Տնտեսական համագործակցությունը ՝ խաղաղության ու անվտանգության ֆոնին
Այսօր Բանգկոկում Ասիայի համագործակցության երկխոսության ֆորումի երկրորդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում, նախագահ Ռոհանին մեկնաբանել է Ասիայում սպասվող մարտահրավերների ու հեռանկարների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:
Իրանի նախագահն ընդգծել է.«Ասիական երկրները` շուկաները բացելով, տնտեսական համագործակցություն ծավալելով, ներքին կառուցվածքները բարեփոխելով, քաղաքականության ոլորտներում թափանցիկություն մտցնելով, պետք է քայլեր կատարեն ասիական ժողովուրդների կենսամակարդակի և Ասիա աշխարհամասի միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ: Այսօր բոլորը խոստովանում են, որ միջազգային ոչ մի հարց չի կարող կարգավորվել առանց ասիական երկրների սեղմ համագործակցության: Գլոբալ խոշոր ու կարևոր խնդիրնեի ՝ ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի ճգնաժամը, գաղթականների հարցը, աղքատություն վերաբերվող և նման շատ հարցեր,կարող են կարգավորվել միմիայն ասիական երկրների ակտիվ դերակատարությամբ»:
Փաստն այն է , որ այսօր առավել քան երբեևէ ասիական երկրներն ունեն միմյանց կարիքը: Ասիայի համագործակցության երկխոսության ֆորումի երկրորդ գագաթնաժողովի ընթացքում, ինչպս նաև Գլխավոր Ասամբլեայի վերջին երեք տարիներին ունեցած իր ելույթներում, Իրանի նախագահն ապացուցել է , որ Իրանի տեսանկյունից անվտանգությունը միջազգային համագործակցության համար անհրաժեշտ գործոն է : ԻԻՀ-ի համոզմամբ անվտանգության բացակայությունը, նաև ահաբեկչությունը, բռնությունն ու պատերազմը բոլորին մտահոգող հարցերն են: Տարբերությունը այն է միայն, որ աշխարհի տարբեր կետերում այս խնդիրների վերաբերյալ անհանգստությունը տարբեր մակարդակի վրա է : Ասիայի արևմտյան երկրներում , այդ խնդիրներն ավելի վառ են դրսևորվում և տարածաշրջանի վրա դրանց թողած հետևանքները համեմատելի չեն եվրոպայում ու Արևմուտքում դրանց դրսևորումների հետ: Այդ իրողությունից ելնելով է, որ ԻԻՀ նախագահն իր ելույթում անդրադարձել է անվտանգությանը սպառնացող խնդիրների արմատներին ու պատճառներին, .-«Մայրցամաքի երկու կողմերում արտաքին ուժերի միջամտությունները համարվում են բոլորի անվտանգությանն ուղղված խոշոր սպառնալիք»: «Հաշվի առնելով Ասիայում անվտանգության ու կայունության ներկա վիճակը, Իրանը համոզված է, որ այսօր ամենամեծ խնդիրները միջազգային հանրության և հատկապես ասիական ժողովուրդների համար ծայրահեղականությունն ու ահաբեկչություններն են, որոնք տարածվել են ողջ Ասիա աշխարհամասում»,-հավելել է նախագահ Ռոհանին : Նրա խոսքերով՝ Իրանը որպես ամուր պատնեշ կանգնած է տարածաշրջանի ծայրահեղականության ու ահաբեկչության դիմաց և համոզված է,որ որոշ ուժերի միջամտությունը նպաստում է այդ բռնությունների տարածմանը: Ինչպես Իրանի նախագահն է իր ելույթում ընդգծել, ֆորում, որը «Միավորված Ասիա ՝ բազմաթիվ հնարավորություններ» կարգախոսը դարձրել է 2030 թվականի տեսլականում իր հարաճուն հաջողությունների խորհրդանիշ՝ որպես անդամ երկրների ընդհանուր նպատակ, անտարակույս օժտված է Ասիական համայքն կերտելու ունակություններով: Ասիայի հզորացումն, անկասկած, պայմանավորված է սիներգետիկ հարաբերություններին նպաստող համատեղ քայլերով ու ջանքերով: Այդ առումով, ֆորումի անդամները պետք է ջանքեր գործադրեն անվտանգության ամրապնդման , աղքատության կրճատման և գործազրկության և կենսոլորտային խնդիրների կարգավորման միջոցով, «Միացյալ Ասիա» հասկացության ֆոնի վրա կյանքի կոչելու ասիական հասարակության գաղափարը: