Թրամփը մեղադրվում է անբարոյականության ու զեղծարարության մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41203-Թրամփը_մեղադրվում_է_անբարոյականության_ու_զեղծարարության_մեջ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու՝ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, Վաշինգտոնում վերացնելու է զեղծարարությունն ու անբարոյականությունը:
(last modified 2026-09-09T16:14:54+00:00 )
Նոյեմբեր 04, 2016 09:24 Asia/Tehran
  • Թրամփը մեղադրվում է անբարոյականության ու զեղծարարության մեջ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու՝ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, Վաշինգտոնում վերացնելու է զեղծարարությունն ու անբարոյականությունը:

Ֆլորիդայում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, Վաշինգտոն է գնալու և մաքրելու է այդ ճահճուտը: 

Ամերիկացիների մեծ մասն այն համոզման է, որ այդ երկրի պետայրերը բարոյական ու ֆինանսական հարցերով լավ համբավ չունեն: Վերջին տարիների ընթացքում, բազմիցս նման գործեր են բացահայտվել: Օրինակ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուները բազմիցս նվերներ ու կաշառքներ են ստացել ընտրարշավների ֆինանսական աջակցության անվան տակ: 2011 թվականին, ԱՄՆ-ի դաշնային գերագույն ատյանի կողմից օժանդակությունների համար սահմանված չափը վերացնելուց հետո, խոշոր ընկերություններն ու մեծահարուստները կարող են հարյուրավոր միլիոն դոլար տրամադրել իրենց նախընտրած թեկնածուին: Փոխարենն ընտրություններում այդ թեկնածուների հաղթելու դեպքում, օրենքներ վավերացնելիս ու գործադրելիս հաշվի են առնում նրանց շահերը: ԱՄՆ-ում քաղաքական գործիչներն ու ընտրությունների թեկնածուները փող են ստանում նաև այլ երկրներից, ինչը շատ երկրներում հանցագործություն է համարվում:

ԱՄՆ-ի քաղաքական կառուցվածքի նեխածությունը չի սահմանափակվում միայն ֆինանսական հարցերով: Բազմիցս լուրեր են շրջանառվում ամերիկացի քաղաքական գործիչների անբարոյականության մասին, ապօրինի հարաբերություններից սկսած մինչև խաբեություն: Այս բոլորն այն դեպքում, երբ ազդեցիկ մարդկանց միջամտությունների պատճառով այդ գործիչների հետ կապված դատական գործերը շարունակվում են մնալ անորոշ վիճակում:

Վերջին տարիների ընթացքում, ԱՄՆ-ում բողոքներ են ծավալվում տիրող անբարոյականության ու կոռուպցիայի դեմ: Այդ թվում կարելի է անդրադառնալ «Ուոլ սթրիթի գրավման» շարժմանը, որը ձևավորվեց ֆինանսախան օլիգարխիայի դեմ: Իհարկե Դոնալդ Թրամփը մեղադրվել է թե կոռուպցիայի և թե կանանց հետ ապօրինի հարաբերություններ ունենալու մեջ: Ամեն դեպքում, նա փորձում է Սպիտակ Տուն մուտք գործել: Ամերիկացիների մեծ մասն այն համոզման են, որ ԱՄՆ-ում կոռուպցիայի և անբարոյականության դեմ պայքարը շատ ավելի կարևոր է Թրամփի անձնական խայտառակություններից: Նրանք հուսով են, որ ԱՄՆ-ում կուսակցությունների միջև տիրող պայքարը կհանգեցնի երկրի բարեկարգմանը: Այդ իսկ պատճառով վերջին օրերի ընթացքում մեծացել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ հովանավորությունը: