ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարն ու նրա առջև առկա մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38392-ՄԱԿ_ի_նոր_գլխավոր_քարտուղարն_ու_նրա_առջև_առկա_մարտահրավերները
ՄԱԿ-ի 193 անդամներ պորտուգալացի Անտոնիու Գուտերեշին ընտրեցին կազմակերպության գլխավոր քարտուղար :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2016 08:26 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարն ու նրա առջև առկա  մարտահրավերները

ՄԱԿ-ի 193 անդամներ պորտուգալացի Անտոնիու Գուտերեշին ընտրեցին կազմակերպության գլխավոր քարտուղար :

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիու Գուտերեշի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ: ՄԱԿ-ի ներկա գլխավոր խնդիրը կարելի է համարել այդ միջազգային կազմակերպության ու հատկապես Անվտանգության խորհրդի կառույցի բարեփոխումը և  բյուջեի ապահովման հարցի կարգավորումը :

Իր կառույցի, առաքելության, անդամների լիազորությունների ու նաև բյուջեի ապահովման տեսակետից ՄԱԿ-ն արժանացել է բազմաթիվ քննադատությունների: Անկասկած սառը պատերազմի շրջանից հիշատակ մնացած և աշխարհի ներկա իրականություններին ու կառույցին չհամապատասխանող ՄԱԿ-ի ներկա կառույցի բարեփոխումը  ամենամեծ նշանակությունն ունի հատկապես ներկա ժամանակահատվածում երբ միջազգային համակարգը դեպի բազմաբևեռականացում է շարժվում:

Անվտանգության խորհրդի կառույցն էլ շատ երկրների կողմից քննադատության է արժանացել և նրա ներկա կառույցն ու հատկապես խորհրդի մշտական անդամները չեն համապատասխանում աշխարհի երկրների մեծ մասի սպասելիքներին: Անվտանգության խորհրդի հետ կապված և երկրների ուշադրության կենտրոնում հայտնված բարեփոխումներից են  դրա աշխատանքային կանոնակարգի բարեփոխումը, վետոյի իրավունքի կրճատումը և մշտական անդամների թվի հավելումը: Շատ երկրներ, այդ թվում` Գերմանիայի ու Ճապոնիայի նման արդյունաբերական զարգացած որոշ երկրներ և կամ Բրազիլիայի, Հնդկաստանի ու Հարավային Աֆրիկայի նման նորահայտ տնտեսություններ պահանջում են բարեփոխել այս խորհրդի կառույցը և   վերաձևավորել աշխարհի ներկա իրականությունների համապատասխան:

Բազմաթիվ քննադատությունների է արժանացել նաև ՄԱԿ-ի բյուջեի ապահովման ձևը: Կազմակերպության բյուջեն ապահովվում է մշակված ծրագրավորման համաձայն անդամ երկրների կամավոր վճարումներով: Երկրների անդամավճարի չափը որոշվում է նկատի առնելով նրանց ՀՆԱ-ն:

ԱՄՆ-ն համարվում է ՄԱԿ-ի բյուջեն ապահովող գլխավոր երկիրը: ԱՄՆ-ին հաջորդում են Ճապոնիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Իսպանիայի ու Բրազիլիայի նման երկրներ: Այսպիսով այս կազմակերպության բյուջեի ապահովման ուղղությամբ մեծ դերակատարություն ունեն հիմնականում բազմաբնակիչ ու արդյունաբերական զարգացած երկրները և փոքր ու զարգացող երկրներն ապահովում են ՄԱԿ-ի բյուջեի չնչին բաժինը: ԱՄՆ-ն ՄԱԿ-ի բյուջեի ապահովման ուղղությամբ ամենամեծ բաժինն ունենալով հանդերձ հարյուրավոր միլիոն դոլար պարտք է այս կազմակերպությանը:

Սա պատճառ է դարձել, որ անդամ որոշ երկրներ ԱՄՆ-ին մեղադրեն այն հարցում, որ իր մասնավճարը ժամանակին չկատարելով նպատակ ունի ճնշում գործադրել այս կազմակերպության պաշտոնատարների վրա: Միևնույն ժամանակ դա պատճառ է դարձել, որ ՄԱԿ-ի որոշ անդամներ բյուջեի բաժանման համակարգի բարեփոխման առաջարկ ներկայացնեն ու մինչևիսկ պահանջեն այդ կառույցի կենտրոնը տեղափոխել որևէ զարգացող երկրիր:

Վերջին տարիներին ՄԱԿ-ի բյուջեի կրճատման ընթացքը կարելի է քննարկել այդ բյուջեի ապահովման գլխավոր բեռն իրենց ուսերին կրող երկրների տնտեսական անբարենպաստ պայմանների շրջանակներում: Իհարկե այստեղ դերակատար են նաև քաղաքական գործոններն ու հատկապես որոշ երկրների պահանջների թելադրման հարցը: Իրականում ԱՄՆ-ն շատ դեպքերում ՄԱԿ-ի և կամ նրա կից կառույցների որոշումներն իր նպատակներին ու քաղաքականություններին չհամընկնելու պատճառով հրաժարվում է այս կազմակերպությանը ֆինանսապես հովանավորելուց ու իր մասնավճարը կատարելուց: