Պան Գի Մունն անհիմն հայտարարություն է արել Իրանի վերաբերյալ
ՄԱԿ-ի վերջին զեկույցում նշված է, որ վերջին տարիների ընթացքում Իրանում մարդու իրավունքների վիճակը վատացել է :
Այս շաբաթ հրապարակված Պան Գի Մունի 19 էջանոց զեկույցում ասված է.«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է Իրանում իրականացվող կամայական ձերբակալությունների, անարդար դատավարությունների և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի համար»:
Զեկույցում խոսքի ազատության և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին ասված է.«Այս բնագավառներում մենք չենք տեսնում առաջընթաց,այլ ցավոք միայն հետընթաց»:
Իրանի Սահմանադրությունը հիմնված է բոլոր մարդկանց իրավունքների հարգման սկզբունքի վրա: Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածում նշվում է, որ «իրանցիներն, անկախ իրենց ազգային ու ցեղային, պատկանելությունից, օրենքի առաջ հավասար են, և մաշկի գույնը, ծագումը կամ լեզուն և այդօրինակ այլ հատկանիշները չեն կարող արտոնություն համարվել»:
Հարց է ծագում, թե արդյոք այն ինչ մարդու իրավունքների անվան տակ հրապարակվում է, կարող է հաստատել այսպես կոչված մարդու իրավունքների ջատագովը համարվողների հետապնդած նպատակների թափանցիկությունը, կամ արևմուտքի մարդու իրավունքների վերաբերյալ անհիման հայտարարությունները ինչ չափով են իրական: Արդյոք ՄԱԿ-ը կատարում է մարդու իրավունքների հետ կապված իր պարտականությունները: Արդյոք ՄԱԿ-ը Պաղեստինում, Եմենում, Իրաքում ու Աֆղանստանում օրական հարյուրավոր անմեղ մարդկանց, այդ թվում երեխաների ու կանանց սպանությունները կանկեխու իր պարտականությունը կատարում է: Անմեղ մարդիկ ,որոնք սպանվում են մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրների զենքերով :
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այն դեպքում է Իրանին մեղադրում կրոնական փոքրամասնությունների իրավունքները խախտելու մեջ, երբ իր աչքերը փակել է ԱՄՆ-ում, Եվրոպայում և Կանադայում մուսուլմանների ու սևամորթների իրավունքների ոտհարնման վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործունեության վերջին օրերն են: Ըստ երևույթի ՝ նա մոռացել է,որ մի քանի ամիս առաջ Սաուդյան Արաբիայի լոբբիների ու քաղաքական ճնշումների տակ հարկադրված եղավ այդ երկրի անունը հանել մանկասպան ոճրագործների ցուցակից: Բայց ժողովուրդները երբեք չեն մոռանա Պան Գի Մունի այդ քայլը, ինչը ամոթալի է նրա համար:
Իսկ վերջին տարիներին , հակամարդկային ոճրագործության նկատմամբ ՄԱԿ-ի վերաբերմունքը այդ կազմակերպության գործունեության ամենամութ շրջանի հավաստիքն է ,ինչը ոչ մի արդարացում չունի:
Արևմուտքում հակամարդկային գաղափարների դրևորումներից են ԱՄՆ-ում և Եվրոպական շատ երկրներում ռասիստական վերաբերմունքները, ինչի նկատմամբ ՄԱԿ-ը լռում է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այն դեպքում է Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց հրապարակում ,երբ համոզիչ պատասխան չունի իր գործունեությունն արդարացնելու համար, և այդ զեկույցը փաստորեն պատրատվել է երկակի չափանիշներով,ինչը միմիայն ապահովելու է ԱՄՆ-ի ու մարդու իրավունքների կեղծ պաշտպանների հետապնդած նպատակները: