Հանրապետականները կենտրոնացած են ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38044-Հանրապետականները_կենտրոնացած_են_ԱՄՆ_ի_Կոնգրեսի_ընտրությունների_վրա
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Փոլ Ռայանը հայտարարել է, որ այսուհետ չի հովանավորելու նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածու՝ Դոնալդ Թրամփին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2016 08:41 Asia/Tehran
  • Հանրապետականները կենտրոնացած են ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների վրա

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Փոլ Ռայանը հայտարարել է, որ այսուհետ չի հովանավորելու նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածու՝ Դոնալդ Թրամփին:

Հիլարի Քլինթոնի և Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճից հետո, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Փոլ Ռայանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում չի պաշտպանում Թրամփին:

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ՝ Միչ Մք Քանելն իր կուսակիցներին կոչ է արել նախագահական ընտրությունների փոխարեն կենտրոնանալ Կոնգրեսի ընտրությունների վրա:

Ռայանի և Մք Քանելի արտահայտությունները վկայում են այն մասին, որ հանրապետականները կորցրել են իրենց հույսը նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակելու համար:

Թրամփի բարոյական խայտառակությունից և նրա ձայնային ֆայլի հրապարակումից հետո, թվում է, թե Հանրապետական կուսակցության ղեկավարները հույս չունեն Սպիտակ Տունը դեմոկրատականներից հետ վերցնելու համար:

Սակայն նրանք փորձում են Կոնգրեսի ընտրություններում առաջատար դիրք պահպանել: Ներկա դրությամբ Սենատում և Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները: Որոշ հաշվարկումների համաձայն, նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, հանրապետականները Սենատում կորցնելու են մի քանի մանդատներ: Նկատի առնելով հանրապետականների մոտ տիրող ընտրական ծանր իրավիճակը, ակնկալվում է, որ դեմոկրատականները անկախ սենատորների ևս երկու մանդատները շահելով, ձեռք բերեն 100 հոգանոց Սետանի 50 մանդատներ: Այդ կանխատեսումը ճիշտ լինելու և նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը հաղթանակելու դեպքում, նրա տեղակալ՝ Թոմ Քեյնը գլխավորելու է Սենատը: Այդպիսով վեց տարուց հետո, դեմոկրատականները կղեկավարեն Սենատը:

Իհարկե Ներկայացուցիչների պալատում պայմանները տարբեր են: Ներկա դրությամբ, այդ պալատում դեմոկրատականների ու հանրապետականների թիվն այնքան տարբեր է, որ մի քանի մանդատներ հանրապետականներին փոխանցվելով, կազմը չի փոխվելու : Այլ խոսքով, չի ակնկալվում, որ ամենալավագույն դեպքում անգամ հանրապետականները կարողանան մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների պալատում: Համենայնդեպս,պետական պաշտոնատարներին հաստատելու Սենատի դերակատարությունն այնքան նշանակալի է, որ հանրապետականներն իրենց մեծամասնությունը պահպանելու համար անգամ կդադարեցնեն նախագահական ընտրություների վրա կենտրոնացումը:

Այդ հարցի պատճառով նախագահական ընտրություններից 30 օր առաջ, առավել քան երբևէ, տարաձայնություններ են ծագել Հանրապետական կուսակցությունում:

Հետևաբար Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանրապետականների բարձրաստիճան պաշտոնյային կոչ է արել աջակցություն ցուցաբերել նախագահական ընտրություններում: