Մոգերինին Թեհրանում է
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հոկտեմբերի 29-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:Կողմերը բանակցել են տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Թեհրանում Մոգերինիի բանակցությունների գլխավոր առանցքը տարածաշրջանի զարգացումների և Սիրիայի լարված իրավիճակի քննարկումն է եղել: Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի բանակցությունները մեծ նշանակություն ունեն:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, Իրանը կարևոր բանակցություններ է սկսել եվրոպական երկրների հետ: Այդ բանակցությունները մի քանի ամիս առաջ տիկին Մոգերինիի Իրան կատարած այցով նոր փուլ թևակոխեցին:
Նշենք, որ Եվրապառլամենտը երեքշաբթի օրը նոր ռազմավարության բանաձև է ընդունել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ, ինչը նոր թափ է հաղորդել Իրան-ԵՄ բանակցություններին:
Բանաձևում Եվրապառլամենտը կարևորել է Իրանի դերակատարությունը` տարածաշրջանում կայունություն ու անդորր հաստատելու գործում և ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, ահաբեկչության, մասնավորապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործում Իրանի ներգրավվածության անհրաժեշտությունը: Կարևորվել է քաղաքական , տնտեսական, էներգետիկ, գիտական, կենսոլորտի , կրթական ու հետազոտական ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը:
Դիտորդների կարծիքով բանակցությունների այդ մակարդակը կարող է նպաստել քաղաքական ինտեգրման խորացմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը:
Իրանը և Եվրոպական երկրները ոչ բոլոր հարցերի շուրջ ունեն միանման տեսակետներ, սակայն տարածաշրջանի հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումներում կան կարևոր ընդհանրություններ:
Մի քանի ամիս առաջ, Թեհրանում Իտալիայի վարչապետ՝ Մատեո Ռենցին, քննադատելով ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների երկակի ստանդարտներ ունեցող մոտեցումը, նշել էր. «Հենց այդ երկրները ահաբեկչության դեմ ձևավորված կոալիցիայի անվան տակ ահաբեկիչների դեմ իրական պայքար մղելու փոխարեն իսլամաֆոբիա են տարածում»:
Թեհրանում Մոգերինիի բանակցություններն այն դեպքում են տեղի ունենում, երբ հոկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի , Սերգեյ Լավրովի և Վալիդ Ալ-Մուալեմի եռակողմ նիստը:
Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Ռուսաստանը, Սիրիան և Իրանը կընդլայնեն իրենց ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների սկզբունքների պահպահման համար»:
Սիրիայի ճգնաժամի խորացման հարցում բազում գործոններ դերակատար են եղել: Միջազգային մասշտաբով Սիրիայի հարցի վերաբերյալ կան բազում տարաձայնություններ: Դեռևս Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման համար ոչ մի վերջնական լուծում չի նկատվում:
Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար պետք է դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն ու սպառազինությունների մատակարարումը, և հաշվի նստել Սիրիայի ժողովրդի պահանջների հետ:
Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Այս առումով Թեհրանում Մոգերինիի բանակցությունները հիմնված են քաղաքական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու կողմնորոշման վրա: