակվում է:

Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ստորագրմամբ ենթադրվում էր, որ իրանաֆոբիայի քաղաքականությանը վերջ կտրվի: Փաստերը սակայն ապացուցում են հակառակը:

ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է տարածամոլական նպատակների իրագործման վրա, սակայն նոր մեթոդներով:  Իսկ նման պայմաններում Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած տեսակի պատերազմի:   :

ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունները վկայում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն գտնվում են երկու հակառակ ուղղությունների վրա, որոնք որևէ ընդհանուր եզր կամ արժեքներ: Ու քանի դեռ Իրանը դեմ է  տարածաշրջանում  ԱՄՆ-ի քաղաքականությանը, ամերիկացի պաշտոնյաներհ կշարունակեն հնչեցնել  հակաիրանական անհիմն հայտարարությություններ: