Մամուլի տեսություն 16-11-2016
«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետ կանգնել, նշանակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Չինաստանի ու Եվրոպայի նկատմամբ»,ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Շարղ
Օբաման զգուշացրել է Թրամփին
«Շարղ» օրաթերթը գրում է.-Նա ով իր ընտրարշավում ուղղակիորեն դեմ է հանդես եկել Օբամայի կառավարության կարևորագույն ձեռքբերումը համարվող «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին», շուտով զբաղեցնելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Դոնալդ Թրամփը զայրացած էր,որ ԱՄՆ-ն պետք է վերադարձնի Իրանին ունեցած պարտքերը: Նա խոսել է Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը պատռելու մասին: Իսկ այժմ երբ արդեն հաղթել է ընտրություններում, իր խորհրդական Վալիդ Ֆարսի միջոցով փոխանցել է,որ նպատակ չունի պատռել համաձայնագիրը, այլ պահանջում է կրկին բանակցել ու վերանայել այն: Իսկ Եվրամիությունը լիակատար հավատարմություն է հայտնել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ: ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար` Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը միության գերակայություններից է»: Օբաման հավակնել է.«Միջուկային համաձայնագիրը կանխել է Իրանի հասանելիությունը միջուկային զենքի»: Նա նախազգուշացրել է ԱՄՆ դաշնակիցների կողմից հնարավոր դժգոհության մասին, եթե Թրամփը փորձի խզել միջուկային համաձայնագիրը Իրանի հետ։Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին նաև մասնակցել են Ռուսաստանն ու Չինաստանը, հիշեցրել է նա։ Նա հավելել է.«Հիշեք սա ոչ թե մեր և իրանցիների միջև,այլև Իրանի և «5+1» միջև համաձայնություն է,ու եթե մենք հետ կանգնենք այդ ծրագրից, դա կնշանակի, որ մենք պետք է եվրոպական երկրների կամ ՌԴ-ի ու Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանենք»:
Ռեսալաթ
Եվրոպայում աճում է աղքատների թիվը
«Ռեսալաթ» թերթը գրում է,-Եվրոպայում աճող աղքատությունը դարձել է մարտահրավեր: Այլ խոսքով տնտեսական ճգնաժամն օրըստօրե խորանում է կանաչ մայրցամաքում:
Եվրոպայում աղքատության շեմին կամ էլ սոցիալական բարդ վիճակում է գտնվում 118 միլիոն մարդ: Չնայած աղքատության ռիսկի գոտում գտնվող քաղաքացիների թվի կրճատումը եվրոպական զարգացման ռազմավարության գլխավոր կետերից է, և Եվրոպայի պաշտոնյաները հավակնում են թե պայքարում են աղքատության դեմ, սակայն վերջին տարիներին աղքատների թիվը շարունակում է աճել: Եվրոպային դեռևս չի հաջողվում ազատվել ֆինանսական ճգնաժամի հետևանքներից:
Գերմանական Bertelsmann հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվում է,որ չնայած եվրոպական աշխատանքի շուկայում աննշան բարելավմանը՝ ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք աշխատելով ամբողջ աշխատանքային օրը, աղքատության շեմին են կանգնած: Նման մարդկանց թիվը ԵՄ-ի պետություններում 2013 –ի 7․2 տոկոսից 2015-ին աճել է մինչեւ 7․8 տոկոս: Գերմանիայում նման մարդիկ 2013-ին 5․1 տոկոս էին, 2015-ին՝ 7․1 տոկոս են դարձել։
Եվրոպայում աղքատության շեմին է գտնվում ԵՄ քաղաքացիների 23․7 տոկոսը։ Աղքատության շեմին է գտնվում միջինը յուրաքանչյուր 4-րդ եվրոպացին: Իրոք եվրոպացի պաշտոնյաները ինչ արդարացում ունեն այդ վիճակի համար: ԵՄ-ի, մասնավորապես Եվրագոտու ղեկավարները ինչ մեխանիզմներ են մշակել տնտեսական ճգնաժամի կարգավորման համար: Սոցիալիստական ու չափավորական կուսակցությունների միջև կան խոր տարաձայնություններ: Նրանց գործեղանակները շատ տարբեր են, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական ճգնաժամի խորացմանը և ժողովուրդների դժգոհությանը:
Ջամ-ե Ջամ
Թրամփը թող դաս քաղի Օբամայի սխալներից
«Ջամ-ե Ջամ» թերթը գրում է.-Ամերիկա-սաուդյան կոալիցիան անհամար ոճիրներ է գործել Եմենի անմեղ ու բռնահարված ժողովրդի նկատմամբ: Սա Օբամայի նախագահության օրոք իրականացված ամենագեշ ու ամենաանմարդկային քայլերից մեկն է,որով նա խախտել է մարդու իրավունքները:
Եմենում ամեն օր զոհվում են անմեղ մարդիկ: Ռմբակոծվում են դպրոցներ, ենթակառուցվածքներ ու հիվանդանոցներ: Արևմտյան Ասիայում Օբամայի քաղաքական կողմնորոշումը ցույց է տալիս,որ նա նպատակ չունի իր նախագահության վերջին ամիսներին վերջ դնել այդ ավերիչ ու վայրագ ագրեսիային: Այս տարածաշրջանում Օբամայի հարուցած մյուս գործը ,որ պիտի փակվի վերաբերում է ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական–ահաբեկչական խմբավորումներին,որոնք ներկայումս Սիրիայում ու Իրաքում իրարահաջորդ պարտություններ են կրում: ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը շատ անելիքներ ունի հատկապես Եմենի և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների կապակցությամբ, որոնք վարկաբեկել են Վաշինգտոնին: Եթե նա իրոք մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը,ապա պետք է իրատեսորեն և հաշվարկված սխալներից խուսափելով , տրամաբանական մի ելք գտնի վերոնշյալ գործերը փակելու համար:
---
News.am
The Wall Street Journal․ Ռուդի Ջուլիանին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար առաջատար թեկնածուն է
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պետքարտուղարի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի առաջատար թեկնածուն է, հավաստի աղբյուրներ վկայակոչելով՝ հայտնում է The Wall Street Journal–ը։
«Թրամփի օգնականները նաեւ դիտարկում էին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի թեկնածությունը, բայց այդ աղբյուրների խոսքով՝ Ջուլիանիի ու Թրամփի մտերիմ հարաբերությունները կարեւոր գործոն դարձան»,- գրում է պարբերականը։ «Թրամփի համար դա ընտրություն էր մտերիմ ընկերոջ ու Նյու Յորքում իր դաշնակցի ՝ Ջուլիանիի եւ ագրեսիվ տրամադրված պահպանողական դիվանագետ Բոլթոնի միջեւ։ Վերջնական որոշումը կարող է ընդունվել մի քանի շաբաթից, ասում են աղբյուրները, ու դեռ նոր թեկնածուներ էլ կարող են հայտնվել»։
«Թրամփի կողմից պետքարտուղարի ընտրությունը առանցքային պահ է լինելու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոխելու նրա փորձերում։ Նա կոչ է արել վերանայել ԱՄՆ փոխգործակցությունը դաշնակիցների ու հակառակորդների հետ՝ վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ի մյուս պետությունները պետք է ավելի շատ պարտականություններ ստանձնեն ու որ Սպիտակ տունը պետք է նոր հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ՝ Մերձավոր արեւելքում լարվածությունը կարգավորելու համար»,- գրում են հոդվածագրերը։ Նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Իրանական միջուկային ծրագրից Թրամփի հետ կանգնելու կապակցությամբ: Նա նշել է,որ դա կհանգեցնի ԱՄՆ դաշնակիցների կողմից հնարավոր դժգոհության: Իսկ եթե Թրամփը հետ կանգնի կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրից, դա էլ ԱՄՆ-ին կհեռացի ավելի քան 200 երկրներից, որոնք ստորագրել են այն, զգուշացրել է Օբաման։
Թրամփը դեռ ոչնչով չի ակնարկել, որ մտադիր է փոխել երկու գործարքների մասին իր թշնամական դիրքորոշումը, ասվում է հոդվածում։
Թրամփի կողմից ընտրված Պետքարտուղարը ստիպված է լինելու հարթել ռուս- ամերիկյան հարաբերությունները, որոնք լի են բարդություններով ՝ մանավանդ սիրիական հարցի շուրջ։