Մամուլի տեսություն 16-10-2016
Սաուդյան Արաբիան հաստատել է,որ հոկտեմբերի 8-ին Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ ավիահարձակումն իրականացվել է Սաուդյան կոալիցիային պատկանող կործանիչներով:
Համշահրի
Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ Սանայի կոտորածը տեղի է ունեցել Սաուդյան կոալիցիայի կործանիչներով
Սաուդյան Արաբիայի կառավարությունը հրապարակել է Սանայի կոտորածի վերաբերյալ Սաուդյան հետաքննող թիմի զեկույցի անվան տակ հաղորդագրություն, որում Ռիադը խոստովանել է, որ հոկտեմբերի 8-ին Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ ավիահարձակումն իրականացվել է Սաուդյան կոալիցիային պատկանող կործանիչներով: Այդ հարձակումը տեղի է ունեցել Եմենում Սաուդյան Արաբիայի կոալիցիայի օդային գործողությունների վերահսկման կենտրոնի կողմից առանց կոալիցիայի հրամանատարության հետ համադրելով:
Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացրած հրթիռակոծության զոհ է դարձել առավել քան 400 մարդ, կան հարյուրավոր վիրավորվներ:
Հարձակումը տեղի է ունեցել երեք անգամ:Այդ հարձակման մասին լուրը սկզբում աշխարհի լրատվամիջոցների անուշադրությանն արժանացավ,սակայն այնուհետև երբ բացահայտվեց հարձակման պատճառած ահռելի վնասներն ու մարդկային կորուստը, Սաուդյան Արաբիան ոչ մի պատասխանատվություն չընդունեց և հայտարարեց,որ այդ կոտորածի հեղինակը հուսի շիաներն են: Բայց այժմ սաուդցիները մի հաղորդագրությամբ հաստատել են ,որ այդ կոտորածը տեղի է ունեցել , հայտարարելով ,որ այդ «սխալ հարձակման» պատասխանատուն Եմենի հրաժարական տված նախագահ՝ Աբդ Ռաբբե Մանսուր Հադին է, ով սխալ ինֆորմացիա է փոխանցել:
Հոկտեմբերի 14-ին մի օմանական ինքնաթիռ վայրէջք կատարեց Սանայում ,որպեսզի անցած շաբաթ տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորներին բուժման նպատակով Եմենից տեղափոխի արտերկիր: Սանան և Եմենի մյուս քաղաքները Սաուդյան Արաբիայի իրականացրած պատերազմի հետևանքով հայտնվել են դեղորայքի,սննդամթերքի ու ամենատարրական հնարավորությունների պակասի առջև: Օմանական ինքնաթիռը 115 վիրավորների Սանայից տեղափոխել է արտերկիր: Օմանը պարսիցծոցյան միակ արաբական երկիրն է,որ չի միացել Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմական կոալիցիային:
Ի դեպ Բրիտանիան մի բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում պահանջվել է դադարեցնել Եմենի դեմ պատերազմը և վերսկսել խաղաղության բանակցությունները: Հաշվի առնելով ,որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հարձակումները ոչ մի արդյունք չեն ունեցել և չեն իրականացրել սաուդցիների նպատակները , այլև ընդհակառակը Սաուդյան Արաբիայի բյուջեն վատնվել և այդ երկիրը հայտնվել է պատերազմական ոճրագործության մեղադրանքի առջև ,ուստի թվում է,որ Բրիտանիայի այդ նախագիծն ուղղակի փորձ է Եմենի ճահճից Սաուդյան Արաբիային փրկելու համար:
---
Armedia.am
Զինելով քրդերին՝ ԱՄՆ-ն փորձում է վերահսկողության տակ պահել Թուրքիային
Թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների լարվածությունն աստիճանաբար ավելի է խորանում. Թուրքիան սպառնալիքների միջոցով ցանկանում է ավելի ու ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել՝ փորձելով ձերբազատվել ԱՄՆ հանդեպ ունեցած կախվածությունից, իսկ ԱՄՆ-ն իր հերթին թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի հանդեպ իր դժգոհությունն արտահայտելու և Թուրքիային զսպելու նպատակով դիմում է տարբեր միջոցների:
Այս առումով հատկանշական է «Իսլամական պետության» դեմ պատերազմի ընդլայնման նպատակով ԱՄՆ վարած քաղաքականությունում վերջերս տեղի ունեցած բեկումնային փոփոխությունը: New York Times-ի փոխանցմամբ՝ Բարաք Օբամայի կառավարությունը, Թուրքիայի տարածքային ու քաղաքական նկրտումներին դեմ գնալով, մտադիր է վերջնականացնել Իսլամական պետության դեմ պայքարող Սիրիայի քրդերի համար զենքի ուղղակի առաքման ռազմական նախագիծը:
Օբամայի խոսքով՝ ինքը նպատակ ունի նախագահի պաշտոնը հանձնելուց առաջ, Սիրիայի հյուսիսից ԻՊ-ին պարտություն մատնելու և նրանց հետ շպրտելու նպատակով խոշոր գրոհ իրականացնել, և դրանով պայմանավորված հանձնարարել է օգնականներին և զինվորականներին զբաղվել ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակցի՝ Թուրքիայի ոխերիմ թշնամի հանդիսացող քրդերին զենք մատակարարելու հարցերով:
Հարկ է նշել, որ Օբամայի կառավարության այս որոշումը հավանության է արժանացել նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից: Սենթ-Լուիսում կայացած հեռուստաբանավեճի ժամանակ վերջինս հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում նա պատրաստ է զինելու քրդական աշխարհազորայիններին: «Կդիտարկենք քրդերին զինելու հարցը: Քրդերը մեր լավագույն ընկերներն են Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Քլինթոնը:
Նա նաև հավելել է, որ չնայած որոշ քաղաքական գործիչներ Թուրքիային չվիրավորելու նպատակով զգուշավորություն են ցուցաբերում և քրդերին աջակցություն չցուցաբերելու կոչեր են անում, ինքը համոզված է, որ չափազանց կարևոր է ճանապարհ հարթել Իսլամական պետության ինքնահռչակ մայրաքաղաք հանդիսացող Ռաքքան ազատագրելու նպատակով, ինչն էլ հերթական հիստերիայի ալիքն է բարձրացրել Թուրքիայում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս առնչությամբ հայտարարել է. «Այդ դեպքում ԱՄՆ-ը կվերածվի ահաբեկչությանն աջակցող երկրի: Մենք միայն ցանկանում ենք բարեկամաբար զգուշացնել, որ նրանք, ովքեր համագործակցում են ահաբեկիչների հետ, արդյունքում գործում են նրանց հետ համատեղ»:
Հարկ է նաև նշել այն հանգամանքը, որ քրդերի նկատմամբ դրական դիրքորոշում է ընդունել նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Չնայած նրան, որ վերջինս չի անդրադարձել քրդերին զինելու փաստին, այնուամենայնիվ, իր ելույթներից մեկում վերջինս նշել է, որ ինքը «քրդերի մեծ երկրպագուն է» և հույս է հայտնել, որ թուրքերն ու քրդերը կարող են համախմբել ուժերն Իսլամական պետության դեմ:
«Դա լավ հնարավորություն կլիներ… Ես քրդական ուժերի մեծ երկրպագուն եմ: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք մեծ պոտենցիալ Թուրքիայի հետ հաջող հարաբերություններ կառուցելու համար: Հետևաբար, հրաշալի կլիներ, կարողանայինք համախմբել նրանց երկուսին»,- նշել է Թրամփը:
Սակայն, հաշվի առնելով քրդական ինքնավար մարզ ստեղծելու տեսլականը, Թուրքիայի ու քրդերի շահերի որևէ համատեղման մասին խոսք լինել չի կարող:
Ամփոփելով կարելի է ասել, որ Թուրքիայի և ԱՄՆ միջև հարաբերությունների լարվածության խորացման դեպքում Քրդական ինքնավարության ստեղծումը հավանաբար կդառնա իրողություն: Չնայած թուրքական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին և քննադատությանը՝ ԱՄՆ քրդերին զենք մատակարարելու հանգամանքը դեռևս կշարունակի կիրառել որպես մեթոդ Թուրքիային վերահսկողության տակ պահելու համար», եզրափակում է Armedia.am-ի հոդվածագիրը:
Tert.am
Արևմուտքում ռուս լրագրողներն աշխատում են ահավոր ճնշման տակ. Մարգարիտա Սիմոնյան
Ռուս լրագրողներն Արևմուտքում աշխատում են տեղի իշխանությունների ահավոր ճնշման տակ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Վերջինս պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից «քարոզչությանը դիմակայելու» մասին բանաձևի ընդունումից հետո ռուսական ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգության ապահովման մասին հարցին:
«Մեր լրագրողները սկզբից ի վեր աշխատում են ահավոր ճնշման տակ: Մեզ մոտ շատ արտասահմանցիներ են աշխատում, քանի որ մենք տարբեր լեզուներով ենք հեռարձակում, նրանց կանչում են դեսպանատներ, հարցաքննում են, սպառնում են, ճնշում են, արտաքսում են, ձերբակալում են և կալանավորում են: Դա վաղուց է սկսվել, շարունակվում է և շարունակվելու է: Եվ մենք շարունակելու ենք աշխատել, կարտաքսեն, նորից կգանք», - ասել է Սիմոնյանը: