Երևանում գումարվեց ՀԱՊԿ գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38497-Երևանում_գումարվեց_ՀԱՊԿ_գագաթնաժողովը
Երևանում գումարված ՀԱՊԿ մեկօրյա գագաթնաժողովը մի հաղորդագրության հրապարակմամբ ամփոփեց իր աշխատանքը: Գագաթնաժողովը գումարվեց Հայաստանի նախագահությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2016 08:17 Asia/Tehran
  • Երևանում գումարվեց ՀԱՊԿ գագաթնաժողովը

Երևանում գումարված ՀԱՊԿ մեկօրյա գագաթնաժողովը մի հաղորդագրության հրապարակմամբ ամփոփեց իր աշխատանքը: Գագաթնաժողովը գումարվեց Հայաստանի նախագահությամբ:

Երևանյան գագաթնաժողովին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսիայի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները և Ղազախստանի վարչապետը:

Գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ընդգծելով պայմանագրի անդամ երկրների սահմանների հարևանությամբ հակահրթիռային համակարգեր հաստատելու  ԱՄՆ-ի միակողմանի քայլերի բացասական հետևանքները, մտահոգություն հայտնեցին այդ կապակցությամբ: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվել է քաղաքական ու դիվանագիտության միջոցներով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Երևանի գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ստորագրել են համաձայնության 24 փաստաթղթեր: Դրանցից է մինչև 2025 թվականը կազմակերպության ռազմավարության, ինչպես նաև ճգնաժամային պայմաններում արագ արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնությունը: ՀԱՊԿ-ի անդամ երկրների հաստատմամբ կազմակերպության նախագահությունը հաջորդ տարի փոխանցվելու է Բելառուսիային: ՀԱՊԿ-ի կենտրոնը գտնվում է Մոսկվայում:

Փորձագետների համոզմամբ, ՀԱՊԿ-ի եզրափակիչ հաղորդագրությունը վկայում է  ԱՄՆ-ի տարածամոլության դեմ պայքարի հարցում ՀԱՊԿ-ի անդամ երկրների միասնականության մասին: ԱՄՆ-ն ընդգծում է արևելյան Եվրոպայում Ռուսաստանի հետ սահմանակից որոշ երկրներում ռազմաբազաների տեղակայման անհրաժեշտությունը:  Մոսկվայի իշխանություններըհայտարարում են, որ ԱՄՆ-ի այս քայլը  նպատակ ունի հարվածել Ռուսաստանին: Երևանյան գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ անդամ երկրները անդրադարձել են նաև  հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Այս կապակցությամբ փորձագետները ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման վրա դրված շեշտը կողմնակի կերպով Հայաստանի դիրքորոշման հովանավորում են համարել: Նկատի առնելով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի  ազդեցությունը, հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում կարելի է քննարկել նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգումը, որը ռոտացիոն կարգով պիտի հանձնվի Հայաստանի ներկայացուցչին:

ՀԱՊԿ-ը հիմնադրվեց 1992 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ: Հիշյալ երկրները 2002 թվականին ռազմական դաշինք ստեղծելու որոշում ընդունեցին: Հետագաում դաշինքից հեռացան Ադրեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը: Կազմակերպությունը 2004 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվեց ՄԱԿ-ի դիտորդ անդամ : Կազմակերպությունը նպատակ ունի  պայքարել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ծավալման ու նաև Ռուսաստանի  հարևան երկրներում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման դեմ: