Սիրիայի զարգացումների քննարկումը ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանի թեմա
ԵՄ-ի ԱԳ նախարարները Սիրիայի հարցի քննարկման համար նիստ են գումարել Լյուքսեմբուրգում: Նիստում Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան փորձեցին ԵՄ-ի մյուս անդամներին համոզել դատապարտել Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները և հող պատրաստել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման համար:
ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացված բանաձևում ներկայացված էր Հալեպի հարձակումներին մասնակից լինելու համար շուրջ 20 սիրիացի պաշտոնատարների դեմ պատժամիջոցների գործադրման նախագիծը: Ըստ երևույթին Բրիտանիան ու Ֆրանսիան մտահոգ լինելով Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևն Անվտանգության խորհրդում վետոյի ենթարկվելուց, այդ նախագիծը ներկայացրել են Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նիստին:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նիստում ասաց, որ Սիրիայի հարցում միության անդամների դիրքորոշումը շտապ հրադադարի հաստատումն է:
Թվում է, որ ԱՄՆ-ի հետ համաքայլ ԵՄ-ն նման նիստ գումարելով ձգտում է խստացնել Հալեպի դեմ օդային ու ցամաքային հարձակումները դադարեցնելու ուղղությամբ Ռուսաստանի և Սիրիայի կառավարության դեմ գործադրվող ճնշումները: Նիստում նաև ներկայացվել է մի խումբ սիրիացի պաշտոնատարների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցն ու նաև Հալեպի դեմ ավիահարվածների ժամանակ պատերազմական ոճիրներ իրականացվելու հայտարարությունը: Միևնույն ժամանակ, միությունը ցանկանում է առաջ քաշել Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին միջազգային քրեական դատարանում պատասխանատվության կանչելու հարցը:
Իրականում Սիրիայի ճգնաժամը Արևմուտքի և նրա արաբ դաշնակիցների ու Թուրքիայի համատեղ սադրանքն է` Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով:
Նրանք անցած վեց տարիների ընթացքում Սիրիայում ստեղծել ու հովանավորել են հարյուրավոր ընդդիմադիր ու ահաբեկչական խմբեր: Այս խմբերը ներկայացնում են խայտաբղետ մի հավաքածու սկսած չափավորական խմբերից մինչև ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ճակատի, Ջեյշ-ալ-էսլամի և Ահրար-ալ-Շամի նման թաքֆիրական ահաբեկչական խմբեր:
Արևմուտքն ու իր արաբ դաշնակիցները թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն, աջակցել են այս ահաբեկիչներին` իրենց շահերի ու նպատակների իրագործման համար Դրան զուգահեռ, շուրջ հինգ հազար եվրոպացիներ, կարողացել են հեշտությամբ մուտք գործել Սիրիա և ներգրավվել այդ ահաբեկչական խմբերում: 2015 և 2016 թվականներին Ֆրանսիայում, Բելգիայում ու Գերմանիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացված հարձակումներից հետո, եվրոպացիների անվտանգության հարցով ահազանգ հնչեցվեց: Այսօր Եվրոպան հայտարարում է, որ լուրջ պայքար է մղում ահաբեկչության դեմ և նպատակ ունի կարգավորել Սիրիայիճգնաժամը: Սիրիայի ճգնաժամի կարգավորման և հատկապես այդ երկրում շտապ հրադադար հայտարարելու վրա Մուգերինիի շեշտը Սիրիայում քաղաքական լուծման հանգելու համար եվրոպացիների իրական ցանկության արտահայտիչը չէ: Դա համարվում է Սիրիայում արևմուտքի պահանջների իրագործումը: Բնականաբար քանի դեռ շարունակվում է Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Արևմուտքի այդ կողմնորոշումը, չի կարելի այս ճգնաժամի քաղաքական լուծման և ահաբեկչական խմբերի դեմ լուրջ պայքարի հետ հույսեր կապել: