Աբանի 13-ն Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական պատգամն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41131-Աբանի_13_ն_Իրանի_ժողովրդի_հակաիմպերիալիստական_պատգամն_է
Մայրաքաղաք Թեհրանում և Իսլամական Իրանի բոլոր քաղաքներում Աբանի 13-ի առիթով անցկացված բազմամարդ քայլարշավներն ապացուցեցին, որ Իսլամական հեղափոխության ազդեցիկ ու ճշմարիտ պատգամը, որն է իմպիերալիզմի դեմ պայքարը, շարունակում է մնալ որոշիչ ու  նպատակասլաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2016 14:54 Asia/Tehran
  • Աբանի 13-ն Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական պատգամն է

Մայրաքաղաք Թեհրանում և Իսլամական Իրանի բոլոր քաղաքներում Աբանի 13-ի առիթով անցկացված բազմամարդ քայլարշավներն ապացուցեցին, որ Իսլամական հեղափոխության ազդեցիկ ու ճշմարիտ պատգամը, որն է իմպիերալիզմի դեմ պայքարը, շարունակում է մնալ որոշիչ ու  նպատակասլաց:

Նոյեմբերի 3-ին համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված երթերը ի ցույց դրեցին հին և նոր սերնդի միասնությունը: Երթի մասնակիցները գիտակցելով համաշխարհային իմպերիալիզմի և նրա առաջնորդ ԱՄՆ-ի էությունը, վանկարկել են «Մահ Ամերիկային» և « Մահ Իսրայելին» կարգախոսները:

Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը՝ աբանի 13-ը խորհրդանշում է Իրանի ժողովրդի անկոտրում դիմադրությունն ու անխախտ կամքը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում:

 Այսօր կայացած երթերը ցույց տվեցին ,որ Իրանի ժողովուրդը ինչպես 37 տարի առաջ, քաջ գիտակցում է ԱՄՆ-ի հակաիրանական սադրանքները և չի վստահում այդ երկրին: 37 տարի առաջ 1979 թվականի նոյեմբերին,բողոքելով Իրանի իսլամական հեղափոխության նկատմամբ ԱՄՆ-ի բազմաթիվ սադրանքների դեմ, ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ- ի դեսպանատունը, որը վերածվել էր լրտեսական կենտրոնի: Դեսպանատանը հայտնաբերված փաստաթղթերը բացահայտեցին  Իրանի ժողովրդի նկատմամբ  ԱՄՆ-ի վարած դավադրական ու  թշնամական քաղաքականությունները: Այսօր նույն դավադիր քայլերը շարունակվում են տարբեր եղանակներով և ինչպես որ հեղափոխական ու նախաձեռնող երիտասարդները 1979 թ. գրավելով ԱՄՆ լրտեսական կենտրոնը կանխեցին թշնամու ցանկացած հակաիրանական քայլ, այսօրվա երիտասարդ ու հեղափոխական սերունդը ևս գիտակցելով  ԱՄՆ-ի խոր թշնամությունը. կանխել է այդ երկրի սադրիչ քայլերի իրականացումը:

Հեղափոխական երիտասարդների քայլն այնքան ազդեցիկ ու մեծ էր,որ Հոգելույս Իմամ Խոմեյնին այն որակեց որպես երկրորդ հեղափոխություն: ԱՄՆ կայսերապաշտ կառավարությունները Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ոչ մի ջանք չեն խնայել այս հակաիմպերիալիստական ու ժողովրդական հեղափոխությունը տապալելու համար: Սակայն Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ, թշնամու սադրանքները մշտապես ձախողել են : Ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին է ասել.« «Աբանի 13-ին լրտեսական որջի գրավումը բնական հակազդեցություն էր գերտերության սադրանքներին ու թշնամությանը, որը տարիներ շարունակ Իրանը  համարել է իր սեփականությունը և կողոպտել է Իրանի ժողովրդի ռեսուրսներն ու հարստությունը: Սակայն Իսլամական հեղափոխության շնորհիվ   Իրանը փրկվեց այդ երկրի  ճիրաններից»:Այլ խոսքով Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը վերջ տվեց Իրանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականություններին և ապացուցեց, որ այդ երկրի նման գերտերություն Իրանի ժողովրդի հեղափոխական կամքի դիմաց դատապարտված է ձախողման: ԱՄՆ-ի դիմաց Հոգելույս Իմամ Խոմեյնիի դիմադրությունը և նրա. « Ձեր բողոքի ձայնը բարձրացրեք ԱՄՆ-ի դեմ» խոսքերն ապացուցում են, որ իմամը քաջ գիտակցել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի խոր թշնամանքը, որի մասին վկայում են  պատմության փաստաթղթերը:

ԱՄՆ-ին չվստահելու Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի պնդումները տրամաբանական հիմք ունեն,որի անմիջական վկայությունն է՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո ԱՄՆ-ի թշնամական քայլերը: Այս փաստը ներառվել է Աբանի 13-ի օրվան նվիրված քայլարշավի բանաձևում,որում ասված է.«Իրանի ժողովրդի՝ իմպերիալիզմի ու  բռնության դեմ  պայքարն արմատներ ունի Ղուրանում և այս   ճանապարհին Իրանի ժողովուրդը հետևելով հոգելույս Իմամ Խոմեյնիի ցուցումներին ու Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իմաստուն խորհուրդներին  կշարունակի պայքարել համաշխարհային կայսերապաշտության դեմ»: