Սիրիայի հարցով Լոզանի նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38743-Սիրիայի_հարցով_Լոզանի_նստաշրջանը
Շաբաթ երեկոյան, Լոզանում ավարտվել է Սիրիայի հարցով միազգային նստաշրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 15:12 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով Լոզանի նստաշրջանը

Շաբաթ երեկոյան, Լոզանում ավարտվել է Սիրիայի հարցով միազգային նստաշրջանը:

Լոզանի նստաշրջանին մասնակցել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Քաթարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի և Իրանի արտգործնախարարները, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը:

Լոզանի նստաշրջանի մասնակից երկրների կողմից հմատեղ հայտարարություն չհրապարակվելը  նիստի թույլ կողմերից է համարվում: Հայացք նետելով նիստում քննարկված թեմաներին և բանավոր համաձայնություններին, ինչպես նաև նիստում Սիրիայի հարցով միջազգային ակտիվիստների ներկայությանը, հույսեր են առաջանում այն կապակցությամբ, որ միջազգային կողմերի մոտ  քաղաքական միջոցներով Սիրիայում տիրող ճգնաժամին անհապաղ վերջ դնելու անհրաժեշտության վերաբերյալ հայացքների մերձեցում է տեղի ունենում:

Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի շրջանակներում, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն առաջարկել է հակամարտող կողմերից գրավոր երաշխիքներ ստանալ բախումները դադարեցնելու և հրադադար հաստատելու կապակցությամբ:

Հատկանշական է, որ Սիրիայում կայացած նախորդ հրադադարները փխրուն էին, ուստի հարկավոր է խուսափել նախկին սխալների կրկնությունից  և ենթահող ստեղծել հրադադարի հաստատման  և քաղաքական համապարփակ բանակցություններ սկսելու համար:

Այս բոլորն այն դեպքում, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ Լոզանի նիստի մասնակիցները կարևորում են այն հանգամանքը Սիրիայի ինքնիշխանության պահպանումը, ինչը կարող է փոփոխություններ առաջացնել Սիրիայի թեմայով կայանալիք նիստերում:

Քանի դե  մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Քաթարը իշխանության ղեկից Բաշշար Ասադի հեռացումն են պահանջում, հնարավոր չէ լավատես լինել միջազգային նիստերի արդյունքների հարցում:

Լոզանի նիստում քննարկված թեմաներից են եղել ընդդիմադիր խմբերին առանձնացնել միջազգային տեսանկյունից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կողմից ահաբեկչական համարող խմբավորումներից:

Լոզանի նիստում հայտարարվել է, որ ԻԼԻՊ խմբավորման նման հնարավոր չէ համաձայնության գալ Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման հետ:

Ամեն դեպքում, Արևմուտքի խափանարարությունները և ահաբեկչությունը լավ ու վատ խմբերի բաժանելու նրանց քայլերը, ձախողման են մատնել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Սիրիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է այդ երկրի ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելով, անհապաղ հրադադարի հաստատմամբ, քաղաքական ուղղորդված ջանքերով և ահաբեկչության տարբեր ձևերի հետ իրական պայքար մղելով: 

 Ելնելով այն հանգամանքից, որ այս նիստը ենթահող է ստեղծել Սիրիայի մասին բանակցությունների շարունակման համար, և ներկայացվել են մի շարք կառուցողական առաջարկություններ, Լոզանի նիստը կարելի է մի քայլ բնութագրել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի շրջանակում: