Սիրիան՝ Ռուսաստանի հետ արևմտյան պետությունների հակամարտության թատերաբեմ
Սիրիայի ազգաբնակչությունն ահաբեկիչների հետ այդ երկրի պատերազմի գլախովր զոհն է: Նման պայմաններում այդ երկրի ճգնաժամը դարձել է Ռուսաստանի հետ արևմտյան պետությունների հակամարտության թատերաբեմը:
Սիրիայում հրապարակային իրադարձությունների գործընթացի արդյունքում, այսօր Բաշշար Ասադի կառավարությունը հայտնվել է ամուր դիրքում: Երկրի հյուսիս-արևմտյան Հալեպ քաղաքը դարձել է ահաբեկիչների հետ Սիրիայի բանակային և ժողովրդական ուժերի միջև մարտերի թատերաբեմը: Բանակին աջակցում են Լիբանանի Հեզբոլլահը , Ռուսաստանի ռազմաօդային ուժերը , իսկ Իրանը Սիրիային խորհրդատվական օգնություն է ցուցաբերում: Արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի և Բրիտանիայի նաև նրանց արաբ ու թուրք դաշնակիցների օգնությունների պատճառով են ահաբեկիչները Սիրիայում հզորացել: Այսօր Սիրիայի իրավիճակն այնպիսին է, որ ահաբեկիչների դիրքերը թուլացել են: Ուստի արևմտյան պետությունները Ռուսաստանի դեմ հայտարարություններ են անում: Բրիտանիայի ԱԳ նախարար՝ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 11-ին այդ երկրի համայնքների պալատի արտահերթ նիստում , որը նվիրված էր Հալեպի ճգնաժամին, հանդես է եկել Մոսկվային Հաագայի միջազգային դատարանին հանձնելու և պատերազմական ոճրագործություններ իրականացնելու պատճառով Լոնդոնում Ռուսաստանի դեսպանության առջև բողոքի հանրահավաք կազմակերպելու պահանջով: ԱՄՆ պետդեպի խոսնակ ՝ Ջոն Քերբին կրկին անգամ Ռուսաստանին մեղադրել էր անցյալ սեպտեմբերի յոթօրյա հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ասելով.-«Այդ պատճառով է ԱՄՆ-ը որոշել դադարեցնել այդ երկրի հետ երկկողմ համագործակցությունը»: Քերբին ասել էր, որ Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտությունը մեծապես տարբերվում է Սիրիայում Ռուսաստանի քայլերից և Ռիադը Եմենի դեմ պատերազմի մեջ է ներքաշվել ՝ իր քաղաքներն ու քաղաքացիներին պաշտպանելու համար: Այլ խոսքով, Ռիադը Եմենի դեմ անօրինական պատերազմ է սանձազերծում և պատերազմական ոճրագարոծություններ է իրականացնում, իսկ Ռուսաստանը ՝ Սիրիայի կառավարության համաձայնությամբ , պաշտպանում է այդ երկրի բանակին ՝ ահաբեկիչների դեմ պատերազմում , սակայն ԱՄՆ պետդեպի խոսնակն օրինական է համարում Ռիադի քայլերը, իսկ Մոսկվայինը՝ անօրինական: Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների մեդիա և դիվանագիտական պատերազմը ծավալվել է : ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարներ ՝ Մոհամմեդ ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում կարևորել են քաղաքական ճանապարհով Սիրիայի ճգնաժամի կարգավորումը: Թվում է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի առճակատման գլխավոր պատճառն այն է, որ նրանք Սիրիայի համար երկրորդ պլան չունեն և միայն փորձում են ահաբեկիչներին սատարելով, իշխանությունից հեռացնել Բաշշար Ասադին: Սակայն սիրիական պատերազմից վեց տարի անց, Արևմուտքն այդ ոլորտում ոչ մի հաջողություն չի արձանագրել: Մյուս հարցն այն է, որ Սիրիայում ճգնաժամն այնպիսի ընթացք ունի, որ վարչակազմի և ահաբեկիչների ու ընդդիմադիրների միջև երկրի ներսում ուժերի հավասարակշռությունն իշխանության օգտին է , իսկ արտաքին բեմում Ռուսաստանի, ԻԻՀ-ի և Հեզբոլլահի առանցքայնությամբ հավասարակշռությունը շոշափելի փոփոխություն է ունեցել: