Հռոմի Պապի այցն Ադրբեջան և Բաքվին տված նրա խորհուրդը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37114-Հռոմի_Պապի_այցն_Ադրբեջան_և_Բաքվին_տված_նրա_խորհուրդը
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հոկտեմբերի 2-ին Բաքու էր այցելել ՝ Ադրբեջանի պետայրերի և հոգևորականների հետ հանդիպելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2016 14:59 Asia/Tehran
  • Հռոմի Պապի այցն Ադրբեջան և Բաքվին տված նրա խորհուրդը

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հոկտեմբերի 2-ին Բաքու էր այցելել ՝ Ադրբեջանի պետայրերի և հոգևորականների հետ հանդիպելու նպատակով:

Ֆրանցիսկոս Ա Պապի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցը գնահատել է որպես չափազանց կարևոր ու նշանակալի`  Բաքու-Վատիկան հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ալիևը, որ ավելի վաղ Պապին հրավիրել էր Բաքու , իր խոսքերում փորձեց Պապի համար լուսաբանել այն երևույթը , որն Ադրբեջանում կոչվում է կրոնական հանդուրժողականություն : Հանդիպմանը Պապը շեշտել է .-«Բոլոր կրոնների ջանքերն ուղղված են գաղափարախոսական բռնության դեմ պայքարին»: Անդրադառնալով աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների բռնկմանը, Հռոմի Պապը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Փորձագետները Բաքու կատարած պապի մեկօրյա այցը գնահատել են որպես միջազգային մասշտաբով Ադրբեջանին հեղինակազրկելու ուղղությամբ  կատարված քայլ և այդ մուսուլման երկրի գլոբալ  նշանակություն ձեռք բերելու գործընթացին հասցված հարված : Նամանավանդ, որ Ադրբեջանի նախագահի դրական հայտարարություններին ի պատասխան  Ֆրանցիսկոս Պապը Բաքվում փորձեց խոսել հայ-ադրբեջանական հակամարտության մասին և Բաքվի իշխանություններին խորհուրդներ տալ զիջումների գնալու կապակցությամբ: Մինչդեռ իր երկարաշունչ ելույթում Ալիևն ուղղակիորեն չխոսեց ղարաբաղյան հակամարտության մասին: Պապն Ադրբեջանին խորհուրդ տվեց հանուն փոքր տարածքի չհրաժարվել խաղաղությունից: «Վիրտուալ Ազ» կայքի հաղորդման համաձայն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի համար իր այցն ի՞նչ պատգամ է ունեցել, Հռոմի Պապն ասաց.-«Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին ասելու եմ հանուն փոքր տարածքի ՝ խաղաղությունից հրաժարվելն անխղճություն է լինելու: Չգիտեմ սրանից բացի, ի՞նչ կարելի է ասել»:

Փորձագետները Հայաստանի և տարածաշրջանի հայերի նկատմամբ Հռոմի պապի կողմնապահ վերաբերմունքը գնահատում են որպես Ֆրանցիսկոս Պապի հայանպաստ քայլերի շարունակություն : Ավելի վաղ, օսմանական կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչելով` Պապը սրել էր Թուրքիայի և Վատիկանի միջև լարվածությունը:

Թեև Բաքվի պետայրերը պապի նկատմամբ հարգալի վերաբերմունք են ցուցաբերել, սակայն փորձագետները Հռոմի Պապի այցը հայերի օգտին արված քայլ են որակում: Իրականում Բաքվում բնակվող 700 հայերի հետ հանդիպման ժամանակ, պապը փորձեց հարցն այնպես ներկայացնել, որ իր այցելության նպատակը նրանց շահերը պաշտպանելն է: Այդ իրողությունից ելնելով և հաշվի առնելով ցանկացած գնով ՝ նույնիսկ ռազմական քայլերով ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու նպատակով Ալիևի կառավարության վերջին երկու տարիների ջանքերը կարելի է ենթադրել, որ Բաքվի պետայրերը կամ այդ երկրի ԶԼՄ-ները  չեն շարունակելու լռել պապի հայտարարություններին ի պատասխան: