Մամուլի տեսություն 17-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43069-Մամուլի_տեսություն_17_11_2016
Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի պատվիրակությունը շուտով կմեկնի Ամերիկայի միացյալ նահանգներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2016 16:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-11-2016

Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի պատվիրակությունը շուտով կմեկնի Ամերիկայի միացյալ նահանգներ:

Ռեսալաթ

 

Արդյոք Թրամփը կպարի՞ սաուդցիների դուդուկի տակ

Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարության տեղակալ՝ Աբդոլմոհսեն Բին Ֆարուղ Էլիասի գլխավորած պատվիրակությունն առաջիկա օրերին կուղևորվի Ամերիկայի միացյալ նահանգներ: Պատվիրակությունը ներկայացնում է Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը:

Աբդոլմոհսեն Էլիասը այս ուղևորության մասին ասել է.«Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ի մի շարք հետազոտական հաստատությունների, այդ թվում Բրուքինգզ հաստատության, այդ երկրի արտաքին հարաբերությունների խորհրդի , Պարսից ծոցի ափամերձ երկրների հետազոտական կենտրոնի և Ատլանտիկ խորհրդի (Atlantic Concill) հետ:Հաշվի առնելով ԱՄՆ-ում նոր նախագահի իշխանության գալը, այս ուղևորությունը մեծ նշանակություն ունի, ասել է նա:

Փաստորեն կարելի է ասել ,որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ոչ թե որպես անկախ և որոշում ընդունող կառույց, այլև Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային խոսնակի դերում է հանդես գալիս:

Այս ժամանակահատվածում երբ Թրամփի հաղթանակից անցել է ընդամենը մի քանի օր արաբական պատվիրակության ամերիկյան ուղևորությունը ինչ-որ տեղ  խորհելու տեղիք է տալիս:

Թվում է,որ Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդն իր ավերիչ քաղաքականությունները շարունակելու համար հատուկ հաշիվ է բացել Թրամփի հովանավորությունների վրա: Այդիսկ պատճառով փորձում է բարեկամության ձեռք մեկնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին: Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի սև վկայականն ապացուցում է,որ այդ խորհուրդը գտնվում է Սաուդյան Արաբիայի իշխանության տակ: Դոնալդ Թրամփի ընտրվելը մեծ գոհունակություն է պատճառել սաուդացիներին , քանի որ հանրապետականները հայտնի են իրենց միլիտարիստական քաղաքականություններով: Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի ափամերձ երկրները Թրամփի հետ կապված մեծ հաշիվ են բացել ,որպեսզի նրա աջակցությամբ կանխեն Իրանի ազդեցության  մեծացումը  տարածաշրջանում: 

--- 

Իրան

 Ասադ. Թրամփը  կարող է լինել  Սիրիայի դաշնակիցը

«Իրան» թերթը գրում է․-Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն նա կդառնա իրենց դաշնակիցը, եթե ահաբեկչության դեմ պայքար սկսի: Ասադի այս հայտարարությունը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Եթե Թրամփը մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա մենք ինքնըստինքյան դաշնակիցներ կդառնանք այս հարցում,որի շրջանակում համագործակցում ենք նաև Ռուսաստանի, Իրանի և ահաբեկիչներին վերացնել ցանկացող այլ երկրների հետ»,- Սիրիայի նախագահի խոսքերն է մեջբերում «Իրան» թերթը:Ասադը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել ևս 2 ամիս, մինչև Թրամփը պաշտոնապես ստանձնի նախագահի լիազորություններն ու պարտավորությունները:

Պատասխանելով այն հարցին,որ արդյոք առանց Հեզբոլլահի ,Իրանի և Ռուսաստանի, Սիրիան կկարողանար առաջխաղացում ունենալ, Ասադն ասել է.«Նրանք այստեղ կարող են հիմնական աջակցություն ցուցաբերել: Այս պատերազմը չի սահմանափակվում Սիրիայի մի քանի ներքին ահաբեկիչներով , այլև այն միջազգային պատերազմ է ընդդեմ Սիրիայի , ուստի Սիրիան առանց իր գործընկերների աջակցության չի կարող դիմակայել այս ամենին, հետևաբար նրանց ներկայությունն այս երկրում շատ կարևոր է»,հավելել է Ասադը: Այդ արտահայտություններն այն դեպքում են կատարվել,երբ դիվանագիտական աղբյուրներ հայտարարել են,որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ուղղակի բանակցությունների դադարեցումից մի քանի շաբաթ անց  երկու երկրի ԱԳ նախարարները ՕՊԵԿ-ի նիստի շրջանակում հանդիպում են ունենալու Հալեպի և Ուկրաինայի հարցերով :

---

Galatv.am

Լեհաստանում 53.000 կամավորներից կազմված ռազմական ստորաբաժանումներ կստեղծվեն

 

«Լեհաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 2019թ.-ը ձեւավորել 53.000 ընդհանուր թվակազմով ռազմական ստորաբաժանումներ»,-հաղորդում է գերմանական Bild հանդեսը:

«Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչի տեղեկացմամբ, խոսքը գնում է կամավորների մասին, ովքեր համապատասխան ռազմական ուսուցում կանցնեն: Այդ նպատակով առաջիկա 3 տարվա ընթացքում կհատկացվի 800 մլն եվրո գումար»:

«Նախարարի խոսքերով, նոր ստորաբաժանումները երկրի զինված ուժերի թվակազմն ավելացնելու եւ մարտական հզորությունն ամրապնդելու ամենաքիչ ծախսատար միջոցն են հանդիսանում, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի սպառնալիքի լավագույն պատասխանն են՝ հաշվի առնելով Ուկրաինայի օրինակով լեհական սահմանների խախտման հնարավորությունը»:

«Նոր ստորաբաժանումների հրամանատարական կազմը կհամալրեն կադրային սպաները՝  6-8%-ի չափով: Կամավորները զինվորական նախապատրաստության ծրագրեր կյուրացնեն եւ պարտավորություն կստանձնեն պարբերաբար մասնակցել հավաքներին»:

«Առաջին 3 ստորաբաժանումները կտեղակայվեն Լեհաստանի արեւելքում: Դրա հետ մեկտեղ Լեհաստանում արդեն իսկ գործում է 12.000-ոց ռազմական ստորաբաժանում՝ «Ստրելեց» (Strzelec) կոչվող հրաձգային միությունը»,-տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուր՝ Bild

ԹարգմԷդուարդ Մխիթարյան

--- 

New.am

The New York Times Նորընտիր նախագահներ, որոնք ռուսամետ հայացքներ ունեն

«Բրեքսիթից» ու Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տագնապ է առաջացնում այն փաստը, որ Բուլղարիան ու Մոլդովան՝ երկու երկրներ, որոնք ժամանակին Կրեմլի լծի տակ են եղել, անցած կիրակի ընտրել են ռուսամետ նախագահների»,- ասվում է The New York Times–ի խմբագրական հոդվածում։ «Գուցե պատճառները գերազանցաբար ներքաղաքական են, բայց ընտրությունների արդյունքներն անկասկած ավելի շատ կսասանի եվրոպական միասնականությունը»,- համարում է թերթը։ Երկու երկրներում էլ ընտրությունների արդյունքների վրա ուժեղ ազդել են կոռուպցիայից ու կենսամակարդակից ժողովրդի դժգոհությունը։

«Բայց այն, որ մարդիկ երես են թեքել արեւմտամետ թեկնածուներից ու աջակցել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներին, եւս մեկ վկայություն է, որ մարդիկ հիասթափված են արեւմտյան ազատական արժեքներից եւ այդ հիասթափությունը աճում է Արեւելյան Եվրոպայում ու սրվում ներգաղթականների ալիքի պատճառով»,- գրում են հոդվածագրերը։ Թերթի կարծիքով ազգայնական ու հակագլոբալիզացիոն տրամադրությունները տարածվել են Եվրոպայով մեկ, իսկ ԱՄն-ում նպաստել Թրամփի ընտրվելուն։

Թերթի կարծիքով, Բուլղարիայում ու Մոլդովայում ընտրությունների արդյունքները Ռուսաստանի հետ տնտեսական ու աշխարհագրական կապերի արտացոլումն են։ « Ոչինչ չի վկայում այն մասին, որ Բուլղարիայի ու Մոլդովայի ընտրողները ուզում են վերականգնել Ռուսաստանի տիրապետությունը։ Բայց «Բրեքսիթի» ու Թրամփի հաղթանակը ցույց են տալիս, որ անհաղթահարելի խնդիրների կապակցությամբ ժողովրդական դժգոհությունը կարող է շատ անսպասելի ու ճակատագրական հետեւանքներ ունենալ»,- գրում է թերթը։

Այս իրավիճակում կրկնակի կարեւոր է, որ արեւմտյան առաջնորդները դիմադրեն «ժամացույցի սլաքները հետ տանելու» բոլոր փորձերին, ամփոփում է պարբերականը։