Ղրղզստանում անցկացվում են ՀԱՊԿ-ի հատուկ զորավարժությունները
Հոկտեմբերի 5-ին, Ղրղզստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի անդամ պետություների քառօրյա մարտավարական զորավարժությունը:
Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինված ուժերի մասնակցությամբ: Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար զինված ուժերի և տարբեր կառույցների համադրվածության ու պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվելու են վերապատրաստման դասեր և մարտավարական պարապմունքներ:
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը՝ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանում ակտիվ ու բազմաֆունկցիոնալ այս ռազմական բլոկի հիմնական անդամներն են:
Նշվում է, որ զորավարժության ընթացքում քննության են ենթարկվելու ավելի քան 1000 զինված ուժեր և ռազմական արդիական սպառազինություն ու ավելի քան 20 տեսակի կործանիչներ:
Չնայած որ Ղրղզստանում անցկացվող զորավարժությունը իրականացվում է ՀԱՊԿ-ի տարածաշրջանային մեխանիզմների շրջանակներում, սակայն սա առաջին անգամը չէ, որ Ղրղզստանի զինված ուժերը անկայունության դեմ պայքարում պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, նման զորավարժությունների են մասնակցում:
Այժմ դիտորդների ուշադրությունը կենտրոնացել է Կենտրանական Ասիայի տարածաշրջանում ռուս պետայրերի ռազմական ու անվտանգության տեղաշարժերի վրա: Վերջերս կայացած ՌԴ-ի և Տաջիկստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը, Ղրղզստանում ընթացող զորավարժության ՌԴ-ի մանսկցությունը ու ՀԱՊԿ-ի մյուս անդամներին այդ կարգի զորավարժություններին ակտիվ մասնակցություն բերելու հարցում խրախուսելը՝ խոսում են այն մասին, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում վերականգնել ՀԱՊԿ-ի անդամ երկրների ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական ու անվտանգության ոլորտի համագործակցությունները:
Չնայած որ այս տեղաշարժեր նախապես ծրագրաված են եղել, սակայն դրանք իմաստավորվեցին անցած օրը Ֆեդերիկա Մոգերինիի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
Հատկապես, երբ այդ հանդիպման ընթացքում Մոգերինիի ու Կենտրոնական Ասիայի ավագ պաշտոնատարների խոսակցության գլխավոր առանցնքներն են եղել տարածաշրջանի անվտանգության, սահմանների վերահսկման ու Աֆղանստանի իրավիճակին առնչվող խնդիրները: Ընդհանուր առմամաբ տարբեր այդ թվում՝ բնապահպանության, կրթության, ներդրումների ու այլ խնդիրների կողքին, բանակցությունների օրակարգում եղել է նաև Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի ռազմավարության իրագործման խնդիրը:
Կենտրոնական Ասիայում բազմակողմանի ազդեցություն ունենալու հարցով Եվրոպայի մոտեցմանը ՌԴ-ն անվտանգության մակարդակի բարձրացմամբ է արձագանքել:
Կարծես թե Կենտրոնական Ասիայի հանրապետությունների համար անվտանգության խնդիրն ու այդ կարգի մտահոգությունների փարատումը նախապայմանն է տարածաշրջանի երկրների հետ այլ բաժիններում հարաբերություններ հաստատելու համար և ՌԴ-ն լավատեղյակ լինելով այդ խնդրից ու նաև եվրոպոկան պետությունների տված խոստումները չիրագործվելու մասին, տարածաշրջանում արևմտյան երկրների բազմակողմանի տեղաշարժերը չեզոքացնելու համար, նախաձեռնել է համատեղ զորավարժությունները:
Տարածաշրջանում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ընթացիկ զորավարժությանն ու ռուս պաշտոնատարների վերջին գործողությունները պիտի քննարկել այս տեսանկյունից: