Իրաքի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ներկայության նպատակները
Թուրքիայի Զինված ուժերը շարունակում են մնալ Իրաքի տարածքում: Բացահայտվել են Իրաքում Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետապնդած նպատակները:
Այս կապակցությամբ Իրաքի խորհրդարանում «Օրենքի պետություն» կոալիցիան ներկայացնող պատգամավոր` տիկին Ֆերդոս Ավադիի հրապարակած հաղորդագրությամբ` հայտարարվել է,որ Մոսուլի մերձակա տարածքում Թուրքիայի զինծառայողների տեղակայման պատճառը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ավելի քան 2000 անդամների փրկելն է: Իրաքի խորհրդարանի պատգամավորի խոսքերով՝ Թուրքիայի զինուժի որոշ սպաներ են գտնվում ԻԼԻՊ-ի խմբում: Նրանք արդեն տարիներ է ինչ վարժեցնում են ահաբեկիչներին: Թուրքիայի ղեկավար այրերը հերքում են ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես ԻԼԻՊ-ի հետ Թուրքիայի ԶՈւ-ի ցանկացած համագործակցություն: Այդուհանդերձ բազմաթիվ փաստեր կան ահաբեկչական խմբավորումների հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ: Մեկ ամիս առաջ Թուրքիայի կառավարությունը ԻԼԻՊ-ի դեմ հարձակում իրականացնելու պատրվակով, Սիրիայում քուրդ աշխարհազորայինների վրա հարձակումներ էր իրականացնում:
Չնայած Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններին, մինչ այժմ ոչ մի հայտարարություն չի արվել Թուրքիայի զինծառայողների կողմից ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմի վերաբերյալ: Այդիսկ պատճառով ինչպես տիկին Ֆերդոս Ավադին է խոստովանել, Անկարայի կառավարությունն իրականում մտահոգ է այն բանի համար,որ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և աշխարհի որոշ երկրների մի խումբ զինծառայողներ ներգրավված են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների շարքերում,որոնք փորձում են մի կերպ դուրս գալ Իրաքից:
Անտարակույս այս իրականության բացահայտումը ցույց է տալիս,որ վերոնշյալ պետությունները շահում են Իրաքի խառնաշփոթ իրավիճակից: Նրանք ձգտում են Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի օրինական կառավարության տապալմանը: Փորձագետների կարծիքով Թուրքիայի նախագահը մեծ ռիսկի է դիմում: Փաստորեն աջակցելով Պարսիցծոցյան ափամերձ երկրների արաբ հետադիմական պաշտոնյաներին , Էրդողանը հայտնվել է բարդ իրավիճակում: Հատկապես ,որ Իրաքի կառավարությունը չի պատրաստվում աչք փակել Անկարայի կառավարության պաշտոնյաների ու Թուրքիայի ԶՈւ-երի հակաիրաքյան քայլերի վրա:
Թուրքիայի կառավարությունը չարաշահելով Սիրիայում ու Իրաքում տիրող ճգնաժամը, իր զինված ուժերին գործուղել է այդ երկրներ: Չնայած Իրաքի ու Սիրիայի օրինական կառավարությունները միշտ դատապարտել են Թուրքիայի այդ քայլը ,բայց Անկարան ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով պատերազմում է Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցություն՝ PKK-ի անդամ քուրդ աշխարհազորայինների դեմ: Ի դեպ տարածաշրջանի ու աշխարհի կառույցները և նույնիսկ Թուրքիայի կառավարությունը մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չեն արել ԻԼԻՊ-ի դեմ գործունեության վերաբերյալ, ինչն ապացուցում է,որ Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի կատարվել ԻԼԻՊ-ի դեմ: