ԱՄՆ-ում շարունակվում է պայքարը` իշխանության հասնելու համար
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների հարցը իշխանության հասնելու համար մղվող պայքարի թեմա է դարձել:
Հանրապետականները համոզված են, որ Հիլարի Քլինթոնը պետք է դատական պատասխանատվությա ենթարկվի` էլեկտրոնային նամակների օգտագործման անվտանգության կանոնները չհարգելու պատճառով:
Սա վկայում է այն մասին, հանրապետականների և դեմոկրատականների ընդհարումն անցել է կուսակցական մրցակցության սահմանը և իշխանության պայքարի է վերածվել:
Սովորաբատր ԱՄՆ-ի ընտրություններում, թեկնածուները միմյանց ծրագրերը կամ քաղաքական անհատականությունն էին քննադատում, սակայն 2016 թվականի ընտրություններում վեճ է գնում ԱՄՆ-ի ապագայի մասին:
Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններն ԱՄՆ-ի փրկության վերջին ժամկետն է համարել: Քլինթոնը նույնպես հայտարարել է, որ այս ընտրությունները երկրում ժողովրդավարությունը փրկելու ճանապարհ է: Նման դիրքորոշումներից ելնելով, պահպանողականների և լիբերալների ճամբարները ընտրություններում հաղթելու համար դիմում են ցանկացած քայլի:
Քլինթոնը անբարոյականության և կանանց հետ ապօրինի հարաբերությունների մեջ է մեղադրել մրցակցին: Թվում էր, նման հայտարարությունը կարող է մեծացնել ընտրություններում հաղթելու հանրապետականների շանսը:
Դեմոկրատների թեկնածուի էլեկտրոնային նամակների մասին հետաքննությունների վերսկսման վերաբերյալ ԿՀՎ-ի տնօրենի նամակի հրապարակումն անակնկալ էր դեմոկրատականների համար: Նախագահական ընտրություններին 10 օր մնացած, ԿՀՎ-ի տնօրենը Քլինթոնին մեղադրել է անվտանգության կանոնները խախտելու մեջ: Այդ հարցը նշանակալի է այն առումով, որ ԿՀՎ-ն արդարադատության ենթակառույցն է համարվում և գործող կառավարությունը ևս դեմոկրատականների թեկնածուին է հովանավորում:
ԿՀՎ-ի պաշտոնատարները և Քլինթոնի ընդդիմադիրները փորձել են ԿՀՎ-ի տնօրեն Կոմիի որոշումը ներկայացնել պարտականությունների շրջանակում կատարված և ընտրություններին չառնչվող, ոչ-քաղաքական քայլ:
Ամեն դեպքում, 10 օր մնացած նախագահական ընտրություններին, Քլինթոնի էլեկտրոնային նամակների հարցի կրկին առաջ քաշվելը, այլ կերպ է իմաստավորվել:
Դա կարող է հակահարված լինել ԱՄՆ-ի իշխանության մեջ գտնվող Քլինթոնի թշնամիների կողմից: Այլ խոսքով, այդ քայլի հետևում կանգնած են եղել այն հզոր շարժումները, որոնք չեն հանդուրժում Քլինթոնի հավանական հաղթանակը և ԿՀՎ-ի տնօրենին դրդել են ուղղակի կամ անուղղակի ներազդել ընտրությունների ճակատագրի վրա:
Մի շարք փաստեր վկայում են այն մասին, որ իշխանության այս պատերազմը չի խաղաղվելու նախագահական ընտրությունների անցկացումով և այդ երկրում քաղաքական ու սոցիալական խորը տարաձայնությունների առիթ է լինելու: