Սաուդյան Արաբիայի ծովային զորավարժությունը և  Ռիադի միլիտարիզմը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37063-Սաուդյան_Արաբիայի_ծովային_զորավարժությունը_և_Ռիադի_միլիտարիզմը
Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 2-ին Պարսից ծոցում, Հորմոզի նեղուցում և Օման ծովում սկսել է «Պարսից (ծոց) վահան-1» զորավարժությունը:  Ռիադն այն դեպքում է իր զորավարժությունն սկսել ,երբ վերջին ամիսներին երկրի ներսում, տարածաշրջանում ու աշխարհում դիմագրավում է բազում խնդիրների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2016 09:45 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի ծովային զորավարժությունը և  Ռիադի միլիտարիզմը

Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 2-ին Պարսից ծոցում, Հորմոզի նեղուցում և Օման ծովում սկսել է «Պարսից (ծոց) վահան-1» զորավարժությունը:  Ռիադն այն դեպքում է իր զորավարժությունն սկսել ,երբ վերջին ամիսներին երկրի ներսում, տարածաշրջանում ու աշխարհում դիմագրավում է բազում խնդիրների:

Սա 2016 թվականի ընթացքում Սաուդյան Արաբիայի երկրորդ զորավարժությունն է : Սաուդյան Արաբիան 2016 թվականի փետրվարին  18-օրյա զորավարժություն անցկացրեց 25 արաբական ու աֆրիկյան երկրների  և 350 հազար զինծառայողների ու հարյուրավոր տանկերի ,ուղղաթիռների ու կործանիչների մասնակցությամբ:

Չինաստանից ու ՌԴ-ից հետո , Սաուդյան Արաբիան համարվում է աշխարհի ռազմական ամենամեծ բյուջե ունեցող  երրորդ երկիրը: 2014 թվականին սպառազինության ներկրման առումով Ռիադը գերազանցեց Հնդկաստանին : Այնուհետև, 2015 թվականի մարտին  պատերազմ սկսեց Եմենի դեմ: Այժմ 19 ամիս է անցնում այդ պատերազմից:Սիրիայի հնգամյա ճգնաժամում Սաուդյան Արաբիան մեծ գումարներ է ծախսել ֆինանսավորելով այս երկրի համակարգին ընդդիմացող ահաբեկչական խմբավորումներին:

Սաուդյան Արաբիայի զինծառայողները 2011 թվականի փետրվարից ներկա են Բահրեյնում:

Այդ բոլոր քայլերը ,այդ թվում զորավարժության անցկացումը ցույց են տալիս ,որ միլիտարիստական ռազմավարությունը Սաուդյան իշխանության գերակայությունն է, ինչի համար այդ երկիրը  մեծ ծախսեր է անում: Սաուդյան Արաբիան հայտնվել է բյուջեի դեֆիցիտի առջև,որը կազմում է մոտ 90 միլիարդ դոլար:

Եմենի պատերազմից  մոտ 19 ամիս անց, այդ պատերազմում Սաուդյան Արաբիայի հաղթանակի նշույլ չկա և օրըստօրե ավելանում են Ռիադին ուղղված քննադատություները կապված այդ պատերազմի և մարդկային աղետի ծագման հետ:

Սաուդյան Արաբիային քննադատում են ողջ աշխարհում:  Վերջին դեպքը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի և Սենատի հակասաուդական որոշումն էր:

Այժմ հարց է ծագում, թե սաուդյան իշխանավորները չնայած երկրի ներսում, տարածաշրջանում ու աշխարհում ունեցած   խնդիրներին , ինչու են շարունակում իրենց միլիտարիստական քայլերը: Այս հարցի պատասխանը սա է.«Չնայած երկու տարի է անցել Մալեք Սալմանի ու նրա թիմի իշխանության գալուց , սակայն այդ երկրի կառավարությունը դեռևս չի կարողանոմ  ընկալել քաղաքական ու ռազմավարական  սպառնալիքները»: