Կայացել է Թրամփ-Քլինթոն երկրորդ հեռուստաբանավեճը
ԱՄՆ-ում տեղի է ունեցել նախագահի թեկնածուներ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի ու հանրապետական Դոնալդ Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճը։ Ինչպես ակնկալվում էր բանավեճը սկսվել է 2005 թվականի սկանդալային տեսագրությունից, որում Թրամփը անպատճաշ արտահայտություններ է արել կանանց վերաբերյալ:
Թրամփը կրկին ներողություն է խնդրել իր անպատշաճ արտահայտությունների համար: Հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ լրագրողներն իրեն ճիշտ չեն հասկացել և ինքը կատակել է։ Քլինթոնն էլ պատասխանել է, որ Թրամփն առաջին թեկնածուն է, ով արդեն իսկ կասկած է հարուցում, թե արդյո՞ք պատշաճ կերպով կարող է դրսևորել իրեն նախագահի պաշտոնում։ Նա հիշեցրել է իր մրցակցին վերջինիս թուլությունը կանանց հանդեպ և որ նա ունակ է վիրավորել յուրաքանչյուրին։
Թրամփն էլ, իր հերթին, պատասխանել է, որ Հիլարի Քլինթոնի ամուսինը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը իր պաշտոնավարման ընթացքում էլ ավելի վատ բաներ է արել։ Քլինթոնը, սակայն, շեղել է թեման՝ հրաժարվելով մեկնաբանել իր ամուսնու արարքները։
Իհարկե երկրորդ հեռուստաբանավեճի ընթացքում Թրամփը և Քլինթոնը նաև անդրադարձել են ազգային անվտանգության ապահովմանը, հարկային հարցերին , բուժապահովագրություններին , արտաքին քաղաքականությանը ,ԻԼԻՊ-ին դիմակայելու եղանակներին ու Սիրիայի ապագային: Երկու կողմերը փորձել են մեկը մյուսի կարողությունները հարցականի տակ տանելով շահել քաղաքացիների ձայները:Սոցհարցումների արդյունքները վկայում են,որ ամերիկացիների մոտ 20 տոկոսը դեռ չի որոշել թե ում օգտին է քվեարկելու: Նշվում է, որ ընտրողների հենց այդ թիվը կարող է ճակատագրական դեր ունենալ նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ընտրողները թեկնածուների անհատական հատկությունների առավել կարևորում են նրանց ծրագրերը:
Թրամփը հայտարարել է,որ եթե հաղթի ընտրություններում Քլինթոնին կբանտարկի ստախոսության և պետական գաղտնիքները բացահայտելու մեղադրանքով: Թրամփի այդ հայտարարությունը լայն արձագանք է գտել: Իսկ Քլինթոնն էլ ներկայացրել է հարկերի , բուժապահովագրության և երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության հետ կապված իր ծրագրերը: Քլինթոնը խստորեն քննադատել հանրապետական թեկնածուին: Բանավեճի նթացքում Քլինթոնն ավելի շատ կենտրոնացավ է իր ծրագրերի վրա: Մինչդեռ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի գործող կառավարության ծրագրերը և ժողովրդի իրավիճակի բարելավման միայն խոստումներ է տվել:
Ամեն դեպքում, Քլինթոնի և Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճն այն դեպքում ավարտվեց, երբ այդ երկրի նախընտրական մթնոլորտը չափազանց լարված է: Քլինթոնի և Թրամփի երրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա 10 օրից:
Որոշ կանխատեսումների համաձայն՝ այս ընթացքում կարող է երկու մրցակիցների կողմից ավելի սուր բացահայտումներ կատարվեց,ինչը առավել քան երբևէ կսրի մրցակցության մթնոլորտը: