Լուրջ մտահոգություններ ԱՄՆ-ում ընտրակեղծիքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41464-Լուրջ_մտահոգություններ_ԱՄՆ_ում_ընտրակեղծիքների_կապակցությամբ
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցհարցումները վկայում են, որ ամերիկացիներին լուրջ մտահոգում է ընտրակեղծիքների հարցը: Fox news հեռուստաընկերությունը շաբաթ օրը հայտարարել էր ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների հավանականության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2016 09:02 Asia/Tehran
  • Լուրջ մտահոգություններ ԱՄՆ-ում ընտրակեղծիքների կապակցությամբ

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցհարցումները վկայում են, որ ամերիկացիներին լուրջ մտահոգում է ընտրակեղծիքների հարցը: Fox news հեռուստաընկերությունը շաբաթ օրը հայտարարել էր ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների հավանականության կապակցությամբ:

Հեռուստաընկերությունը նշել էր, որ Լոս Անջելեսում մի տարեց կնոջ համար քվեարկության 83 թերթիկներ են ուղարկել, մինչդեռ նա ապրում է  մի փոքրիկ տնակում, իսկ Կալիֆորնիայի նահանգում մի կին է ձերբակալվել ՝ որպես քվեարկող մահացած անձանց անունները գրանցելու փորձ կատարելու մեղադրանքով: Անցյալ ընտրություններում ընտրակեղծք է տեղի ունեցել հիմնականում որպես քվեարկողներ մահացած քաղաքացիների անունները գրանցելու կամ մի քանի անգամ քվեարկելու ճանապարհով: Գյուղական որոշ շրջաններում քաղաքացիների քիչ տեղեկացված կամ անկիրթ լինելու պատճառով, գրանցման աշխատակցիները տարբեր պատճառաբաննություններով  չեն գրանցում սևամորթ քաղաքացիներին: Երբ թեկնածուների տարածությունն այնքան մեծ է լինում, որ նույնիսկ հնարավոր չէ ընտրակեղծիքների միջոցով փոխել արդյունքները, հանրությունն ուշադրություն չի դարձնում նման կեղծիքների: Սակայն ինչպես եղավ 2000 թվականի ընտրությունների դեպքում,  կարևոր էր  ձայներից յուրաքանչյուրը, և ընտրակեղծիքների հարցն ավելի շատ էր մտահոգում քաղաքացիներին : Ջորջ Բուշի և Ալբերթ Գորի միջև ընտրապայքարի ժամանակ, Ֆլորիդա  նահանգում ընտրությունների անցկացման նահանգային պաշտոնյաները  մեղադրվեցին  Բուշի եղբոր ղեկավարությամբ ընտրախախտումների իրականացման մեջ: Այն ժամանակ նշվում էր, թե սևամորթ և անգրագետ  քաղաքացիներից շատերը տարբեր պատճառներով չէին գրանցվել: Ավելի ուշ, ձայների ամփոփման ժամանակ պարզվեց, որ մեծ թվով քվեաթերթիկներ հաշվի չեն առնվել:  Ի վերջո միմիայն 500 ավելի ձայներով, Բուշը Ֆլորիդայում հաղթեց ընտրություններում ՝ դառնալում ԱՄՆ նախագահը: Իսկ ողջ երկրում, Ալբերթ Գորի համեմատությամբ, նա շահել էր 500 հազարով ավելի քիչ ձայներ: Կանխատեսվում է, որ 2016 թվականի աղմկահարույց ընտրությունների ժամանակ ևս , ընտրախախտումներ են լինելու, որոնք ազդելու են ԱՄՆ-ի հաջորդ նախագահի ճակատագրի վրա: Հանրապետական թեկնածու ՝ Դոնալդ Թրամփը բազմիցս զգուշացրել է ընտրախախտումների կապակցությամբ: Նա նույնիսկ հայտարարել է , որ դեմոկրատների թեկնածու ՝ Հիլարի Քլինթոնն առանց սիստեմատիկ կեղծիքների չի կարող ընտրվել: Ուստի արդեն չի ընդունում նոյեմբերի ութին կայանալիք ընտրությունների արդյունքները : Նման հայտարարություններ հարցականի տակ են տանում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդար լինելը: